Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը
Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Պատերազմ Արցախում
Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ

Պանթյուրքիստական շանս Հայաստանի համար. մաս 1-ին

Արցախի խնդրի քննարկումների ժամանակ հաճախ խորանում են բանակցային դետալների մեջ․ Մադրիդյան սկզբունքներ, համանախագահների հայտարարություններ և այլն, սակայն այդ հիմնահարցի աշխարհքաղաքական կոնտեքստը, որպես կանոն, չի շոշափվում: Պարզ է, որ Մինսկի խմբի համանախագահ երկրների կազմը պատահականորեն չի ընտրվել, դրանք աշխարհքաղաքական շահեր ունեցող մեծ խաղացողներ են և, ըստ էության, նրանց հիմնական առաքելությունն է միմյանց հսկելը, որպեսզի նրանցից ոչ մեկը վերմակն իր վրա չքաշի:

Ինչո՞ւ է Արցախի խնդիրը նման հետաքրքրություն ներկայացնում այդ երկրների համար և ինչո՞ւ են այդ ֆորմատից դուրս թողնվել մեր տարածաշրջանում կենսական շահեր ունեցող մյուս երկու երկրները՝ Իրանն ու Թուրքիան: Կարծում եմ, որ առանց վերևից հայացք գցելու մեր մեծ տարածաշրջանի վրա, առանց դիտարկելու աշխարհքաղաքական շահերը ու դրանց դինամիկան հաշվի առնելու՝ թեկուզ հպանցիկ, առնվազն վերջին 100-150 տարվա կտրվածքով, հնարավոր չի լինի լիարժեք քննարկելու Արցախի խնդիրը, և բնականաբար, կոնֆլիկտի զարգացման հեռանկարը:

19-րդ դարի ազգայնական շարժումները

19-րդ դարն ազգայնական գաղափարների և ազգային-ազատագրական շարժումների դարաշրջան էր, իսկ այդ գաղափարների իրականացման համար հիմնական ժամանակաշրջանը 20-րդ դարի սկիզբն էր։

Ազգայնական գաղափարախոսությունները, լինելով ժամանակաշրջանի երևույթ, նաև ունեին դաշնակիցներ՝ ի դեմս մեծ երկրների։ Մասնավորապես, ազգայնական շարժումներին և դրանց գաղափարախոսությունների զարգացմանը նպաստում և ֆինանսավորում էր Մեծ Բրիտանիան։ Նպատակը պարզ էր՝ ազգայնականության միջոցով այդ ժամանակների համաշխարհային թիվ մեկ գերտերություն Բրիտանիան ցանկանում էր փլուզել իր մրցակից Օսմանյան, Ավստրո-Հունգարական, Ռուսական, Գերմանական կայսրությունները, որպեսզի միայնակ տիրեր աշխարհին։ Այս ծրագրի հոգևոր հայրերից էր 19-րդ դարի կեսերին բրիտանական տաղանդավոր պետական գործիչ Ջոն Հենրի Պալմերսթոնը, որն երկար տարիներ վարչապետ, արտգործնախարար, ռազմական գերատեսչության ղեկավար է եղել։

Եվրոպական, այդ թվում նաև հայկական հեղափոխական շարժումների գլխավոր հովանավորներից էր Բրիտանիան, որի աջակցությամբ ստեղծվում էի «Երիտասարդ Իտալիա», «Երիտասարդ Մակեդոնիա», «Երիտասարդ Սերբիա», հետագայում արդեն Երիտթուրքերի շարժումը և նման բազմաթիվ տիպային կազմակերպություններ՝ տիպային կանոնադրություններով։ Նրա շնորհիվ է Նապոլեոն III-ը դարձել Ֆրանսիայի գահակալ։ Ինչևէ, այստեղ մեր նպատակը չէ պատմությունը մանրակրկիտ կերպով ներկայացնելը։

Այդ ժամանակաշրջանում բոլորն ընդդեմ բոլորի սկզբունքով էին շարժվում և մրցակցության համար օգտագործում էին տարաբնույթ գաղափարախոսություններ։ Դա գիշատիչների պայքար էր։

