Օրենքով գողերի նման խելոք մարդիկ աշխարհում չկան. Վարդան Ղուկասյան. Տեսանյութ
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը դժգոհ է այն խոսակցություններից, թե իր քաղաքապետ եղած ժամանակ Գյումրիում կրիմինալն ավելի շատ է եղել:
«Երեկ պատահական այս խոսակցությունների մասին լսել եմ, նախկինում լրատվականներն էլ էին այդպիսի բաներ գրում, բայց ոստիկանությունը, որ վիճակագրությունը ներկայացնում էր, Հայաստանում ոչ կրիմինալ քաղաքը Գյումրին էր: Կարող եք բացել վիճակագրությունը և ուշադիր նայել: Ոստիկանությունն այլ բան է ասում, բայց այն մարդիկ, որոնք մեր մահափորձը կազմակերպեցին, դրանից հետո մեզ դիտավորյալ կապեցին կրիմինալ աշխարհի հետ, որպեսզի այդ գործը փակվի գնա»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Վարդան Ղուկասյանը:
Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում: