Միայն մտավոր հետամնացները կարող էին հավատալ քննության առաջադրած «վարկածին» Եթե կար պետական գաղտնիք, ապա դա թաքցնում էին հայ ժողովրդից, այլ ոչ թե Ադրբեջանից կամ Ռուսաստանից Բաքվում հայ գերիների խաչ դաջվածքներն шյրելnվ հեռացրել են, արգելել են Աստվածաշնչի փոխանցումը, հարկադրել են ընթերցել Ղուրան. Սահակյան
4
Ռուսական ռազմաբազայի հեռացումը, «թարգմանաբար», նշանակում է թուրքական զորքին «էստի համեցեք» ասել Հիբրիդային դատավարություն. ինչ սպասել Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո (տեսանյութ) Կաթողիկոսի ու վեց սրբազանների գործով նոր դատավորը դիմել է Վճռաբեկ դատարան Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացնելու հարցը Ինչ պայմանավորվեցին Պուտինն ու Փաշինյանը Բիշքեկում «Իմ «մեղքն», ըստ դատախազության, այն է, որ քաղաքական գործիչ եմ, ունեմ ընդդիմադիր հայացքներ»,- Անդրանիկ Թևանյան Աստված չանի Պուտինի ասածն իրականություն դառնա․ մղձավանջ է սպասվում․ Մանուկ Սուքիասյան ԵՄ–ին անդամակցելու Հայաստանի ցանկությունը շատ շուտով կվերանա. Սերգեյ Լավրով Հայաստանի արցախացման վտանգներն ու Անդրանիկ Թևանյանի բանտարկությունը Այս դատավարությունը պետք է դիտարկել որպես Հայաստանը աշխարհաքաղաքական կոնֆլիկտի տարածք սարքելու հերթական օղակներից մեկը. քաղաքագետ Պատերազմ Արցախում
Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է. մարդուն, փաստորեն, հանիրավի զրկեցին խոսքի իրավունքից, մոտ 3 ամիս Գագիկ Խաչատրյանի հարցով ՄԻԵԴ է ներկայացվել հրատապ միջոց կիրառելու մասին դիմում․ կյանքի և առողջության համար վտանգները պահպանվում են Միայն մտավոր հետամնացները կարող էին հավատալ քննության առաջադրած «վարկածին» Եթե կար պետական գաղտնիք, ապա դա թաքցնում էին հայ ժողովրդից, այլ ոչ թե Ադրբեջանից կամ Ռուսաստանից «Հրապարակ»․ Ազատամարտիկին դատում են իր ասած մեկ նախադասության համար Թրամփը լրատվամիջոցներին անվանել է «դավաճան տականքներ»՝ զինամթերքի ցածր մակարդակի մասին տարածած լուրերի պատճառով Շևցով․ Թրամփի ուղին թույլ կտա ամերիկյան զորքեր տեղակայել Հայաստանում՝ Իրանի սահմանի մոտ Բաքվում հայ գերիների խաչ դաջվածքներն шյրելnվ հեռացրել են, արգելել են Աստվածաշնչի փոխանցումը, հարկադրել են ընթերցել Ղուրան. Սահակյան Ռուսական ռազմաբազայի հեռացումը, «թարգմանաբար», նշանակում է թուրքական զորքին «էստի համեցեք» ասել Բա Վահագն Խաչատուրյանն ու Խաչատուր Սուքիասյանն ինչի բանտում չեն. Նիկոլը հասկանում է՝ ինքը փախչելու է Հիբրիդային դատավարություն. ինչ սպասել Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո (տեսանյութ) «Թող վատ զգան նրանք, ովքեր այս իշխանության կողմից չեն հետապնդվում». Իշխան Սաղաթելյան «88» սուպերմարկետների ցանցի գործունեության վերաբերյալ հարուցվել է քրեական վարույթ․ «Ազատություն» ՀԷՑ-ի պետականացումը մոտենում է հանգուցալուծմանը․ ընկերությունը կգրանցվի 100% պետական սեփականություն․ «Ժողովուրդ» Կասկածելի մահեր և չբացահայտված հանգամանքներ. «Փաստ» «Հրապարակ»․ Բանակում կրքեր են բորբոքվել Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը. Փաստաբանը մանրամասնում է Կաթողիկոսի ու վեց սրբազանների գործով նոր դատավորը դիմել է Վճռաբեկ դատարան Փաշինյանն Արևմուտքին բացի հակառnւuականnւթյnւնից որևէ առաջարկելու բան չունի. Մամիջանյան Քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքով Ու՞մ երեխաների կյանքի հաշվին եք Ռուսաստանի դեմ թշնամանում. Բագրատ Միկոյան Դատական նիստ՝ Բագրատ սրբազանի վերաբերյալ շինծու գործով Դու ո՞վ ես, որ որոշես՝ ով ինչպես պետք է ապրի․ Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացնելու հարցը Փաշինյանը, իր խոսքից դատելով, գոհունակություն, հրճվանք և ցնծություն է ապրել՝ տեսնելով Գագիկ Խաչատրյանին )կտտանքների ենթարկելու կադրերը ՀՀ–ից 102-րդ ռազմաբազան դուրս բերելու պատրաստակամության մասին Պուտինի հայտարարությունը ուղերձ էր Փաշինյանին. քաղտեխնոլոգ ՊՆ-ն ինքնասպանությունների թվերը թաքցնում է. ինչո՞ւ է վիճակագրությունը գաղտնի. «Ժողովուրդ» Ինչ պայմանավորվեցին Պուտինն ու Փաշինյանը Բիշքեկում ՌԴ ռազմաբազան մեզ համար կենսական չէ, եթե որոշեն հանել, չենք առարկի. Նիկոլ Փաշինյան Փաշինյանի իշխանության շրջանի մուլտիսեփականատեր Նարեկ Նալբանդյանը ձեռք է բերել նաևՀրազդանի ցեմենտի գործարանը

Պատասխանատու, ներգրավված և սիրող հայրեր. Ֆոտոշարք

Ոչ միայն որակյալ, այլև հավասարապես հասանելի ու մատչելի կրթություն բոլոր երեխաների համար. այս սկզբունքով է աշխատում  «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամը։

Կազմակերպությունն ի սկզբանե աշխատել ու աշխատում է կրթության ոլորտում՝ նախադպրոցական, դպրոցական, բուհական, զբաղվում է ծնողների, ընտանիքների,  ուսուցիչների, մանկավարժների և ոլորտի այլ մասնագետների վերապատրաստումներով, հրատարակում է մանկավարժական ու մանկական գրականություն՝ երեխաների հետ աշխատող մասնագետների համար։  Հիմնադրամի իրագործած ծրագրերն  առաջարկում և կիրառում են երեխայակենտրոն կրթական տեխնոլոգիաներ և ռազմավարություններ, ուսուցման անհատական և սովորողակենտրոն մոտեցումներ։ Կազմակերպությունն իր հիմնական առաքելությունն այսպես է ձևակերպում. «Նպաստել Հայաստանում բաց, ժողովրդավարական հասարակության կայացմանը, որտեղ յուրաքանչյուր երեխա կունենա իր ողջ ներուժը դրսևորելու հնարավորություն»։ 

«Քայլ առ քայլ»-ի՝ վաղ տարիքի երեխաների խնամքին, դաստաիրակությանն ու կրթությանը միտված կրթական ծրագրերն  աջակցում են Հայաստանի նախադպրոցական և տարրական կրթության ոլորտի   բարեփոխումներին: Ծրագիրն իրագործվում է Հայաստանի ամբողջ տարածքում՝  հատուկ ուշադրություն դարձնելով հատկապես հեռավոր մարզերին և հասարակության առավել անապահով խավերին, օգնում է ստեղծելու կրթության հավասար հնարավորություններ բնակչության խոցելի խավերի և հատուկ կարիքներով երեխաների համար: «Քայլ առ քայլը» խիստ կարևորում է և մեծ տեղ է հատկացնում երեխաների ուսուցման և դաստիարակության գործընթացին ընտանիքների, համայնքների մասնակցությանը։

«Վաղ մանկության կրթության խնդիրները»

«Քայլ առ քայլը» հոգում է նաև այն մասին, որ մանկավարժներին, ծնողներին, կրթության մասնագետներին և վաղ մանկության զարգացման ոլորտում ներգրավված այլ մարդկանց ու կազմակերպություններին հասանելի լինեն նաև այս ոլորտում միջազգային լավագույն փորձը, գիտական հետազոտություններն ու ձեռքբերումները, ինչը կօգնի առավել զարգացնելու և արդյունավետ դարձնելու մեր աշխատանքը։

