«Սա ուղիղ հանձնարարական էր». փաստաբանները՝ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու մասին Բռնակալության դեմ գիտակցված պայքարն է կարող Հայաստանի ապագայի իրական հիմքը կառուցել Գագիկ Ծառուկյանը կենդանիների բոլոր փաստաթղթերը ունեցել է. Իվետա Տոնոյան
8
Իրանի ԱԳՆ–ն հայտարարությամբ է հանդես եկել գիշերային ամերիկյան հարվածներից հետո ԱՄՆ-ն հաստատել է, որ գիշերը հարվածներ է հասցրել Իրանին Արդարադատության համակարգը հոգեվարքի մեջ է. Իվետա Տոնոյան ՔՊ-ական դատարանը 2 ամսով կալանավորեց Գագիկ Ծառուկյանին Իրանի քաղաքացին ասում է՝ Ծառուկյանն ինձ չի խաբել, մեկ այլ անձ է ինձ խաբել, իրենք ասում են չէ՝ Ծառուկյանն է խաբել. Պաշտպան Փաշինյանի ռեժիմի անմարդկային վերաբերմունքը. սատկացրել են Ծառուկյանի սպիտակ առյուծներից մեկին. ՔՊ-ն ինչի դիպչում է, մահ ու կորուստ է բերում Մենք այս փորձությունն էլ կանցնենք. Գագիկ Ծառուկյանի դուստր Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը Գաղտնիք բացեմ․․․ չեմ նախանձում էդ մարդկանց, զզվելի մթնոլորտ է այնտեղ Չսպանված արջի մորթին կիսելու մտածողությունը շատ վատ արդյունքների կբերի. քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ–ից Պատերազմ Արցախում
ՍԴ-ն հրապարակել է ընտրության արդյունքների վիճարկման գործով որոշման պատճառաբանական մասը ԱՄՆ-ի հարվածների հետևանքով Իրանում մի քանի մարդ վիրավորվել է Իրանի ԱԳՆ–ն հայտարարությամբ է հանդես եկել գիշերային ամերիկյան հարվածներից հետո ԱՄՆ-ն հաստատել է, որ գիշերը հարվածներ է հասցրել Իրանին «Սա ուղիղ հանձնարարական էր». փաստաբանները՝ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու մասին Արդարադատության համակարգը հոգեվարքի մեջ է. Իվետա Տոնոյան ՔՊ-ական դատարանը 2 ամսով կալանավորեց Գագիկ Ծառուկյանին Ճղճիմ է ու զազրելի Վրեժ են լուծում առյուծի գլուխն ուտելով Բռնակալության դեմ գիտակցված պայքարն է կարող Հայաստանի ապագայի իրական հիմքը կառուցել Իրանի քաղաքացին ասում է՝ Ծառուկյանն ինձ չի խաբել, մեկ այլ անձ է ինձ խաբել, իրենք ասում են չէ՝ Ծառուկյանն է խաբել. Պաշտպան Նիկոլոն (Մաքիավելլին) ընդդեմ Նիկոլի Էդուարդ Սպերցյանը պայմանագիր է կնքել Սաուդյան Արաբիայի «Ալ-Ահլի» ֆուտբոլային ակումբի հետ Իշխանափոխությունը կլինի մի քանի արարով, դա կլինի վերջնական. Նարեկ Կարապետյան Ես չեմ հիշում որևէ գործ, որ այս կարգի դատարկ, մտացածին, ուռճացված լինի. Իվետա Տոնոյան Փաշինյանի ռեժիմի անմարդկային վերաբերմունքը. սատկացրել են Ծառուկյանի սպիտակ առյուծներից մեկին. ՔՊ-ն ինչի դիպչում է, մահ ու կորուստ է բերում Անկումը՝ 74,5 տոկոս․ գյուղմթերքի և ծաղկի հունիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա Սամվել Կարապետյանի ճեպազրույցը՝ դատարանի բակում Ծառուկյանի կալանքի միջնորդության գործով նիստն ավարտվեց, դատարանը գնաց խորհրդակցական սենյակ. Երեմ Սարգսյան Մենք այս փորձությունն էլ կանցնենք. Գագիկ Ծառուկյանի դուստր Իրավական ահաբեկչությունը՝ որպես իշխանության անկման սկիզբ. Գագիկ Ծառուկյանի օրինակը և պատմության դառը դասերը. «Փաստ» Այս վարչախմբի ամեն հաջորդ հակահայկական և հակապետական քայլ բախվելու է աճող դիմադրության. Չալաբյանը՝ ՔԿՀ–ից Ուժեղ քամին երեկ վնասներ է հասցրել Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Տավուշի մարզերում. ՆԳՆ Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը Արմավիրի մարզում կարկուտից ու ուժգին քամուց տուժած մի քանի գյուղերի բնակիչներ փակել են Մարգարա–Վանաձոր–Տաշիր ճանապարհը Գագիկ Ծառուկյանը կենդանիների բոլոր փաստաթղթերը ունեցել է. Իվետա Տոնոյան Գաղտնիք բացեմ․․․ չեմ նախանձում էդ մարդկանց, զզվելի մթնոլորտ է այնտեղ Փաշինյանի բռնատիրական ռեժիմը Ծառուկյանի դաստակի չափով «նարուշնիկ» չունի. օրվա կադր «Բանալի» բառը գործելն է. ի՞նչ նոր սկիզբ խթանեց ՍԴ-ն իր որոշմամբ. «Փաստ» Միշուստինը սառն է ընդունել Փաշինյանին. ձեռնունա՞յն հետ կգա Ռուսաստանից. News.am

