Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը
Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Պատերազմ Արցախում
Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ

Հետաքրքիր դրվագներ Անդրանիկ Քոչարյանի անցյալից՝ Գյումրու ավերիչ երկրաշարժից հետո. Լուսանկար

Վերջին օրերին ամենաքննարկվող թեմաներից մեկը Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության  պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի անուղղակի հայհոյանքներն էին Արդարադատության նախկին նախարար, ԱԺ նախկին պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի հասցեին: Ինչպես ներկայացրել էինք նախորդ հոդվածում,  Անդրանիկ Քոչարյանին բարկացրել էր Արփինե Հովհաննիսյանի այն հարցազրույցը, որտեղ Հովհաննիսյանը ասել է, որ եթե կասկածի տակ են դրվում, օրինակ, նախորդ տասը տարիներին իշխանության եղած տարբեր պաշտոնյաների գույքի օրինականության հարցը, ապա ինչու դրանից առաջ պաշտոն զբաղեցրածների գույքի օրինականությունն էլ չեն ստուգում, պայմանական ասած՝ հենց նույն Անդրանիկ Քոչարյանի կամ Գագիկ Ջհանգիրյանի գույքը։

Իշխանափոխությունից հետո երկրում ստեղծված իրավիճակը՝ այն է երկակի ստանդարտների կիրառումը, մտահոգիչ է, քանի որ «նույնաբովանդակ խնդիրները» տարբեր սուբյեկտների դեպքում ստանում են տարբեր «լուծումներ», ուստի Արփինե Հովհաննիսյանի հարցադրումը կարող ենք համարել տեղին: Եթե կարելի է ուսումնասիրել Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի օրոք պաշտոնյա հանդիսացողների գույքի օրինականությունը, ապա Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք պաշտոն զբաղեցնողների գույքի օրինականությունը ինչու՞ չի ստուգվում:

AntiFake.am-ին ուշագրավ տեղեկություններ են փոխանցվել Անդրանիկ Քոչարյանի՝ Գյումրու ավերիչ երկրաշարժից հետո իրականացրած գործունեության առնչությամբ, որը ներկայացնում ենք ստորև։

Մեր աղբյուրը պատմեց, որ 1988թ.-ի ավերիչ  երկրաշարժից ամիջապես հետո, երբ աղետից տուժած բնակավայրերին օգնության ձեռք էին մեկնել աշխարհի գրեթե բոլոր երկրները, օգնության  ծավալներն այնքան խոշորամասշտաբ էին, որ լուրջ խնդիր էր դարձել եկած օգնությունները վագոններից բեռնաթափելն ու այն պահեստավորելը։ Գյումրու երկաթ գծի կայարանի տարածքում էր գտնվում երկաթ գծի շինարարական կազմակերպությունը, որն ուներ շատ մեծ բակային տարածք ու շատ մեծ պահեստային տնտեսություններ։ Օգնություն եկած վագոնները արագ բեռնաթափելու նպատակով, հիմնականում շինանյությով, էլ․ սարքավորումներով բեռնված վագոններն բեռնաթափվում էին երկաթ գծի շինարարական կազմակերպության պահեստներում և բակային տարածքում։ Ստացվել էր այնպես, որ այդ շին. կազմակերպությունում պահեստավորվել էր մի քանի անգամ ավելի շինանյութ, քան մնացած տարածքներում։ 

1993թ․-ին Շիրակի տարածաշրջանում ՀՀ նախագահի լիազոր  ներկայացուցիչ էր նշանակվել Անդրանիկ Քոչարյանը, որը, ըստ մեր աղբյուրի տեղեկությունների, իմանալով այդ պահեստավորված շինանյութի տեղը, տարբեր պատրվակներով այն սկսեց տեղափոխել նախ Հրազդան մաշ գործարան, իբր Շիրակի մարզի գյուղատնեսական տնտեսություններին աջակցելու նպատակով, մինի տրակտորներ պատրաստելու համար։ Այդ ժամանակ Հրազդան մաշի գլխավոր տնօրենը ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի եղբայր՝ Տելման Տեր-Պետրոսյանն էր։ Գյումրի քաղաքի վերականգնման համար ուղարկված, բայց այլ նպատակներով Հրազդան մաշ ուղարկված հազարավոր տոննաներով մետաղական տարբեր պրոֆիլների հեծաններից ու մետաղական թիթեղներից, այդպես էլ Շիրակի մարզ չբերվեց նույնիսկ մեկ ձեքի բահ։

Երբ սկսվեց Երևանի հանրապետական մարզադաշտի վերանորոգման աշխատանքները, Անդրանիկ Քոչարյանը Վանո Սիրադեղյանին հաճոյանալու համար, ըստ մեր աղբյուրի, Գյումրիից Երևան ուղարկեց աղետի գոտու վերականգնման համար նախատեսված հարյուրավոր տոննաներ  մետաղական ամրաններ, էլ․ տրանսֆորմատորներ և տասնյակ կիլոմետրերով էլ․ մալուխներ։

