Մամուլի քարտուղարը, արարողակարգի աշխատակիցները և այլ անձինք ի՞նչ են անում, եթե չեն կարողանում տեղում գոնե մեկ գրիչ ապահովել վարչապետի համար
Դիտել նաև
«Սա Բաքվի վարչախմբին ուղղված զգուշացում է». Վարդան Ոսկանյան
«Իրանական մեկ այլ նախապայման էլ գոյություն ունի»․ Վարդան Ոսկանյան
Վարդան Ոսկանյանը` Նախիջևանի օդանավակայանին «տարօրինակ» հարվածի մասին
Մահացել է ֆինանսների նախկին նախարար Վարդան Խաչատրյանը
Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի համար դատարան կրկին շտապօգնություն են կանչել. փաստաբան
Հայաստանի վարչապետը Փարիզում ադրբեջանցի բլոգերի հարցերը գրառելու համար բավական ժամանակ գրիչ է փնտրում, և այդ գրիչը նրան տալիս է նույն ադրբեջանցին՝ ասելով, թե նվեր է Ադրբեջանից։
Հետաքրքիր է իմանալ, իսկ վարչապետին ուղեկցող մամուլի քարտուղարը, արարողակարգի աշխատակիցները և այլ անձինք ի՞նչ են անում, եթե չեն կարողանում տեղում գոնե մեկ գրիչ ապահովել մեր պետությունը ներկայացնող ամենաբարձրաստիճան պաշտոնյայի համար։
Միգուցե փոքր հարց է, բայց, ըստ իս, պետական պատկան կառուցակարգերի անկազմակերպության անուղղակի ցուցիչ, իսկ նման անկանոնությամբ և թափթվածությամբ հեռուն չենք գնա։
Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից

