Ավինյանը դրական կարծիք ունի «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի վերաբերյալ
Դիտել նաև
Փաշինյանը խաչ քաշեց մեր հաղթանակի վրա. «Վերնատուն»
Քննարկվել է ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված հակահայկական բանաձևը
«Վերնատուն» ակումբում քննարկվել են ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը և հուլիսի 12-ից ծավալված ռազմական գործողությունները
Քննարկվել են Հայաստանի արտաքին քաղաքական հիմնախնդիրները, Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացում ստեղծված իրավիճակը
«Հակաճգնաժամային կառավարության ձևավորումն օրվա հրամայականն է». «Վերնատուն»
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը դրական կարծիք ունի նորաստեղծ «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի վերաբերյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ`այս մասին Ավինյանը հայտնեց նոյեմբերի 20-ին լրագրողների հետ զրույցում:
«Դրական կարծիք ունեմ, կարծում եմ` նոր թարմություն կհաղորդեն մեր ներքաղաքական կյանքին»,- ասաց Ավինյանը:
«Վերնատուն» հասարակական - քաղաքական ակումբի հիմնադիրը Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանն է: Նոյեմբերի 15-ին ակումբն անցկացրել է իր առաջին հանդիպում-քննարկումը:

