ԱՀԱԶԱՆԳ. Նոր Նորքում 10 օր է կոյուղաջրերի վթարը չի վերացվում
Այսօր Zham.am խմբագրություն ահազանգ ստացվեց այն մասին, որ Նոր Նորքի 4-րդ զանգվածի Գյուլիքևխյան փողոցի 25/2 շենքի նկուղային հարկում 10 օր է կոյուղագիծը վթարվել է, որի պատճառով շենքի նկուղային հարկը ողողվել է կեղտաջրով և գարշահոտությամբ:
Շենքի բնակիչները դիմել են համատիրություն, իսկ համատիրությունը խնդրով դիմել են «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին, ինչը, սակայն, դրական ելք չի արձանագրել. վերջինս 10 օր է նշում է, որ մեքենա չունի, որ ուղարկի այդ տարածք:
Բնակիչները ահազանգում են, որ շարունակվող իրավիճակում կխալխլվի նաև շենքի ամրությունը:
Zham.am

