Հարյուր տոկոսով ինտելեկտուալ մարդիկ պողոսանում են
Դիտել նաև
Մենք այս ի՞նչ արեցինք տղերք, մենք այս ի՞նչ արեցինք․ Աշոտ Մինասյան
Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին տարել են ոստիկանության Սիսիանի բաժին. Իշխանյան
Սա ոչ թե պարզապես հերթական ամոթալի դեպք է, սա մեր ապագայի համար խորը եւ լուրջ սպառնալիք է․ Արման Աբովյան
Աշոտ Մինասյանը դատապարտվել է ազատազրկման
Արմեն Չարչյանը չի ազատազրկվի․ փաստաբան
Ինձ ամենաշատը զայրացնում է հանգամանքը, որ հարյուր տոկոսով ինտելեկտուալ մարդիկ պողոսանում են։
Հանգամանքը, որ դու այսօր իշխանություն ես կամ երեկ ատել ես իշխանությանը (հաճախ՝ լուռ ու կերակրատաշտին մոտ), չպիտի պատճառ դառնա, որ այսօր իշխանահաճո քարոզչությունդ կառուցես պողոսավարի։
Օրինակ՝ խոսես «բա նախկինների ժամանակ լա՞վ էր», «եկեղեցին քըխ ա», «սատանա կա քաղաքում», «Ռուսաստանը տականք ա, Ամերիկան՝ սուրբ» ու այդ կարգի այլ փաստարկներով։ Կրկնում եմ՝ եթե մտածող մարդ ես, սրանք պետք չեն։
Այսօրվա իշխանությունը գլուխ գովելու ավելի մրցունակ փաստարկներ ունի, բայց քարոզիչներն ապավինում են պողոսությանը։ Ցավալի է, որ՝ նաև ինտելեկտուալները։
Արմեն Մինասյանի ֆեյսբուքյան էջից

