Հայաստանը կանգնած է պետականության կորստի վտանգի առաջ. Էդուարդ Շարմազանով Անդրանիկ Թևանյանին բժշկական օգնություն է պետք․․․ արագ է պետք գործել․ Մանուկ Սուքիասյան «Բ(լոգերի) շառ». նիկոլական բլոգերի սադրանքով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ խուլիգանության հատկանիշներով․ «Փաստինֆո»
25
«Ոնց որ դիտավորյալ թշնամություն անեն այս երկրի նկատմամբ». Դավիթ Ղազինյանն ազատ արձակվեց Ձեռնաշղթաներով տանելու են ԱԺ-ից․ վերջնաժամկետ պետք է դրվի (տեսանյութ) Մենք ապրում ենք դասական հետապնդման դարաշարջանում. Արման Աբովյան Քաղաքական բանտարկյալ Գագիկ Ծառուկյանը կրկին հարցաքննվում է Կալանքի երկարաձգում՝ Նիկոլ Փ․–ի պատվերով․ ստի․․․, թե․․․ Նիկոլ Փաշինյանը ձգտում է հաստատել կոշտ բռնապետություն. բռնաճնշումները շարունակվում են (տեսանյութ) «Սրբուհի Գալյան, Աննա Վարդապետյան, էս ինչքան ստորացված ու խեղճացած եք դուք»․ Լարիսա Ալավերդյան ՄԻՊ-ը ՔԿՀ-ում տեսակցել է քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանին. նրան թույլ չեն տալիս տեսնել անչափահաս դստերը «Առինջ մոլ»-ի աշխատակիցները պահանջում են իրենց աշխատելու հնարավորություն տալ Եթե ընդդիմադիր ուժերը չմիավորվեցին, շատ դաժան է լինելու բոլորի ճակատագիրը. Դերենիկ Մալխասյան Պատերազմ Արցախում
Նիկոլը շուտով մեզ կտա իրեն հեռացնելու տրիգերը, Ալենին կամ մյուսին փոխելով հարց չի լուծվում. Լևոն Զուրաբյան Չնայած քաղաքական ռեպրեսիաներին, «մայր Հայաստանի» ավագանիները հետամուտ են երևանցիների խնդիրներին, քաղաքացիների ահազանգերին Հրաժարվելու եմ պատգամավորի աշխատավարձից, իսկ խմբակցությունը հրաժարվելու է պարգևավճարներից․ Նարեկ Կարապետյան «Ոնց որ դիտավորյալ թշնամություն անեն այս երկրի նկատմամբ». Դավիթ Ղազինյանն ազատ արձակվեց Արման Դավթյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով դատարան ներկայացնելու համար. ՔԿ Այսօր գլխավոր խնդիրը իշխանափոխության իրականացումն է. Տիգրան Աբրահամյան Հայաստանում ընդդիմադիր լինելը քրեորեն հետապնդելի է. Գառնիկ Դանիելյան Գագիկ Ծառուկյանն արժանի չէր նման գնահատականի. Ներսիկ Իսպիրյան Հայաստանում թևածում է «беспредел»-ը և սրանք առհասարակ իրավական գործընթացներ չեն. Գալստյանը՝ Ծառուկյանի գործի մասին Հայաստանը կանգնած է պետականության կորստի վտանգի առաջ. Էդուարդ Շարմազանով Ձեռնաշղթաներով տանելու են ԱԺ-ից․ վերջնաժամկետ պետք է դրվի (տեսանյութ) Անդրանիկ Թևանյանին բժշկական օգնություն է պետք․․․ արագ է պետք գործել․ Մանուկ Սուքիասյան Ռեյդեր՝ զինված հարձակումից հետո. «օրենքով գողի» եղբայր է բերման ենթարկվել. «Իշխանություն» Մենք ապրում ենք դասական հետապնդման դարաշարջանում. Արման Աբովյան Հայաստանը երեք ռազմավարական ճգնաժամերի միջև «Բ(լոգերի) շառ». նիկոլական բլոգերի սադրանքով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ խուլիգանության հատկանիշներով․ «Փաստինֆո» Վե՞րջ, Անքորիջի պայմանավորվածությունները «գրվեցին սառույցին»... Բռնագանձում առանց հաշվետվողականության. հակակոռուպցիոն քաղաքականությո՞ւն, թե՞ սեփականության վերաբաշխում «Հաղթող տղան նման կերպ չի պահում». Ռուբեն Մխիթարյան Քաղաքական բանտարկյալ Գագիկ Ծառուկյանը կրկին հարցաքննվում է Հրամցվում է այլ պատկեր. Տիգրան Աբրահամյան Կալանքի երկարաձգում՝ Նիկոլ Փ․–ի պատվերով․ ստի․․․, թե․․․ ԽԼԱՑՈՒՑԻՉ ԼՌՈՒԹՅՈՒՆ այսպես են «ժողովրդավարության և իրավունքի» «պահապանները» արձագանքում Հայաստանում բռնատիրական վակխանալիային Նիկոլ Փաշինյանը ձգտում է հաստատել կոշտ բռնապետություն. բռնաճնշումները շարունակվում են (տեսանյութ) Փաշինյանին իր շահերն սպասարկողին «սպասարկեց» պետության հաշվին տարածք տալով Հերթական սկանդալը ՔԿ-ում․ քննիչը խուզարկության ժամանակ առգրավված գումարը հափշտակել է․ «Հրապարակ» Ձեր այս որոշումն ի վերջո հանգեցնելու է դատավորի կարգապահական պատասխանատվության ամենախիստ ձևին․ Արամ Վարդևանյան Արթուր Սարգսյանը չի մասնակցի ԱԺ նիստերին, եթե նրան ուղեկցեն պրոբացիայի ծառայության աշխատակիցները 30 զոհ՝ փաշինյանական «խաղաղության»՝ 2026թ. ընդամենը 7 ամսվա ընթացքում Իգոր Սարգսյանի տնային կալանք խափանման միջոցը փոխվեց