«Քայ առ քայլի» նոր ծրագիրը նրատակ ունի Հայաստանում ներկայացնել «Վաղ մանկության կրթության խնդիրները» միջազգային ամսագիրը, որ հրատարակվում է «Բեռնար վան Լիր» հիմնադրամի կողմից։ Սա վաղ մանկության զարգացման խնդիրներին նվիրված ամսագիր է, որի նպատակն է նպաստել վաղ տարիքի երեխաների  առողջության, զարգացման, կրթության ու դաստիարակության հիմնախնդիրների լուծմանը, տեղեկացնել այդ ոլորտի լավագույն փորձի մասին և ոգեշնչել ու նպաստել դրանց տարածմանը։

Ծրագրի շրջանակներում հայերեն են թարգմանվել ամսագրի մի քանի հրապարակումները և նախաձեռնվել են դրանց քննարկումները վաղ մանկության զարգացման հարցերով շահագրգիռ լսարանների հետ. ուսանողներ, դասախոսներ, դաստիարակներ, ծնողներ, ոլորտով հետաքրքրված այլ անձինք։

Քննարկման համար ներկայացվել են աշխարհի տարբեր ծայրերում այս ոլորտում աշխատանքի հետաքրքիր փորձի օրինակներ, որոնց նման տարբերակներ հետագայում հնարավոր կլինի իրականացնել նաև Հայաստանում։

Չինաստան. վաղ մանկության զարգացմանն ուղղված համայնքային ծրագիր

Այս ծրագիրն իրականացվել է Չինաստանի գյուղական և հեռավոր բնակավայրերում մինչև 3 տարեկան երեխաների համար: Երեխաների զարգացման նպատակով կրթական ծրագրերը ամենուր ներդրվում են հիմնականում նախակրթարաններում, մանկապարտեզներում ու դպրոցներում 3 տարեկանից սկսած: Իսկ մինչև 3 տարեկանների համակարգային զարգացմանն ուղղված ծրագրեր հիմնականում չեն գործում հատկապես գյուղական համայնքներում: Քաղաքային բնակավայրերում գործող վաղ մանկության զարգացման մասնավոր կենտրոնների ծառայություններն էլ աղքատ կամ գաղթական բնակչության համար հաճախ մատչելի չեն ֆինանսական առումով: Նման կենտրոններում երեխաների խնամքն ու վաղ զարգացումը խթանելու համար տարիքին համապատասխան նյութերը սովորաբար բավարար չեն լինում, իսկ խնամատարները լինում են ցածր որակավորմամբ, բավարար վերապատրաստումներ չանցած և երեխայի զարգացման վերաբերյալ մակերեսային պատկերացում ունեցող ու երեխայի զարգացման կարևոր այդ շրջանը բաց է մնում:  Մինչդեռ այդ տարիքում ստացած գիտելիքներն ավելի օգտակար են երեխայի հետագա կրթական հաջողությունների համար:

Ծրագիրն առաջին անգամ փորձարկվել է Չինաստանում: 2013 թվականից ՅՈՒՆԻՍԵՖ-ը, համագործակցելով Կանանց համաչինական ֆեդերացիայի հետ, այն իրականացրել է Չինաստանի վեց նահանգների 146 համայնքներում խոցելի խավերի մինչև 3 տարեկան երեխաների համար:

Երեխաների դաստիարակությանը և խնամքին ուղղված ինտեգրված մոտեցումը լավ է ընդունվել համայնքներում թե՛ ծնողների և թե՛ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից, ինչի մասին վկայում են նման ծառայությունների մատուցման ինտեգրումը բարելավելու և ծրագիրը շարունակելու հարցում համագործակցելու ցանկությունն ու պատրաստակամությունը: Փորձնական ծրագրի հաջողված արդյունքների հիման վրա ՅՈՒՆԻՍԵՖ-ը և նրա պետական գործընկերները պայմանավորվել են համատեղ աշխատել շահառուների հետ անմիջականորեն շփվող վաղ մանկության զարգացման աշխատուժի ստեղծման և ողջ երկրում այս մոդելի տարածման ուղղությամբ:

«Պատասխանատու, ներգրավված և սիրող հայրեր»

Աշխարհի շատ երկրներում դեռ կա այն կարծրատիպը, որ երեխաների խնամքն ու դաստիարակությունը միայն մայրերի գործն է: Ու հայրերի ներգրավվածությունը երեխաների խնամքի գործում սովորաբար փոքր տոկոս է կազմում:

«Պատասխանատու, ներգրավված և սիրող հայրեր» ծրագիրը հայրերին հասցեագրված  մենթորական նախաձեռնություն է, որն առաջին անգամ փորձարկվել է Հյուսիսային Ուգանդայում: Ծրագրի շրջանակում աշխատանքներ են տարվել մինչև երեք տարեկան երեխաներ ունեցող տղամարդկանց հետ, որոնք առաջին անգամ են հայր դարձել: Հայրն ու մայրը ընտրում են համայնքում հարգանք վայելող մարդկանց, որոնք վերապատրաստվում են, որպեսզի մենթորական օժանդակություն ցուցաբերեն երիտասարդ հայրերին:

Հայրերը սովորաբար զբաղված են աշխատանքով, ապահովում են ընտանիքի ֆինանսական բարեկեցությունը, սակայն մասնակցություն երեխաների դաստիարակության ու խնամքի մեջ գրեթե չեն ունենում, կամ մասնակցում են միայն որպես պատժող, խիստ մեկը, ում կերպարով մայրը սաստում է երեխաներին:

Այնինչ մանկական հոգեբանները վստահեցնում են, որ այն երեխաները, ում հայրերը ակտիվ մասնակցությունն ունեն նրանց առօրյա կյանքում, սոցիալապես ավելի լավ են զարգանում ու ավելի հաջողակ լինում:   Այդ են փաստում նաև այլ երկրներում «Պատասխանատու, ներգրավված և սիրող հայրեր» ու «Ծրագիր P» ծրագրերի արդյունքներն ու հետազոտությունները, որոնք  ցույց են տալիս, թե ինչ հսկայական տարբերություն է լինում երեխայի զարգացման մեջ, երբ հայրերը ներգրավվում են նրա խնամքի գործում:

«Սեզամի փողոց» հաղորդաշար

«Սեզամի փողոց» հաղորդաշարը ստեղծվել է 1969 թ. անբարենպաստ պայմաններում ապրող նախադպրոցական տարիքի երեխաներին գրել, կարդալ սովորեցնելու և դպրոցին նախապատրաստելու նպատակով: Բայց ժամանակի ընթացքում այն ընդլայնել է թե՛իր լսարանը տարիքային  ու աշխարհագրական առումով, թե՛ թեմաներն ու ընդգրկումը: Սա մինչև 12 տարեկան երեխաներին խաղային ֆորմատով ներկայացնում է ոչ միայն գիտելիքներ, այլ նաև ժամանակակից հասարակության արժեքներն ու նորմերը, երեխաների մեջ դաստիարակում ինքնահարգանք, լավատեսություն, կենսական ակտիվ դիրքորոշում, և խթանում հետաքրքրասիրությունը:

Հաղորդումն այնպիսի հաջողություն ունեցավ, որ սկսեց ցուցադրվել տարբեր երկրներում: Այնպիսի երկրներ, ինչպիսիք են Բրազիլիան, Գերմանիան և Մեքսիկան, նույնպես ցանկացան իրենց երեխաների համար օգտագործել ուսուցման և զվարճանքի համատեղման այս նորարարական մոտեցումը: Յուրաքանչյուր նոր երկրում հաղորդաշարի վրա աշխատում են տեղացի հոգեբաններ ու մանկավարժներ՝ ստեղծում «Սեզամի փողոցի» լիովին տեղայնացված տարբերակներ. բովանդակությունը հարմարեցվում է տվյալ տարածքի լեզվին և մշակույթին, ընտրվում են նոր այնպիսի կերպարներ ու պատմություններ, որոնք հասկանալի կլինեն տեղացի երեխաներին:

Միջազգային համատեղ արտադրանքը պահպանում է «Սեզամի փողոցի» մոդելը և հիմնական կրթական նպատակները, բայց յուրաքանչյուր երկրի համար ստեղծվում է ուսումնական հատուկ ծրագիր՝ հարմարեցնելով տվյալ երկրի երեխաների առանձնահատուկ կարիքներին: Այսօր արդեն այն հասանելի է 150 երկրների երեխաների, ովքեր այդ  դասերի միջոցով ոչ միայն սովորում են ճանաչել տառերն ու թվերը, այլ նաև իրենց զարգացման համար կարևոր սոցիալ-հուզական հմտություններ են ձեռքբերում:

«Սեզամիփողոցը» դարձել է աշխարհի ոչ պաշտոնական ամենամեծ մանկավարժը

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>