«Վատիկանի նկուղներում հանգչում է Պետրոս առաքյալի աճյունը... Այնտեղ չեն մտնում «պադվալի» աշխարհընկալմամբ». Միքայել Մինասյան

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որը ներկայացնում ենք ստորև։

«Փրկիչը

«Ժամանակների պատուհասն է այդ. այժմ կույրերին առաջնորդում են խելագարները»։ Շեքսպիր, «Արքա Լիր»

Նա հայտնվեց 2018-ի գարնանը, երբ համաշխարհային բողոքի գլոբալ թրենդը շատ արագ տարածվեց ամբողջ երկրով մեկ։ Նա գլխավորեց բողոքի և ատելության շարժումը։ Եվ հաղթեց։

Նա դարձավ երկրի թիվ մեկ ֆեյսբուքյան օգտատերը, յութուբերը և վիրտուալ առաջնորդը, որը միայնակ փրկեց հայերին անարդարությունից, աղքատությունից, գործազրկությունից, պատերազմից և Սաշիկից։

Նա շատ սովորական քաղաքական գործիչ էր, որն անում էր այն, ինչ արել էր ամբողջ կյանքի ընթացքում՝ քաղաքական պատեհ առիթն օգտագործելով փորձում էր ինչ-որ բան որսալ։ Արդեն իրադարձությունների կեսից, իրենից անկախ, հենց օգտատերերը (ո՛չ քաղաքացիները) փոխեցին նրա կարգավիճակը՝ քայլող պատգամավորից դարձնելով նորահայտ մեսիա։ Ընդ որում պետք է նկատել, որ թագադրման ամբողջ պրոցեսը կազմակերպեց հասարակության սոսկ մի մասը՝ ամենաակտիվն ու ամենաաղմկոտը։

Հասարակության ստվար զանգվածը, որն ավելի ուշ չգնաց ընտրությունների, չմասնակցեց քաղաքական իրադարձություններին, այն ժամանակ էլ, հիմա էլ դիտորդի դերում է։ Այդ ընթացքում նոր կարգավիճակը դարձավ ընդունելի և հասկանալի՝ առաջին հերթին հենց նրա համար։

Նա միանգամից մտավ դերի մեջ, արագ մոռացավ քաղաքական գործչի իր պարտականություններն ու պատասխանատվությունը, ընդունեց թագը և որոշեց փրկել մեզ չարից։

Նա պարզեց, որ դա ավելի հեշտ է ու հարմար։ Քաղաքական պայքարն ու քաղաքական գործիչը պետք է հետևի խաղի կանոններին, օրենքներին, ունենա գործողությունների ծրագիր, հստակ ռազմավարություն, խորը գիտակցված հավաքական ու անհատական պատասխանատվություն։

Իսկ Մեսիայից ժողովուրդն այլ բան է ակնկալում։ Նա ակնկալում է փրկություն նախորդներից։

