Կա մասնագիտական արժանապատվության սահման, որի տերը դուք եք, վերադասը չէ․ Տաթևիկ Սողոյան Արման Սարոյանը դատարան եկավ ոստիկանների ուղեկցությամբ «անամnթ», «զզվшնք» գոռոցների ներքո Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների բանտարկությունը Բաքվում և Երևանում նույն տրամաբանության մեջ է պետք դիտարկել
29
Լուգանսկի հայ համայնքի հայտարարությունն՝ ի պաշտպանություն Անդրանիկ Թևանյանի Պուտինն ու Փաշինյանը կհանդիպեն Բիշքեկում՝ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում Դատավոր Սերժ Ռուշանյանը Վեհափառի և եպիսկոպոսների գործը որոշեց ուղարկել Երևանի ընդհանուր իրավասության դատարան Ամենայն Հայոց Կաթողիկոսը և եպիսկոպոսները չեն մասնակցում դատական նիստին ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԱԽՃԱՆԸ. ՀԱՅԿԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ Լավրով. Փաշինյանի մեկնաբանությունները ԵՄ հանրաքվեի վերաբերյալ խոսում են սեփական ժողովրդի նկատմամբ նրա վստահության պակասի մասին ԲՀԿ–ն դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները 622 հազարի մեղադրանքը Թևանյանի գործից հանվել է. Մանուկ Սուքիասյան Ռոբերտ Քոչարյանը դուրս է գրվել «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցից և տեղափոխել է ՔԿՀ Բողոքի ակցիա՝ ընդդեմ քաղաքական բռնաճնշումների (ֆոտոշարք) Պատերազմ Արցախում
Կա մասնագիտական արժանապատվության սահման, որի տերը դուք եք, վերադասը չէ․ Տաթևիկ Սողոյան Լուգանսկի հայ համայնքի հայտարարությունն՝ ի պաշտպանություն Անդրանիկ Թևանյանի Ընդդիմությունը բանտում շատ ավելի ուժեղ կազմով է ներկայացված, քան՝ խորհրդարանում Պուտինն ու Փաշինյանը կհանդիպեն Բիշքեկում՝ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում Ձեր երկրում ընտրություններն ավարտվել են, կարող եք դադարել ձեր ժողովրդի ականջներից լապշա կախել․ Զախարովան՝ Փաշինյանին Դատավոր Սերժ Ռուշանյանը Վեհափառի և եպիսկոպոսների գործը որոշեց ուղարկել Երևանի ընդհանուր իրավասության դատարան Արման Սարոյանը դատարան եկավ ոստիկանների ուղեկցությամբ «անամnթ», «զզվшնք» գոռոցների ներքո «Արարատ-Արմենիան» կհյուրընկալվի «Միլանին», իսկ մինչ այդ կխաղա «ԱԶ Ալմկարի» հետ, Երևանում Հայաստանը հիբրիդային, կիսաազատ երկիր է 54-րդ՝ «նախկինների» ժամանակների հորիզոնականում. Լիլիթ Գալստյան «Հայաստան 2026. Իրավունքի վախճանը» կարծես թե կատեգորիկ է հնչում. Էլինար Վարդանյան Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների բանտարկությունը Բաքվում և Երևանում նույն տրամաբանության մեջ է պետք դիտարկել «8-ամյա իշխանությունը դատում է​ 1725-ամյա Եկեղեցուն». բողոքի ակցիա Մոսկվայում ՀՀ դեսպանատան դիմաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը և եպիսկոպոսները չեն մասնակցում դատական նիստին Որ լարերի վրա է խաղում «հայտնի անձնավորությունը», ինչու ունի համակիրներ և ինչու է... դատապարտված ձախողման Հռչակագիրը «սարի Գոքոր» չի, որ հետը ոնց ուզեք վարվեք. Էդուարդ Շարմազանով ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԱԽՃԱՆԸ. ՀԱՅԿԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ «Հրապարակ». COP17-ը նույն COP-ը չէ, ինչն անցկացվեց Բաքվում «Խլուրդներ»–ի որս, կաշառքի մեղադրանքներ և զոքանչների ունեցվածքի ստուգում․Փաշինյանի նոր սպառնալիքները Մոսկվայում չեն հավատում Փաշինյանի հավաստիացումներին Փաշինյանը բարեփոխումների պատրվակով փորձում է գրավել հայկական եկեղեցին․ Ամստերդամ «Սրբազան պայքարի» գործով հերթական դատական նիստում քննվելու է Չախալյանի և Իգոր Սարգսյանի խափանման միջոցների հարցը 4 հարազատ կորցրած արցախցի կինը տուն չի կարողանում ձեռք բերել. բաց նամակ՝ ՀՀ իշխանությանը Կառավարությունը Ջենիֆեր Լոպեսի համերգի կազմակերպչից չի կարողանում հետ ստանալ վերադարձի ենթակա 1.3 մլն դոլարը. «Ազատություն» «Թևանյանի «գործը» պայթելու է դատարանում»,-Մանուկ Սուքիասյան «Որպեսզի սոցիալական խնդիրները չվերածվեն կազմակերպված շարժման, պրոֆիլակտիկ ձևով ռուսամետ ընդդիմության ղեկավարությունը չեզոքացվում է». քաղտեխնոլոգ Տիգրանաշենը վերցնելով՝ Ադրբեջանը կախվելու է Երևանի վրա. Հովհաննես Իշխանյան Ռոբերտ Քոչարյանի կալանքի որոշումը կբողոքարկվի. պաշտպան ԵՄ տնտեսության առավելությունները վերանում են. Ուրսուլա ֆոն դեր Լեյեն Նիկոլը՝ բոլշևիկ, մոնղոլ-թաթարական վարքագիծ, Քոչարյան-ատյացություն. Տիգրան Քոչարյան Լավրով. Փաշինյանի մեկնաբանությունները ԵՄ հանրաքվեի վերաբերյալ խոսում են սեփական ժողովրդի նկատմամբ նրա վստահության պակասի մասին

2008 թ. մարտի 1-ին սահմանադրական կարգի տապալում չի եղել. դա բացարձակ կեղծիք էր և պատմությունը վերաշարադրելու անհաջող փորձ. Վիկտոր Սողոմոնյան. Տեսանյութ

Արդեն շուրջ 1.5 տարի է, ինչ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ իրականացվում է կոպիտ քաղաքական հետապնդում, և նոյեմբերի 25-ին կլրանա ուղիղ 11 ամիսը, ինչ Քոչարյանը գտնվում է ապօրինի կալանքի տակ` քաղհալածյալի ու քաղբանտարկյալի կարգավիճակում:

Այս մասին «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի միավորիչ հավաքին հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

Նա ներկայացրեց Քոչարյանի գործին առնչվող ներկա իրավիճակը` նշելով այն երեք առասպելները, որոնք, նրա խոսքով, ջարդուփշուր եղան, քանդվեցին այս 1-1.5 տարում: Առաջին «ջարդված» առասպելը, ըստ Սողոմոնյանի, այն է, որ Հայաստանի երկրորդ և Արցախի առաջին նախագահը ոչ մի կապ չունի մարդասպանությունների հետ:

«Նրա կալանավորումը սկսվել է այն պատրվակով, թե բռնում են մարդասպանին, և այսօրվա վարչապետն ուղղակի ուժ ու եռանդ չէր խնայում և նույնիսկ չէր համբերում հայտարարել, թե ահա` 2008 թ. «Մարտի 1»-ը գրեթե բացահայտված է ամբողջ ծավալով, Քոչարյանը կալանավորված է, և հիմա կտեսնեք, թե ինչ արագ գործը կբացահայտվի: Դա բացարձակ կեղծիք էր»,-ասաց Սողոմոնյանը` ընդգծելով, թե գուցե կարծիք կազմվի, որ Քոչարյանին առնչվող իրադարձություններն անձնական բնույթ ունեն, բայց այդպես չէ: «Մենք գործ ունենք հայ ժողովրդի պատմության մեջ բացառիկ դերակատարություն ունեցած մարդու բարի համբավի հետ»,-մեկնաբանեց Սողոմոնյանը:

Երկրորդ առասպելը, Սողոմոնյանի խոսքով, այն էր, թե 2008 թ. մարտի 1-ին սահմանադրական կարգի տապալում է տեղի ունեցել: «Դա բացարձակ կեղծիք էր և պատմությունը վերաշարադրելու անհաջող փորձ»,-ասաց նա:

ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը նշեց, թե երրորդ «ջարդված» առասպելն առնչվում էր Հայաստանի քաղհասարակությանը: «Այս անկյունաքարային գործը ցույց տվեց, որ Հայաստանում կա շատ ուժեղ քաղաքացիական հասարակություն, շատ ուժեղ իրավական հանրույթ, քաղաքական դաշտի առողջ զանգված, որը պատրաստ է պայքարել ընդդեմ իրավական «բեսպրեդելի»»,-ասաց Սողոմոնյանը` հավելելով, թե երբ իշխանություններն ասում էին` Քոչարյանին կալանավորելու ժողովրդական կոնսենսուս կա, երևաց ճիշտ հակառակը:

Վիկտոր Սողոմոնյանը նաև մատնանշեց վերը ներկայացրած իրավիճակի ելքերը: «Անհրաժեշտ է, որ իշխանությունները անհապաղ դադարեցնեն ակնհայտ քաղաքական հետապնդումները մի շարք անձանց նկատմամբ, հրաժարվեն զանգովի արդարադատությունից և ռեպրեսիաներից, բոլոր գործընթացները վերադարձնեն բացառապես օրինականության և արդարադատության դաշտ, դադարեցվի «Մարտի 1-ի» գործի խեղաթյուրումը»,-ամփոփեց ՀՀ երկրորդ նախագահ գրասենյակի ղեկավարը:

Աղբյուրը՝ Tert.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>