Մասնավորապես, Բրիտանիան ու Ռուսաստանը զարգացնում էին թյուրքական ազգայնականությունը՝ ընդդեմ Օսմանյան Թուրքիայի պետականաստեղծ իսլամական գաղափարախոսության, Բրիտանիան զուգահեռաբար նպաստում էր արաբիզմին՝ արաբական ազգայնականությանը՝ նույնպես ընդդեմ Թուրքիայի, իսկ Ռուսաստանը՝ պանսլավոնական և համաուղղափառական գաղափարախոսություններն՝ ընդդեմ Օսմանցիների։ Օսմանյան Թուրքիան նպաստում էր իսլամական գաղափարախություններին՝ ընդդեմ Ռուսաստանի։ Բրիտանիան, Գերմանիան, ԱՄՆ-ն աջակցում ու ֆինանսավորում էին սոցիալ-հեղափոխական կազմակերպությունները Ռուսական կայսրությունը փլուզելու համար, ինչը 2017-ին հաջողությամբ իրականացրեցին։

Բրիտանիան՝ իր հերթին, իտալական, հունգարական, մակեդոնական ազգայնականությունն օգտագործում էր ընդդեմ Ավստրոհունգարական կայսրության, իսկ հայկական, վրացական, մերձբալթյան և նմանատիպ ազգայնակությունն՝ ընդդեմ Ռուսաստանի։ Ռուսաստանը հետագայում հայերին՝ ընդդեմ Թուրքիայի և այլն։ Այս ցուցակը նույնպես կարելի է երկար շարունակել։

Աշխարհում Մեծ խաղ էր ընթանում։ Բնականաբար, մենք բոլոր մանրամասները չենք քննարկի, մեզ պետք է ներկայացնել ընդհանուր պատկերը, որպեսզի կարողանանք վերադառնալ մեր օրերն ու հասկանալ այսօրվա մեծ քաղաքականության պատմական դիսկուրսը։ Մեր նպատակն է հասկանալ Արցախի խնդրի տեղը, դերը և նշանակությունը համաշխարհային պրոցեսների կոնտեքստում։

Առաջին համաշխարհային պատերազմից հետո, երբ ձևավորվեց Սովետական Միությունը, պանսլավոնիզմի ու պանուղղափառության գաղափարախոսությունները «մահացան» և փոխարինվեցին «ինտերնացիոնալիզմով», և բոլոր երկրների պրոլետարների ու միասնության գաղափարով։ Դա Ռուսաստանի համաշխարհային տիրապետության համար նոր գործիք էր, սակայն՝ ազգայնական ու կրոնական գաղափարները փոխարինված սոցիալական գաղափարախոսությամբ։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ Հիտլերի նացիոնալ-սոցիալիզմը, որը պանգերմանիզմի գաղափարախոսական հենքի վրա էր ստեղծվել, նույնպես հեռացավ պատմական թատերաբեմից, իսկ անկախություն ստացած եվրոպական շատ երկրներ կատարելով իրենց պատմական ծրագիրը՝ նույնպես դարձան ոչ այժմեական։

Մուսթաֆա Քեմալի եվրոպական տիպի ազգայնականությունը նույնպես ետին պլան մղեց պանթյուրքիստական ու պանիսլամիստական գաղափարախոսությունները։ Դա այն կոմպրոմիսն էր, որին գնաց Թուրքիան իր պետականությունը պահպանելու համար։

Սակայն, Սովետական Միության փլուզումից հետո, «հին» գաղափարախոսություններից երկուսը՝ պանիսլամիզմը և պանթյուրքիզմը իրականացման նոր շանս ստացան, ինչպես նաև դարձան սպառնալիք հարևան երկրների համար։

Հայտնի է, որ միջազգային հարաբերությունները հիմնված են ուժի բալանսի գաղափարի վրա, այսինքն ցանկացած ուժ ծնում է հակաուժ, որի միջոցով առաջանում է ուժերի բալանսը։ Հոդվածի շարունակությունում կքննարկենք պանթյուրքիզմի վտանգները, ինչպես նաև դրա շնորհիվ ընձեռված հնարավորությունները Հայաստանի համար։

Շարունակելի․․․

Ստեփան Դանիելյան

Politeconomy.org

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>