Ոչ մի կողմի վրա հրդեհը չի կարող զարգանալ․ Փրկարար ծառայության պետը՝ «Դոլմամայի» հրդեհի մասին
Ինչպես ավելի վաղ գրել էինք, որ խոշոր հրդեհ է բռնկվել Երեւանի կենտրոնում:
Մինչև հրշեջների ժամանելը այրվել էր 50 քմ, իսկ նրանց ժամանումից հետո, մինչև հրշեջները հասցրել են մեկուսացնել կրակը, այրվել է ևս մոտ 200 քառակուսի մետր։ Այս մասին լրագրողներին ասաց ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն Վրեժ Գաբրիելյանը։
«Ոչ մի կողմի վրա հրդեհը չի կարող զարգանալ, պաշտոնական հայտարարում եմ»,- ասաց ծառայության տնօրենը։
Նրա խոսքերով՝ հրշեջներն աշխատել են այնպես, որ հրդեհը չշարունակվի նաև նույն շենքի ստորին հարկերում։ Իսկ հրդեհի պատճառների մասին, ըստ ծառայության տնօրենի, հայտնի կդառնա հատուկ փորձաքննությունից հետո։
Zham.am