Մեր պատասխանը հստակ է՝ Ո՛Չ․ Իշխան Սաղաթելյան Իրանը մտադիր է ուշադիր հետևել TRIPP նախագծի իրականացմանը և չսահմանափակվել Հայաստանի հավաստիացումներով 2021 թվականից սկսած Հայաստանն ունի թուրքի պահած իշխանություն
Ադրբեջանը՝ Ֆրանսիային. Փաշինյանից ավելին մի աջակցեք Հայաստանին Ինչո՞ւ են Ադրբեջանն ու Փաշինյանը զայրացած Քրիստոնեական համերաշխության միջազգային (CSI) կազմակերպության նախագահ՝ Ջոն Այբների վրա Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականը կոշտ է արձագանքել TRIPP նախագծի մեկնարկին Սահմանադրական փոփոխությունների օրակարգը լեգիտիմ չէ Բաքվում ցնծում են՝ Հայաստանին «սահմանադրորեն» կզացնելու առթիվ Իշխանությունն Ալիևի ճաշակով սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի գնալու համար համապատասխան քվե չի ստացել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուղերձը «թուրանական միջանցքի»՝ ԹՐԻՓՓ-ի մասին Գործու՞մ է արդյոք հայի հետին խելքը. Անդրանիկ Թևանյան Ինչո՞ւ է Կոնջորյանը իր բոլոր քաղաքական հակառակորդներին  համարում պետական դավաճաններ «Ալիևյան սահմանադրությունը» հայերին պարտադրելու նպատակով ՔՊ ղեկավար Փաշինյանը ելույթ է ունենում Պատերազմ Արցախում
Ադրբեջանը՝ Ֆրանսիային. Փաշինյանից ավելին մի աջակցեք Հայաստանին Ինչո՞ւ են Ադրբեջանն ու Փաշինյանը զայրացած Քրիստոնեական համերաշխության միջազգային (CSI) կազմակերպության նախագահ՝ Ջոն Այբների վրա Անձամբ իմ և մեր թիմի անունից ևս մեկ անգամ հաստատում եմ՝ անկախ բոլոր բռնաճնշումներից, օտարի թելադրած Սահմանադրությունը չի՛ ընդունվելու. Սամվել Կարապետյան Դեսպանականչ... Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականը կոշտ է արձագանքել TRIPP նախագծի մեկնարկին Չտրվել ճնշnւմներին ու լինել Անկախության հռչակագրի ջատագովը՝ բացառելով Հայաստանի ադրբեջանաgnւմը. Շարմազանով Մեր պատասխանը հստակ է՝ Ո՛Չ․ Իշխան Սաղաթելյան Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին. պահանջում է հերքել զրպարտությունը Գրանցվել է խոզերի մեծ քանակի անկում. Հայկական խոզաբույծների միություն Արա, հա, էլի... Այն, որ ասում են՝ «գտիր 5 տարբերություն» Սա ադրբեջանական պահանջների սահմանադրական փաթեթավորում է, որը Նիկոլի ձեռամբ պատրաստված Հայաստանի համար «Պատերազմ, թե խաղաղություն». Մաս II Շաքիում Անի Ավետիսյանի տուն մտած шդրբեջшնցու գործով հրապարակված մեղադրանքում իրականությունը լրիվ այլ է. Տիգրան Աբրահամյան Սահմանադրական փոփոխությունների օրակարգը լեգիտիմ չէ Բաքվում ցնծում են՝ Հայաստանին «սահմանադրորեն» կզացնելու առթիվ Ալիևյան սահմանադրության իրական հեղինակները բարձր են գնահատում Փաշինյանին ու ՔՊ-ին Փաշինյանը հրաժարական է տալիս, ձևավորվում է ժամանակավոր կառավարություն. «Հայաքվեի» հակընդդեմ առաջարկը Դիկտատուրայի սահմանադրական լեգիտիմացման փորձ Ընդդիմությունը Փաշինյանի առաջարկը մերժում է. Փաշինյանի գործողությունները ահшբեկչի են. Խաչատրյան Անկախության հռչակագիրը անվերապահորեն համարվում է և համարվելու է հայ ժողովրդի սահմանադրական ինքնության անբաժանելի մասը. Ղամբարյան ԵՐԱՆԻ ՀԱՍԿԱՑՈՂՆԵՐԻՆ Ալիեւի պահանջով հղումը անկախության հչակագրին հանված է, մենք ասում ենք՝ ոչ. «Ուժեղ Հայաստան» Իրանը մտադիր է ուշադիր հետևել TRIPP նախագծի իրականացմանը և չսահմանափակվել Հայաստանի հավաստիացումներով Սա արտաքին պարտադրանքի և նեղ քաղաքական, անձնական շահերի սպասարկմանն ուղղված փաստաթուղթ է. Վարդևանյան Փաշինյանի հրապարակած սահմանադրության նախագծի նախաբանում Անկախության հռչակագրին հղումը չկա, ինչպես պահանջել էր Ադրբեջանը Խնդրի լուծումը. ռեպրեսիաների դադարեցում, պատանդների ազատ արձակում, արտահերթ ընտրությունների նշանակում Իշխանությունն Ալիևի ճաշակով սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի գնալու համար համապատասխան քվե չի ստացել 2021 թվականից սկսած Հայաստանն ունի թուրքի պահած իշխանություն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուղերձը «թուրանական միջանցքի»՝ ԹՐԻՓՓ-ի մասին Սա իմ Սահմանադրությունը չէ. քաղաքագետ

«Ընտիր աշխատող» աղբատար «ԿամԱԶ»-ները սկսել են փչանալ

«Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի՝ «կյանքի գնով» գնած աղբատարնե­րը՝ «ԿամԱԶ»-ները, մեր տեղե­կություններով, արդեն սկսել են խափանվել: Մեզ ասացին, որ ժամանակին, երբ քննարկվում էր այս մեքենաների ձեռքբերման հարցը, Հայկ Մարությանին զգուշացրել են, որ «ԿամԱԶ»-ը հարմար մեքենա չէ, սխալ է այդքան բարձր գնով նման մեքենա գնելը, քանի որ որակը չի համապատասխանում գնին, ու մի կարևոր հանգամանք կա՝ մեր երկրում շահագործման առումով դրանք դիմացկուն չեն: Բայց Հայկը չի լսել, երկու ոտքը մի կոշիկ դրած՝ պնդել է, որ հենց «ԿամԱԶ» պետք է գնի:

Իսկ թե ինչու, բազմիցս գրվել է այդ մասին, խոսակցություններ կան, որ ինչ-ինչ անձնական շա­հագրգռություններ են ունեցել հենց ռուսական «ԿամԱԶ»-ների ձեռքբերման հարցում, ընդ որում՝ առանց մրցույթի, մեկ անձից գնման տարբերակով ու մրցակից այլ ընկերություններից էլ մոտ 10-15 մլն դրամ թանկ արժեքով: Բայց ոչ ոք չլսեց այս բոլոր զգուշացումները, քանի որ Հայկոն 80 տոկոս ձայն ստացած քաղաքապետ է և վարչապետի սիրելին, հետևաբար՝ արտոնյալ:

Այժմ այս մեքենաները, մեզ հասած ինֆորմացիայով, արդեն սկսել են խնդիրներ առաջացնել երկու պատճառով, նախ՝ այնքան դիմացկուն չեն, երկրորդ՝ շա­հագործվում են անխնա, գրեթե 24-ժամյա ռեժիմով, մինչդեռ պետք է որոշակի դադար վերցնեին: Նշենք, որ այս պահին ավտոպարկում կան 34 «ԿամԱԶ» մակնիշի աղբատար մեքենա և մեկ տասնյակից ավելի «ԳԱԶ» մակնիշի՝ համեմատաբար ավելի փոքր ծավալի աղբատարներ: «ԿամԱԶ»-ները Հայաստան են սկսել ներմուծել հունիս ամսից:

Հայկ Մարությանի ստեղծած Աղբահանության և սանմաքրման հիմնարկի նորանշանակ տնօ­րեն Արմեն Գրիգորյանը մեզ հետ զրույցում նախ ասաց, որ մեքենանե­րի խափանման մասին լուրերն իրա­կանությանը չեն համապատասխա­նում, ապա սկսեց պարզաբանել, որից ավելի շատ զգացվեց, որ իրա­կանությունից այնքան էլ հեռու չեն մեր տեղեկությունները:

«Ուրեմն՝ մեքենաները ռեզինից չեն, էլի: Մեքենաների շարժիչի յուղ է փոխարինվում, տակը դետալներ կան, որ ընթացքում պետք է յուղվեն, որ մեքենաները երկար ծա­ռայեն: Բայց խափանված մեքենա՝ որպես այդպիսին, չունենք»,- ասաց Գրիգորյանը: Ինչ վերաբերում է առանց դադարի աշխատելուն, Գրիգորյանն ասաց, որ դադարով են աշխատում և հերթափոխով՝ հաստատելով, որ պետք է մեքե­նան 8 ժամ դադար վերցնի օրվա մեջ. «Այո, դրա համար մեքենա­ները տարբեր գրաֆիկներով են դուրս գալիս, հերթափոխն էլ է կատարվում, այն գիծը, որը շատ է, տվյալ մեքենան շատ է դուրս գալիս, երկրորդ հերթափոխին կարող է չմասնակցել»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>