Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս
Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Հայաստանը ՀԱՊԿ-ում կզրկվի ձայնի իրավունքից. նախագիծ է ներկայացվել. Լավրով Սա համակարգված ռեպրեսիա է, որի ողջ պատասխանատվությունն իշխանություններինն է. Լիլիթ Գալստյան Մարդուն ազատությունից զրկելը չի կարող դառնալ քաղաքական հաշվեհարդարի միջոց. հայտարարություն «Քաղաքական մшհերի պատուհանը բացվեց. սարսափելի ընթացք է սպասվում. Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
Հայաստանը թևակոխում է դաժան ճգնաժամի փուլ, որի տևողությունն ու հետևանքները նույնիսկ դժվար է կանխատեսել Ադրբեջանցիները Թոմիրիսին ներկայացնում են որպես երկրի առաջին կին կառավարիչ․ իրականությունն այլ է Բուլղարիայում ձվեր են նետել ֆոն դեր Լայենի ուղղությամբ Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Հայաստանում մшhшպատի՞ժ ենք վերականգնել. Արամ Օրբելյան Աբու Դաբիում բանակցություններն ավարտվել են․ Թրամփի բանագնացները կմեկնեն Մոսկվա, ապա՝ Զելենսկու հետ հանդիպման Կենսաթոշակները չեն բարձրանա․ կառավարությունը փող չունի Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Փաշինյանը կթողնի, որ իրար «փոր թափեն», թեև թիմում վստահ են, թե ով է իրենց թեկնածուն․ «Հրապարակ» ՌԴ-ն կոնտրքայլ է մտածել․ «Հրապարակ» Սասունյան. Փաշինյանի ան իմաստ ելույթը Համաշխարհային հայկական գագաթնաժողովում «Մարդիկ մահանում են» դատարկաբանական դատողությունները տեղին չեն ու դուրս են բարոյականության դաշտից. փաստաբան Մարդուն կալանքի տանելը, անազատությունից զրկելը Նիկոլի ու նրա վարչախմբի համար ոչ թե օրենքի պահանջ է, այլ դասական կապրիզ Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում Փաշինյանական ռեժիմը գործնականում սպանել է Արմեն Գևորգյանին. դա է բխում փաստաբանական թիմի ներկայացրած փաստերից «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս Նիկոլ Փաշինյանն իր հոգեհարազատ Թուրքիայում է «Հրապարակ». Տիկին նախարարի բացատրությունը ոչնչով չի տարբերվում ստալինյան իրավապահների արձագանքներից Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Ինչու՞ է Հայաստանի իշխանությունն ապրում թշնամանքով և ի՞նչ կարող է դրան հակադրել ընդդիմությունը. Արմեն Աշոտյան Արփի Դավոյա՛ն, ու քո համակուսակիցնե՛ր, դե կարո՞ղ եք գնալ ու Արսենի որդու՝ Ալենի աչքերին նայել. Սերո Սողոմոնյան Պատասխանատուները չեն կարողանալու խուսափել օրենքով սահմանված պատժից․ Սամվել Կարապետյան Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Քաղաքապետարանի «աշխատակիցը» (կին) 13 տարեկան աղջկաս իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում. Ահազանգ Բուֆեր երկրի ճակատագիրը Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ

Ո՞րն է գողականներին ասֆալտին փռելու Փաշինյանի նպատակը

«Քրեական ենթամշակույթ կրող անձանց վերաբերյալ» սկանդալային օրենքի ընդունումը, որի նախաձեռնողն է իշխանամետ «Իմ Քայլը» դաշինքը, ի սկզբանե ներկայացվում էր որպես քրեածին տարրերի դեմ անողոք պայքար մղելու համար անհրաժեշտ միջոց... Շատերս հավատացել էինք իշխանությունների այս թեզին...

Սակայն ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանի factor.am-ին տված հարցազրույցը, որի ժամանակ վերջինս ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանին մեղադրեց երևանցի հայտնի քրեական հեղինակությունների հետ ոչ միայն սերտ կապեր ունենալու, այլև նրանց հնարավորությունները 2018 թ-ի դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ օգտագործելու համար, ոչ միայն կասկածներ առաջացրեց ինձ մոտ՝ կապված իշխանությունների բարի և իրական նպատակի հետ, այլև կարելի է ենթադրել, որ այն ունի հիմնականում այլ նպատակներ՝ քրեական աշխարհի ներկայացուցիչներին ավելի խոցելի դարձնել և անհրաժեշտության դեպքում անսահմանափակ օգտագործել նրանց հնարավորությունները...

Ըստ Դավիթ Սանասարյանի` «Իմ Քայլը» դաշինքի համար ձայներ են ապահովել նաև այնպիսի դեմքեր, ինչպիսիք են Վստրեչի Ապերը, ինչպես նաև «թոխմախցիները»... Ու սա ընդամենը մեկ բացահայտում է... Ըստ օդում կախված լուրերի` քրեածին շատ այլ տարրեր ևս, հատկապես Երևանում, այդ ընտրությունների ժամանակ աշխատել են պարոն Փաշինյանի քաղաքական թիմի ներկայացուցիչների համար... Ծիծաղելի կլիներ, եթե պարոն Փաշինյանը Սանասարյանի բարձրաձայնած փաստերի մասին չիմանար...

Վերը նշված օրենքի ընդունումն էլ ավելի խոցելի կդարձնի այդ տարրերի անվտանգ գործունեությունը Հայաստանում և նրանց Հայաստանում մնալ-չմնալու հարցը ամբողջությամբ կախված կլինի պարոն Փաշինյանի ցանկությունից, ով, չի բացառվում՝ 2018 թ․-ի ԱԺ ընտրություններից հետո «համը բերանն է ընկել» և նախորդ իշխանություններից օրինակ վերցնելով՝ կշարունակի օգտվել այդ քրեածին տարրերի կազմակերպչական և այլ հնարավորություններից՝ հօգուտ սեփական քաղաքական թիմի...

Ստացվում է, որ այս օրենքով գործող իշխանությունները փորձում են «սեփականաշնորհել» քրեական աշխարհը՝ սեփական քաղաքական թիմի շահերին ծառայեցնելու համար՝ միևնույն ժամանակ կտրելով կապը նախորդների հետ...

Հ.Գ. Եթե պարոն Սանասարյանի հարցազրույցում հնչած մտքերը՝ կապված ներկայիս բարձրաստիճան պաշտոնյաների և քրեածին տարրերի միջև սերտ կապի մասին համապատասխանում է իրականությանը, ապա այս ոլորտում ևս մեր երկրում ոչինչ չի փոխվել...

Իսկ «հակագողական» օրենքի ընդունման նպատակը՝ քրեական աշխարհի ներկայացուցիչներին սեփական շահերի համար հետագայում ծառայեցնելն է...

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>