Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը
Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Պատերազմ Արցախում
Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ

Ադյոք կկալանավորի՞ Փաշինյանը Լևոն Տեր-Պետրոսյանին, եթե այո, ապա ե՞րբ

Վերջին օրերին Փաշինյանը  անսպասելիորեն շատերի համար  երկու անգամ անդրադարձավ իր հարաբերություններին Տեր-Պետրոսյանի հետ: Առաջին անգամ  նա պատասխանեց ռուս լրագրողին՝  նշելով, որ սկսած 2012 թվականից նա որևէ հարաբերություն չի ունեցել Տեր-Պետրոսյանի հետ, իսկ հեղափոխությունից հետո վերջինիս խնդրանքով նա կրկին հանդիպեց կապված ղարաբաղյան խնդրի բանակցային գործընթացի հետ: Եթե այս պատասխաններում նա փորձում էր տարանջատվել Տեր-Պետրոսյանից, ապա Իտալիայում նա փաստացի Տեր-Պետրոսյանի իշխանությունը սկսած 1996-ից  չարիք անվանեց, քանզի կեղծիքներով էր ձևավորված: Իր այս հայտարարությամբ Փաշինյանը փոքրիկ ճգնաժամ առաջեցրեց իր և Տեր-Պետրոսյանի միջև, քանզի այս ձևակերպումները լուրջ էին, իսկ մեղադրանքն էլ պոտենցիալ հետևանք ունեցող: Տեր-Պետրոսյանի շրջապատը չէր կարող չարձագանքեր, որի պատճառով էլ փաշինյանական իշխանության տեր-պետրոսյանական թևին բավականին բարդ իրավիճակի մեջ դրեց:

Ինչո՞ւ Փաշինյանը որոշեց 1,5 տարի անց կրկին տարանջատվել Տեր-Պետրոսյանից և երկու կողմերի համար ի՞նչ հետևանքների կարող են բերել այս ամենը :

Ո՞վ էր Տեր-Պետրոսյանը և ո ՞րն էր նրա քաղաքական հետագիծը

Տեր-Պետրոսյանի 7 տարվա կառավարումը շատ տխուր պատկեր թողոց երկրի վրա: 90-ականներին փաստացի թալանվեց Խորհրդային Հայաստանի գրեթե ողջ արդյունաբերական պոտենցիալը: Երկրի տնտեսությունը կրճատվեց մոտ 15 անգամ: Մարդկանց կենսամակարդակը նվազեց ավելի քան 10 անգամ: 1998-ին 30 մլրդ-անոց տնտեսությունից Տեր-Պետրոսյանը տնտեսության ծավալները հասցրել էր ընդամենը 1,9 մլրդ-ի: Երկրի բյուջեի հավաքագրումը չէր գերազանցում 300 մլն դոլարի սահմանները: Երկրի տնտեսությունը գրեթե  ամբողջությամբ  գտնվում էր ստվերային դաշտում, իսկ թալանի մաշտաբները աներևակայելի չափսերի էր հասցված:

Այսպիսին էր Տեր-Պետրոսյանի կառավարման արդյունքի ժառանգությունը: Երկրում փաստացի ձևավորված էր իսկական ավազակապետական համակարգ  իր մարդասպան բանդաներով: Վերջիններս պիտի վախի մթնոլորտ սերմանեին, որպեսզի մարդկանց բողոքը տեղ չհասներ:

Հասկանալի է, որ այսպիսի թալանի մեջ մխրճված իշխանությունները չէին կարող արդար ընտրություններ անցկացնել: Քանզի դրա արդյունքում կկորցնեին իրենց իշխանությունը և կկանգնեին արդար դատաստանի առջև:

Հենց դրա պատճառով 1995-ին և 1996-ին ամենաբիրտ ձևով կեղծվեցին ընտրությունները:

Սակայն դրանից հետո Փաշինյանի իրավացի բնութագրմամբ Տեր-Պետրոսյանի  չարիքի իշխանությունը  ունեցավ լրջագույն ներքին լեգիտիմության ճգնաժամ: Որի համար էլ Տեր-Պետրոսյանի կողմից որոշում կայացվեց զիջումների գնալ Ղարաբաղի հարցում, որպեսզի իր իշխանությունը ներքինի փոխարեն ձեռք բերի արտաքին լեգիտիմություն:

Տեր-Պետրոսյանի հաշվարկը պարզ էր: Մեծ թալանից հետո  կեղծիքներով իշխանություն ձևավորումից հետո իշխանության պահպահման համար անհրաժեշտ էր ընդամենը մեկ բան: Ղարաբաղի զիջման դիմաց ստանալ արտաքին լեգիտիմություն: Մարդկային լեզվով ասաց  ազգային-պետական դավաճանության դիմաց ձեռք բերել դրսի քաղաքական հովանավոր: Ով Հայաստանի ժաղավուրդին կաշառք կբաժաներ  Ղարաբաղի դիմաց ասենք մի քանի մլրդ դոլարի չափսով, իսկ Տեր-Պետրոսյանին էլ կհանձնեի «խաղաղության մասով նոբելյան մրցանակ»:

Այս ծրագրերը կյանքի կկոչվեին,  եթե չլիներ Վազգեն Սարգսյանը: Ով ճիշտ է Տեր-Պետրոսյանի ավազակապետական համակարգի մասն էր կազմում, սակայն ազգային հարցերում մերժեց  Տեր-Պետրոսյանին:

Դրա համար Վազգեն Սարգսյանի ջանքերով  Ռոբերտ Քոչարյանը հրավիրվեց Հայաստան, քանզի 1996-ից հետո Վազգեն Սարգսյանը միայնակ չէր կարող հակազդել Տեր-Պետրոսյանի ծրագրերին:

Տեր-Պետրոսյամը համոզված էր և ցինիկաբար նշում էր, որ «առանց Ղարաբղի հարցում զիջումների Հայաստանը չի կարող ունենալ ապագա»:

Հետագայում, սակայն Վազգեն Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը  ապացուցեցին, որ «հնարավոր է Հայաստանը զարգացնել առանց վտանգավոր զիջումների Ղարաբաղի հարցում»: Ավելին՝  սկսած 2007-ից Ղարաբաղը, ի հեճուկս  Տեր-Պետրոսյանի կանխատեսումների, բոլորովին այլ հնարավորություն ստացավ լուծել իր խնդիրը:

Ռոբերտ Քոչարյանի ժամանակ երկրում  կատարվեց  իսկական տնտեսական հեղափոխություն: Տեր-Պետրոսյանական 1,9 մլրդ-անոց ՀՆԱ-ն, Քոչարյանը իր կառավարման 10 տարվա ընթացքում հասցրեց 11,6 մլրդ-ի: Այսինքն երկրի տնտեսության ծավալները մեծացան մոտ 6 անգամ: Երկրի բյուջեի ծավալները աճեցին մոտ 8 անգամ: Իսկ մարդկանց կենսամակարդակը աճեց ավելի քան 6 անգամ:

Քոչարյանը ապացուցեց Տեր-Պետրոսյանի պատկերացումների ողջ սնանկությունը, լինի դա տնտեսական հարցերում, թե Ղարաբաղի խնդրի կարգավորման վերաբերյալ:

Այո, իհարկե ընտրական համակարգի բովանդակությունը չփոխվեց և հանրության  ու  ԶԼՄ-ների հետ հարաբերությունների որակը մնաց հին:

Սակայն եկեք համեմատենք Քոչարյանի արածներն ու չարածները,  և Տեր-Պետրոսյանի փաստացի հանցավոր կառավարման ժամանակահատվածը:

Սակայն արի ու տես, որ այսօր հենց Քոչարյանն է կալանավորված  այն էլ խիստ վիճելի հիմնավորումներով: Մինչդեռ Տեր-Պետրոսյանը ով փաստացի իր 7 տարվա կառավարման ընթացքում կազմաքանդեց Հայաստանը այսօր համարվում է Փաշինյանի գործընկերը:

Հասկանալի է, որ էյֆորիայի վերանալուց հետո այս հարցադրումները ավելի լուրջ են հնչելու հանրության կողմից: Այդ իսկ պատճառով էլ Փաշինյանը վախենում է, որ կարող է հայտնվել այդ պատասխաններ չունեցող հարցադրումների տակ: Իսկ,   երբ մարդիկ տեսնեն, որ երկրում ոչ մի տնտեսական հեղափոխություն չի լինելու, ապա առաջ է գալու կարոտախտի փուլը, որտեղ հիշվելու է հենց քոչարյանական ժամանակները:

Ահա հենց այս գործոնից է վախենում Փաշինյանը: Դրա համար էլ փորձելու է ամեն կերպ իրեն տարանջատի Տեր-Պետրոսյանից: Սակայն ժամանակի ընթացքում միայն տարանջատումով խնդիրը կարող է չլուծվել: Մարդիկ հարցադրում են կատարելու, ինչու՞ եք միայն քննում 2008-ի դեպքերը և անտեսում էք 1996-ը: Չէ որ հենց 1995-ին և 1996-ին հիմնադրվեց երկրում կեղծված ընտրությունների ավանդույթը: Իսկ տանկերն էլ առաջինը 1996-ին մտցվեցին Երևանի փողոցներ:

Ավելին՝ անկախ նրանից,  թե ինչքան կմնա Փաշինյանը իշխանության մեջ և ով կգա նրա տեղը  Տեր-Պետրոսյանը և նրա բանդան հաստատ կանգնելու են արդար դատաստանի առջև: Եվ ոչ միայն 1995, 1996-ի համար: Նրանք պատասխան են տալու 90-ականների թալանի համար, մարդասպանների բանդաներ պահելու, Հայաստանում փաստացի սպիտակ եղեռն կազմակերպելու մեջ և վերջապես պիտի լուրջորեն  քննվի, թե ինչո՞ւ էր 1997-ին Տեր-Պետրոսյանը այդքան շահագրգռված դուրս բերել հայկական զորքերը ազատագրված տարածքներից: Կա՞ր արդյոք այստեղ նաև այլ մոտիվ:

Այս ամենը Տեր-Պետրոսյանի հետնորդներին այդպես էլ չհետաքրքրեց, բայց դա չի նշանակում, որ  հետաքրքիր չի լինելու հայ ժողավուրդին:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>