Միայն մտավոր հետամնացները կարող էին հավատալ քննության առաջադրած «վարկածին» Եթե կար պետական գաղտնիք, ապա դա թաքցնում էին հայ ժողովրդից, այլ ոչ թե Ադրբեջանից կամ Ռուսաստանից Բաքվում հայ գերիների խաչ դաջվածքներն шյրելnվ հեռացրել են, արգելել են Աստվածաշնչի փոխանցումը, հարկադրել են ընթերցել Ղուրան. Սահակյան
4
Ռուսական ռազմաբազայի հեռացումը, «թարգմանաբար», նշանակում է թուրքական զորքին «էստի համեցեք» ասել Հիբրիդային դատավարություն. ինչ սպասել Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո (տեսանյութ) Կաթողիկոսի ու վեց սրբազանների գործով նոր դատավորը դիմել է Վճռաբեկ դատարան Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացնելու հարցը Ինչ պայմանավորվեցին Պուտինն ու Փաշինյանը Բիշքեկում «Իմ «մեղքն», ըստ դատախազության, այն է, որ քաղաքական գործիչ եմ, ունեմ ընդդիմադիր հայացքներ»,- Անդրանիկ Թևանյան Աստված չանի Պուտինի ասածն իրականություն դառնա․ մղձավանջ է սպասվում․ Մանուկ Սուքիասյան ԵՄ–ին անդամակցելու Հայաստանի ցանկությունը շատ շուտով կվերանա. Սերգեյ Լավրով Հայաստանի արցախացման վտանգներն ու Անդրանիկ Թևանյանի բանտարկությունը Այս դատավարությունը պետք է դիտարկել որպես Հայաստանը աշխարհաքաղաքական կոնֆլիկտի տարածք սարքելու հերթական օղակներից մեկը. քաղաքագետ Պատերազմ Արցախում
Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է. մարդուն, փաստորեն, հանիրավի զրկեցին խոսքի իրավունքից, մոտ 3 ամիս Գագիկ Խաչատրյանի հարցով ՄԻԵԴ է ներկայացվել հրատապ միջոց կիրառելու մասին դիմում․ կյանքի և առողջության համար վտանգները պահպանվում են Միայն մտավոր հետամնացները կարող էին հավատալ քննության առաջադրած «վարկածին» Եթե կար պետական գաղտնիք, ապա դա թաքցնում էին հայ ժողովրդից, այլ ոչ թե Ադրբեջանից կամ Ռուսաստանից «Հրապարակ»․ Ազատամարտիկին դատում են իր ասած մեկ նախադասության համար Թրամփը լրատվամիջոցներին անվանել է «դավաճան տականքներ»՝ զինամթերքի ցածր մակարդակի մասին տարածած լուրերի պատճառով Շևցով․ Թրամփի ուղին թույլ կտա ամերիկյան զորքեր տեղակայել Հայաստանում՝ Իրանի սահմանի մոտ Բաքվում հայ գերիների խաչ դաջվածքներն шյրելnվ հեռացրել են, արգելել են Աստվածաշնչի փոխանցումը, հարկադրել են ընթերցել Ղուրան. Սահակյան Ռուսական ռազմաբազայի հեռացումը, «թարգմանաբար», նշանակում է թուրքական զորքին «էստի համեցեք» ասել Բա Վահագն Խաչատուրյանն ու Խաչատուր Սուքիասյանն ինչի բանտում չեն. Նիկոլը հասկանում է՝ ինքը փախչելու է Հիբրիդային դատավարություն. ինչ սպասել Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո (տեսանյութ) «Թող վատ զգան նրանք, ովքեր այս իշխանության կողմից չեն հետապնդվում». Իշխան Սաղաթելյան «88» սուպերմարկետների ցանցի գործունեության վերաբերյալ հարուցվել է քրեական վարույթ․ «Ազատություն» ՀԷՑ-ի պետականացումը մոտենում է հանգուցալուծմանը․ ընկերությունը կգրանցվի 100% պետական սեփականություն․ «Ժողովուրդ» Կասկածելի մահեր և չբացահայտված հանգամանքներ. «Փաստ» «Հրապարակ»․ Բանակում կրքեր են բորբոքվել Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը. Փաստաբանը մանրամասնում է Կաթողիկոսի ու վեց սրբազանների գործով նոր դատավորը դիմել է Վճռաբեկ դատարան Փաշինյանն Արևմուտքին բացի հակառnւuականnւթյnւնից որևէ առաջարկելու բան չունի. Մամիջանյան Քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքով Ու՞մ երեխաների կյանքի հաշվին եք Ռուսաստանի դեմ թշնամանում. Բագրատ Միկոյան Դատական նիստ՝ Բագրատ սրբազանի վերաբերյալ շինծու գործով Դու ո՞վ ես, որ որոշես՝ ով ինչպես պետք է ապրի․ Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացնելու հարցը Փաշինյանը, իր խոսքից դատելով, գոհունակություն, հրճվանք և ցնծություն է ապրել՝ տեսնելով Գագիկ Խաչատրյանին )կտտանքների ենթարկելու կադրերը ՀՀ–ից 102-րդ ռազմաբազան դուրս բերելու պատրաստակամության մասին Պուտինի հայտարարությունը ուղերձ էր Փաշինյանին. քաղտեխնոլոգ ՊՆ-ն ինքնասպանությունների թվերը թաքցնում է. ինչո՞ւ է վիճակագրությունը գաղտնի. «Ժողովուրդ» Ինչ պայմանավորվեցին Պուտինն ու Փաշինյանը Բիշքեկում ՌԴ ռազմաբազան մեզ համար կենսական չէ, եթե որոշեն հանել, չենք առարկի. Նիկոլ Փաշինյան Փաշինյանի իշխանության շրջանի մուլտիսեփականատեր Նարեկ Նալբանդյանը ձեռք է բերել նաևՀրազդանի ցեմենտի գործարանը

Փախուստի դիմաց դատապարտյալին հայտնաբերելու ուղղությամբ իրականացվել է «Տարզանը փղիկի վրա» օպերացիան. Տեսանյութ

Երեկ՝ նոյեմբերի 18-ին, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որ հիվանդանոցից փախել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, 31-ամյա Արայիկ Սամվելի Սարգսյանը, ով նախկինում դատապարտված է եղել 7 անգամ, իսկ վերջին անգամ դատապարտվել էր ազատազրկման 6 տարի 6 ամիս ժամկետով՝ մեղադրվելով ՀՀ քր օր.-ի 177 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրան հայտնաբերելու ուղղությամբ ստեղծվել են օպերատիվ-հետախուզական խմբեր, ինչպես քրեակատարողական ծառայությունում, այնպես էլ Ոստիկանության էրեբունու բաժնում:

Երեկ որոշ «ծակ պռոֆեսորներ» համացանցում տեղեկություններ էին տարածել, թե Ա. Սարգսյանը չէր կարող իրեն հսկող 3 աշխատակիցների քթի տակից թռնել, հավանաբար, համաձայնություն է եղել նրա և հսկողների միջև ու կարծիք էին հայտնում, որ միևնույնն է՝ փախուստի դիմած բանտարկյալը չի հայտնաբերվի:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ քրեակատարողական ծառայության և ոստիկանության մի քանի ստորաբաժանումներ շարունակում են որոնողական աշխատանքները գրեթե կասկածելի բոլոր հասցեներում, որտեղ հնարավոր է՝ թաքնվի փախուստի դիմածը, կատարվում են ստուգումներ:

Այսօր՝ նոյեմբերի 19-ին, մայրաքաղաքի վարչական շրջաններից մեկում ստուգելու նպատակով այդ հասցե են այցելել քրեակատարողական ծառայութան և ոստիկանության էրէբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, սակայն եթե մեկ տասնյակից ավելի հասցեներում մարդիկ հոժարակամ թույլ են տվել, որպեսզի որոնողները նայեն բնակարանը, ապա այս հասցեի բնակիչները մի քանի ժամ հրաժարվել են ոստիկանների օրինական պահանջին՝ բացել դուռը:

Սառը դատողություն ունեցող մարդն էլ կարող է կասկածել, որ հնարավոր է ՝ փախուստի դիմած դատապարտյալը թաքնվում է նշված տանը: Մի քանի ժամ քրեակատարողական ծառայության աշխատակիցները՝ ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ, երկար ժամանակ հորդորում էին բնակարանում գտնվող անձանց , որպեսզի դուռը բացեն, որ Էրեբունու բաժնի քրեական հետախուզության օպերլիազորը, համայնքային ոստիկանը ստուգեն և արձանագրեն, որ նշված բնակարանում չի գտնվում կասկածյալը, մինչդեռ բնակարանում գտնվողները մի քանի ժամ հրաժարվում էին կատարել իրավապահների օրինական պահանջը:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ժամեր անց բնակարանում գտնվող քաղաքացու հետ հեռախոսով բանակցություններ վարեց ոստիկանության Էրեբունու բաժնի պետ Վ. Վարդանյանը, ում հաջողվեց համոզել այնտեղ գտնվող անձանց՝ բացելու դուռը, ինչից հետո քրեակատարողական ծառայության և ոստիկանության Էրեբունու բաժնի աշխատակիցները, ինչպես բոլոր այցելած բնակարաններում, արձանագրեցին, որ որոնվող անձը այնտեղ չէ՝ հեռացան:

Հարևանները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին. «Անհասկանալի է, թե ինչու էին բնակարանում գտնվող անձինք մի քանի ժամ հրաժարվում բացել դուռը: Մեր տներն էլ են, եթե անհրաժեշտ է լինում, համայնքային ոստիկան այցելում ու երբեք նման կինո չենք սարքել: Ուղղակի զարմանում ենք, թե ինչի համար մի քանի ժամ չէին բացում դուռը: Երկինքը հո փուլ չեկավ, բացեցիք՝ մարդիկ մարդկային ձևի նայեցին տունը ու գնացին: Իզուր մի քանի ժամ մի ամբողջ ծառայությունների կտրեցին աշխատանքից»:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ որոնվող Ա. Սարգսյանը կալանավայրում հայտնի է «Մաուգլի» մականվամբ, իսկ նրան փնտրելու օպերացիան կրել է «Տարզանը փղիկի վրա որոնում է Մաուգլուն» անվանումը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, նոյեմբերի 18-ին՝ ժամը 05։00-ի սահմաններում, «Էրեբունի» բժշկական կենտրոնում բուժման մեջ գտնվող ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, 1988թ. ծնված Արայիկ Սամվելի Սարգսյանը հիվանդասենյակից դիմել էր փախուստի։

Ա. Սարգսյանը (նախկինում դատապարտված 7 անգամ) դատապարտվել էր ազատազրկման 6 տարի 6 ամիս ժամկետով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասով։

Արտաքին նկարագիրը՝ հասակը մոտ 170սմ, ատլետիկ կազմվածքով, շագանակագույն աչքերով, լայն ճակատով, սև մազերով, հաստ շուրթերով, փռված, թեք քթով, պարանոցի ձախ հատվածում առկա է վնասվածք վիրակապով, հագին եղել է սև բլուզ, սև սպորտային հագուստ և հողաթափեր:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>