Փաշինյան. Մինչև 2035 չենք ունենա երազանքի ՍԴ. Տեսանյութ
ՀՀ կառավարությունը այսօրվա նիստում ընդունեց «Սահմանադրական դատարանի» եւ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքներում փոփոխությունների նախագծերն, ու դրանք ուղարկեց ԱԺ` հրատապ կարգով, արտահերթ նիստում ընդունելու։
Նախագծով սահմանվում է՝ Սահմանադրական դատարանի դատավորի կողմից մինչեւ 2020 թվականի հունվարի 31-ը հրաժարական ներկայացնելու դեպքում՝ նրա լիազորությունները դադարելուց հետո մինչեւ իր համար Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքը լրանալը նրան հատկացնել կենսաթոշակ՝ հրաժարականի պահին ստացած պաշտոնայի դրույքաչափի ու հավելավճարի չափով:
«Սահմանադրական փոփոխությունների հեղինակներն արել են գործողություններ, որոնք թույլ չեն տալիս Հայաստանի Հանրապետությանը մինչև 2035 թ․ ունենալ երազանքի Սահմանադրական դատարան»,- ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Zham.am