Այդ ցանկությունն այնքան մեծ էր, պարզ, ու նույնիսկ կասկածելի, որ առաջին անգամ փորձարկվեց Երևանի ավագանու ընտրություններին։ Այդ ընտրություններին հասարակության հետ «սոցցանցային պայմանագրում» միայն մեկ կետ կար՝ ես գալիս եմ փրկեմ ձեզ նախորդներից։ Եվ տեղի ունեցավ հրաշք։ Նույնիսկ այդ մեկ կետով, առանց ծրագրի ու քաղաքապետի կիսադերասան թեկնածուով՝ բանաձևն աշխատեց։ Ժողովուրդը համաձայն էր։ Եվ նույնը կրկնեց խորհրդարանական ընտրություններին՝ ժողովրդին խոստանալով միայն մեկ բան. փրկություն։ Որ նախկինները չլինեն։ Եվ նորից բանաձևն աշխատեց։

Նա դե ֆակտո և դե յուրե հռչակեց իրեն Մեսիա։ Հայ ժողովուրդը նրան որևէ պահանջ չներկայացրեց, որևէ ծրագիր, ցուցանիշ չխնդրեց։ Մեսիայից ակնկալիքը միայն մեկն էր՝ փրկել երկիրը նախորդներից, ինչն արվեց։ Այսինքն, ընտրություններից ընդամենը 1 ամիս անց Մեսիան կատարեց նախընտրական իր բոլոր կամ ՄԻԱԿ խոստումը։ Դա էր պայմանագրի հիմքում։ Ուրիշ պարտավորություն չկար։

Իսկ դրանից հետո Մեսիան ամբողջությամբ մտավ իր դերի մեջ, որը ժանրի կանոնների համաձայն, ունի հստակ տրամաբանություն.

♣ Փրկիչը չի ղեկավարում, նա թագավորում է և իշխում՝ նստած գահի վրա։ Նա երկիրը փրկել է և դրա համար արժանի է ամենալավին։ Շատ արագ սկսվեց սրբադասման ենթակառուցվածքների շինարարությունը՝ Մեսիայի բանաստեղծություններ, գրքեր, նրա մասին ներկայացումներ, նրան հավերժացնող արձաններ։

♣ Փրկիչը երբեք սուտ չի խոսում, նա մարգարեություններ է հաղորդում։ Իսկ ոչ մի մարգարե երբեք չի բերել որևէ ապացույց։ Մարգարեի խոսքը աքսիոմատիկ ճշմարտություն է։ Կասկածողը մեղք է գործում: Եթե Մեսիան ասում է՝ երկրում կոռուպցիա չկա, ուրեմն կոռուպցիա չկա։ Չկասկածե՛ք։

♣ Չի՛ կարելի Մեսիային քննադատել։ Դա մեղք է։ Եվ պետք է պատժվի։ Այդ պատճառով այսօր նրա ֆեյքերի «բանակի» և իրավապահների թիրախում են նրա բոլոր քննադատները։ Եվ լրիվ արդարացիորեն։

♣ Անձամբ փրկիչը պետք է լավ ապրի. պետք է թանկարժեք չարտերով օվկիանոս կտրի, առանձնատունը շքեղ նորոգի, լինի շրջապատված հարյուրավոր թիկնապահներով, հաճախ շրջագայի, որովհետև նա արժանի է։ Չմոռանա՛ք ինչից է նա մեզ փրկել։

♣ Փրկիչը պարտավոր է պատժել և ներել (հիշո՞ւմ եք ՊԵԿ-ի այն աշխատակցին, որին դրոշի պատճառով նսեմացնելով հանեցին աշխատանքից, հետո անհասկանալի ներեցին և հետ ընդունեցին)։ Երբ մեղավորներն ընդունում են փրկչին, նրանց մեղքերը զրոյանում են, իսկ երբ երես են թեքում, մեղքերը՝ վերադառնում են կրկնապատիկ (հեռու չգնաք՝ Արթուր Վանեցյան)։

♣ Փրկչի զինակիցները նրա առաքյալներն են, որոնք նրա լույսն են սփռում և տարածում ամբողջ երկրով, փոխանցում փոքրիկ ճշմարտություններ. չէ՞ որ փրկչի հետ են առնչվել։ Նրանք էլ են անբիծ ու անսխալական և եթե նրանցից մեկն ակնհայտ սխալ է գործում, օգնության է հասնում Փրկիչը (նախարար Արայիկ Հարությունյանի օրինակը վկա)։

♣ Փրկիչը կարող է վերացնել սոցիալական շերտեր ու փոխել մարդկանց։ Նա վերացրեց օլիգարխներին։ Օլիգարխիան Հայաստանում այլևս չկա։ Իսկ նրանց, ովքեր նախկին օլիգարխ են, եթե ընդունեն լույսը, հավատը և սուրը, ապա շանս ունեն դառնալու «Նոր Հայաստանի» գործարար, ինչպես օրինակ վերափոխված Սամվել Ալեքսանյանը։

♣ Փրկիչն անում է այն, ինչ ցանկանում է։ Արդարության առաքյալը կարող է լինել նաև ատելության առաքյալ։ Հիմա շատ են խոսում այդ մասին՝ ատելության խոսքի կամ լարված մթնոլորտի։ Բայց դա փրկչին չի մտահոգում. չէ՞ որ ըստ Աստվածաշնչի, արդարության համար իրավունք ունես մեղք գործել, որովհետև դա մեղք չէ։ Նույնն էլ հիմա։

Արդարության համար արդարադատության համակարգ պետք չէ։ Պետք է փրկչի որոշում։ Արդարության վերականգնումը 2018-ի գարնան պահանջն էր, դրա հիմքում հայրենիքը նախկիններից ազատագրելն էր։ Հայ ժողովուրդը արդարության պահանջի և նախկինների հեռացնելու պահանջի մեջ ենթագիտակցորեն ամբարել էր իր բոլոր խնդիրները։

Այն այնքան էր անձնավորված, որ բոլորը համարում էին՝ եթե նախկինները հեռանան, կվերանան բոլորի հոգսերը և կլուծվի յուրաքանչյուրի սոցիալական խնդիրները։

Եվ հիմա, մեկուկես տարի անց, հանկարծ ժողովրդի մի մասը հայտնաբերել է, որ նախկինները չկան, բայց հիմնահարցերը մնացել են, սոցիալական խնդիրներն էլ ավելանում են։ Այդ պատճառով սկսել են դժգոհել, պահանջել ինչ-որ հարցերի լուծում։

Բայց այդ հարցերի հասցեատերը Մեսիան չէ։ Նա փրկիչ է, իսկ հարցերը լուծելու համար պետք է կառավարիչ։ Մեսիան, ինչպես նշեցի, բոլորովին այլ գործառույթներ ունի։

Բայց սա չէ ամենամեծ ողբերգությունը, այլ այն, որ հիասթափվելով Մեսիայից, շատերն են սկսել որոնել նոր փրկչի։ Կրկին՝ ոչ թե կառավարչի, այլ փրկչի։ Ու եթե գործող Մեսիան գոնե իրական կյանքից էր եկել, ապա նորն ամբողջությամբ կլինի «սոցցանցային» ծնունդ։ Այնտեղից, որտեղ այժմ բնակվում է Հայաստանի և Սփյուռքի մեծ մասը։ Եվ նորից կհայտնվի նոր Մեսիան։ Այս անգամ նախորդից էլ վատը։

Այդպես շարունակվելու է այնքան ժամանակ, մինչև բոլորս չհասկանանք մի պարզ ճշմարտություն. որքան էլ լինենք էմոցիոնալ, չենք ունենալու լավ երկիր, քանի դեռ սպասում կամ ընտրում ենք փրկիչների։ Որովհետև փրկիչները չէ, որ երկիր են կառուցում, ինստիտուտներ հիմնում, մեխանիզմներ աշխատեցնում։ Նրանք ավերող, բոլորին և ամեն ինչը հողին հավասարեցնող ուժ են։ Երբ էմոցիոնալ և վիրտուալ ընտրությունը դադարեցնենք, կարողանանք ադեկվատ գնահատել մեր երկիրը, կարողություններն ու շանսերը, այդ ժամանակ կհասկանանք, որ պետությանը պետք է կառավարիչ։ Մարդ, որն ի վիճակի է լինել հաշվետու՝ իր խոսքի, արածի, որոշումների և երկրի համար։

Իսկ մինչև այդ, աստվածաշնչյան կրքերով շարունակվելու է «եվ փրկեա զմեզ ի չարէ» տրագիկոմեդիան:

Հ.Գ. Վատիկանի նկուղներից մեկում հանգչում է Պետրոս առաքյալի աճյունը։ Սուրբ Պետրոսի գերեզմանն ուխտավայր է, որտեղ հավատավորները՝ Աստվածային հրաշագործության խոնարհ սպասումով աղոթքի են գնում։ Այնտեղ գնալուց առաջ խորհուրդ են տալիս ինքնամաքրվել ու ապաշխարել: Այնտեղ չեն մտնում «պադվալի» աշխարհընկալմամբ»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>