Ավերիչ երկրաշարժից ամիջապես հետո, Գյումրիի շինարարական կազմակերպությունները ստացել էին նաև, արտասահմանյան`  Ճապոնական (KATO), Գերմանական (LIBSHER) մակնիշի ավտոկռունկններ, էքսկավատորներ, բուլդոզերներ և տարատեսակ այլ տեխնիկաներ։

Քոչարյան Անդրանիկն այդ ողջ տեխնիկան նախ հավաքեց մեկ կառույցի մեջ, որից հետո բոլորը դուրս տարավ հանրապետությունից` համաձայն մեր աղբյուրի տեղեկությունների: 

Անդրանիկ Քոչարյանը աղետի գոտու վերականգնման համար ուղղարկված շինանյութերը Գյումրիից ապօրինի  դուրս հանելով, ոչ միայն հսկայական գումարներ աշխատեց, այլ փորձեց հաճոյանալ Լևոն Տեր-Պետրոսյանի եղբորը և Վանո Սիրադեղյանին` ակնկալելով նրանց աջակցությունը, Շիրակի մարզպետի պաշտոնում նշանակվելու հարցում:

Նույն նպատակով, ըստ մեր աղբյուրի` ձգտեց կապեր ստեղծել նույնիսկ կաթողիկոսի հետ, նրա հետ շփվելու և նրա մոտ դրական կերպար ստեղծելու նպատակով, անվանափոխեց Գյումրու թիվ 27 դպրոցը և այն կոչեց վեհափառ Վազգեն առաջինի անունով։ 

1995թ․-ին Անդրանիկ Քոչարյանը ղեկավարեց ԱԺ ընտրությունների Շիրակի տարածքային շտաբը և  և մեր աղբյուրի հավաստմամբ` հմտորեն կեղծեց ընտրությունների արդյունքները, տեղամասերից բերված քվեարկված իրական փաթեթները փոխարինեց Երևանից ուղղարկված, քվեարկված, կնիքված և փաթեթավորված պատրաստի բուլետեններով։ Անդրանիկը այդ ընտրությունների ժամանակ ինքն էլ ընտրվեց ԱԺ պատգամավոր, նախապես իր համար գծեց այնպիսի ընտրատարածք, որի մեջ ներառել էր Գյումրիում տեղակայված զորամասերը։ Ընտրության օրը, առավոտյան զինվորներին շարքով տարել և  ընտրել էին տվել նրա օգտին։ Անդրանիկ Քոչարյանի  ընտրատարածքային կենտրոնը տեղակայված էր Գյումրու թիվ 7 երաժշտական դպրոցում, որի  հանձնաժողովի նախագահը նույն դպրոցի տնօրեն՝ Կարինե Ավդալյանն էր։ Չնայած նրան, որ Անդրանիկ Քոչարյանն ուներ կին, երեխաներ ու նրանց հետ էր տեղափոխվել Գյումրի, դա չխանգարեց նրան սիրային կապեր հաստատել թիվ 7 երաժշտական դպրոցի տնօրեն Կարինե Ավդալյանի հետ, որը նույնպես ուներ ընտանիք՝ ամուսին և երեխաներ։ Նրանց սիրային կապը շարունակվեց նաև, Անդրանիկի Երևան վերադառնալուց հետո։

Չնայած նրան, որ Անդրանիկ Քոչարյանը մարզպետ դառնալու համար իր առաջնեկ որդուն տվել էր ոչ թե հարազատ հոր, այլ նախագահ Տեր-Պետրոսյանի անունը՝ Լևոն, Վանոյին նվիրել էր միլիոնների արժողությամբ շինանյութ, Վազգենին պատվին կազմակերպել և ծեծել էր տվել Գյումրի այցելած ԱԺ ընդդիմադիր պատգամավորներ՝ Արշակ Սադոյանին, Սեյրան Ավագյանին, Դավիթ Վարդանյանին ու ԱԺՄ ակտիվիստ՝ Միքայել Մելքումյանին, երբ Հայաստանը բաժանվեց մարզերի, մինչև վերջի վարկյանն իրեն 100% -ով մարզպետ պատկերացնող Անդրանիկը, Երևանում ԱԺ նիստին մասնակցելուց իմացավ, որ 4 տարի դէ ֆակտո մարզպետ աշխատելով, իշխանությունները քաջ իմանալով նրա կոռուպցիոն խաղերի ու անբարո կերպարի մասին քաջագործությունները, իրեն չեն վստահել և չեն նշանակել Շիրակի մարզպետ` համաձայն մեր աղբյուրի: 

 Աղբյուր՝ AntiFake.am

 

 
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>