«Վերնատուն» ակումբը քննարկում է Հայաստանի ամենակարևոր խնդիրները․ Տեսանյութ
«ՎԵՐՆԱՏՈւՆ» հասարակական–քաղաքական ակումբը կազմակերպել է համաժողով՝ հանրային–քաղաքական արդիական թեմաներով:
Համաժողովին կքննարկվեն հետևյալ հարցերը․ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացը մտնում է փակուղի՝ մեծացնելով պատերազմի վտանգը (ի՞նչ անել) Հանրության այս աստիճան պառակտումը ազգային անվտանգության սպառնալիք է (ինչպե՞ս հաղթահարել) Դատաիրավական համակարգը, Սահմանադրական դատարանը ենթարկվում են բիրտ ճնշումների, փորձ է արվում օրենսդիր և գործադիր իշխանությունների վրա հաստատված անձնիշխանությունը տարածել նաև իշխանության այս ճյուղի վրա, ինչը հակասում է իրավական-ժողովրդավարական պետության սկզբունքներին (ինչպե՞ս թույլ չտալ):
Համաժողովին պաշտոնապես հրավիրվել են քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության ու փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ։