Հաջորդ վարչապետը չի լինելու հաջորդ իշխանությունը, այլ լինելու է հաջորդ իշխանության համար հող նախապատրաստողը

ՎԱՃԱՌԱԿԱՆ, ԹԵ՞ ՎԱՇԽԱՌՈՒ

«Լիդերը հույսի վաճառական է» – Նապոլեոն Բոնապարտի այս միտքը թերեւս շատերին է հայտնի, քանի որ այն Բոնապարտի ամենամեջբերվող մտքերից է։
Ըստ որոշ աղբյուրների՝ այն գրի է առնվել քարտեզագետ Էմանուել Լաս Կազի կողմից, ում բախտ էր վիճակվել հանդիպել Նապոլեոնին՝ վերջինիս՝ Սուրբ Հեղինե աքսորված լինելու ժամանակահատվածում եւ գրի առնել նրա մտքերը՝ «Սուրբ Հեղինե կղզու բանտարկյալի մտքերը եւ մաքսիմները» հայտնի գրքում։ Հատկանշական է, որ Լաս Կազը հանդիպել էր Նապոլեոնին ոչ թե նրա փառքի գագաթնակետին, այլ այն ժամանակ, երբ երբեմնի ամենահայտնի լիդերը կորցրել էր իր իշխանությունը եւ որպես աքսորյալ վերագնահատում էր իր հաղթանակները ու պարտությունները Սուրբ Հեղինե կղզում։ Ասել է թե՝ այս միտքը հաղթանակների գագաթնակետում գտնվող մարդու միտք չէ, այլ ամեն ինչ կորցրած լիդերի հետհայացք իշխանության նկատմամբ։

Անկասկած հույսը մարդու համար ունի մի քանի դերակատարում։ Այն կարող է ապրեցնել ամենածանր իրավիճակներում, թույլ տալ հաղթահարել ամենաբարդ փորձությունները։

Միեւնույն ժամանակ, ինչպես նավի վրա չի կարելի ունենալ ընդամենը մեկ խարիսխ, այնպես էլ կյանքում չի կարելի հենվել միայն հույսի վրա, քանի որ նույն հույսը կարող է բթացնել վտանգի զգացողությունը, մարդուն անընդհատ պահել անգործության մեջ՝ հավատով, որ հետո լավ է լինելու։ Ամենավտանգավորը, սակայն, երբ որեւէ այլ անձ մյուսի մեջ սին հույսեր է արթնացնում, կամ, ինչն ավելի սարսափելի է, երբ սին հույսեր է վաճառում՝ բարդ խնդիրների համար առաջարկելով հեշտ, բայց գործնականում անիրագործելի լուծումներ։

Անցած տարի Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների հիմքում մեծ դերակատարում ուներ հույսի գործոնը։
Անհերքելի է, որ նախորդ տարի ապրիլ-մայիսին մարդիկ հավաքվել էին Հանրապետության հրապարակում՝ փոփոխությունների եւ լավի սպասումով։ Դա է պատճառը, որ, երբ հետադարձ հայացք եմ նետում այդ օրերին, հրապարակը եւ առհասարակ ողջ երկիրը պատկերվում է որպես հույսի մի մեծ «տոնավաճառ», ուր մարդիկ սպասում էին հույս գնելու իրենց հերթին եւ ուր կար հույսի մեկ «վաճառական», ով հասցնում էր բոլորին հույս վաճառել։ Դա երկրի գործող վարչապետն էր՝ այն ժամանակ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը։

Այդ հույսը գնորդ առ գնորդ տարբեր էր։ Ոմանք գնել էին հույս, որ բոլոր թալանչիները կպատժվեն, մենաշնորհները կվերացվեն ու երկիրը շեշտակի տնտեսական աճ կգրանցի։ Մյուսները գնել էին հույս, որ վերջապես արագաչափեր չեն լինի, կարմիր գծերը կվերացվեն, կլինեն բարձր աշխատավարձեր, գազը կէժանանա։ Շատերը գնել էին հույս, որ կլինի անկախ դատական համակարգ, երկրում ուղենիշներ կլինեն արդարությունը եւ իրավունքի գերակայությունը։ Ու թեեւ հույսը յուրաքանչյուր գնորդի մոտ տարբեր էր, զարմանալիորեն վաճառականի մոտ ամեն ինչի հույս կար՝ անկախ նրանից խնդիրը վերաբերում էր, ասենք, օրինակ, ջրագիծ կառուցելուն, թե Արցախյան հիմնահարցի լուծմանը. վաճառականը չէր խորշում ու բոլորին հավաստիացնում էր, որ ինքը վաճառում է հենց այն հույսը, ( «ապրանքը») որի համար եկել էր տվյալ գնորդը։

Ինչպես ցանկացած ապրանքի, այնպես էլ այս դեպքում, ապրանքի հատկանիշները ի հայտ են գալիս դրա տուփը բացելուց ու ապրանքը փորձարկելուց հետո։ Ու, բնականաբար, ամեն օր ավելի ու ավելի շատ մարդիկ են բացում իրենց գնած հույսի տուփը՝ ստուգելով, թե արդյոք իրեն խոստացված ու վաճառված «ապրանքները» նույն են, թե ոչ։

Ամենակարեւորն այն է, որ, ողջամտության չափանիշին համահունչ, պետք է բացել քո սեփական տուփը ու ստուգել՝ ինչպես ու ինչքանով է արդարացել քո հույսը, այսինքն ՝բարելավվել քո կյանքը, բավարարվել քո ակնկալիքը, այլ ոչ թե օրինակ ինչքանով է վատացել ուրիշի կյանքը։
Քսան տարվա թալանի հեքիաթը չպատմեք, քանզի կա դրա հակառակ հեքիաթը՝ երեսուն տարվա թալանինը ու բացի այդ, եթե այդ հեքիաթը ճիշտ լիներ, ապա տրամաբանական է , որ քսան տարի թալանած երկրում 55 միլիոն եվրոյանոց նոր ինքնաթիռը կամ նոր ավտոմեքենան չէ, որ առաջնահերթ ծախս պետք է լինեին, կամ առհասարակ հնարավոր լինեին, այլ օրինակ, պետական ծառայողի , այո ոչ նախարարի աշխատավարձը կրկնապատկելը։

Այս շարքի ընթացքում կփորձեմ ներկայացնել իմ տեսակետն առ այն, թե յուրաքանչյուր կոնկրետ հույսի դեպքում ինչ է հայտնաբերվել կամ հայտնաբերվելու տուփում։

Իհարկե սա չի վերաբերում «վաճառականի» մերձավորներին, թիմակիցներին, ճամբար փոխած ու անաչառ «ծանր» քաշայիններին։ Նրանց հույսերը Գերարդարացված են։
Հավասարակշռության համար էլ համարենք, որ նախկին իշխանական շրջանակներն էլ հույս չունեն ու դատենք միայն ՀՀ սովորական քաղաքացու դիրքերից ելնելով։

Եզրահանգումները ձեր ներսում կարող եք դուք կատարել՝ ինքս իմ կարծիքը ոչ մեկին պարտադրելու միտք չունեմ, ինչպես նաեւ ինձ որեւէ մեկը իր կարծիքը չի կարող պարտադրել։

Վերջիվերջո, անհրաժեշտ է հասկանալ, թե հույսի վաճառականը իր ապրանքի համար վճարված ամենաթանկ գինը՝ լեգիտիմ իշխանությունը օգտագործում է երկրի բարեկեցության համար, ցավոտ, բայց անհրաժեշտ բարեփոխումների համար, թե մսխում է այն սեփական վրեժխնդրության համար։ Ի վերջո, քաղաքական բանավեճի առանցքը պետք է լինի ոչ թե, ով է ավելի վատ՝ նախկին իշխանությունը, թե Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, կամ էլ նույնիսկ ով է ավելի լավը, այլ այն, թե ով է լինելու Նիկոլ Փաշինյանի իշխանության այլընտրանքը, իրական փոփոխություն առաջարկողը, այլ ոչ հերթական հույս վաճառողը։ Ի դեպ, իմ կարծիքով հաջորդ վարչապետը չի լինելու հաջորդ իշխանությունը, այլ լինելու է հաջորդ իշխանության համար հող նախապատրաստողը։

Շուտով՝ մաս առաջին՝ երբ տուփում հայտնաբերում եք Ջորջ Օրուելի «1984» հանրահայտ ստեղծագործությունը…..
Հ.Գ. Ազատ եք մեկնաբանություններում նշել այն հույսը, որն ըստ ձեզ իրականություն չի դարձել՝ առաջարկելով թեմաներ։

#Հույսի_վաճառական

Արփինե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>