ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան
Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Փաշինյանը՝ Կիմ Չեն Ընի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի «խառնուրդ»-ն է. Երվանդ Բոզոյան Ողջունում եմ, որ ընդդիմությունը համախմբման ճանապարհ է բռնել, բարդ պրոցես է. Արմեն Աշոտյան Պատերազմ Արցախում
ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան Ազատություն, ազատություն, սենց չի մնա. Վարդան Ղուկասյան (վիդեո) Մարդ խոշտանգող ՔՊ-ական իշխանության ՄԻՊ Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի նիստին Խոշտանգում՝ ՔՊ-ական ձևով. Գագիկ Խաչատրյանին ՔԿՀ-ից պատգարակով տեղափոխեցին դատարան. «Սեպտեմբերի 1-ից սկսած մինչ օրս նա գոնե մեկ անգամ ոտքի վրա չի եղել» Գյուղական «ռազբոռկա». Արբաթում հեռախոսազանգի պատճառով վիճաբանած տղամարդը իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակել, իսկ կռվի մյուս մասնակիցը վնասել է «ՎԱԶ 2107»-ը Էդուարդ Սպերցյանը չի միանա Հայաստանի ազգային հավաքականին. նա վնասվածք ունի Անհնարին համարեցի իմ հետագա պաշտոնավորումը որպես ՍԴ փոխնախագահ, շուրջ 6 ու կես տարի անց ունեցանք դարձ ի շրջանս յուր. Էդգար Շաթիրյան Երևանը ներկայումս փաստացի չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Պեսկով Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել

Կոչ ենք անում ազատել Արայիկ Հարությունյանին զբաղեցրած պաշտոնից․ «Ազգային օրակարգ» կուսակցություն

Վերջին մեկ և կես տարվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից կրթության և մշակույթի ոլորտում իրականացվել են մի շարք գործողություններ, որոնք փաստացի ուղղված են եղել ազգային արժեհամակարգի և գործող հաստատությունների դեմ, և տարակուսանք, վրդովմունք ու զայրույթ են առաջացրել հանրության լայն շրջանակներում: Մասնավորապես՝

ա) Միավորվել են գործառութային և բովանդակային իմաստով էապես տարբերվող Կրթության և գիտության, Մշակույթի, Սպորտի և երիտասարդության հարցերի երեք նախարարությունները՝ մեկ նախարարության կազմում, դրանով վատթարացնելով յուրաքանչյուր առանձին ոլորտի պետական կառավարման կարողությունները:

բ) Կասեցվել է կրթական գերազացության ազգային ծրագիրը, ծրագրի իրականացման համար ստեղծված կազմակերպչական ենթակառուցվածքը կազմաքանդվել է, ծախսված պետական և մասնավոր միջոցները՝ փաստացի փոշիացվել:

գ) Լուծարվել է Կրթության ազգային ինստիտուտը, ԿԱԻ-ի կողմից իրականացվող և կասեցված այլ գործառույթների հետ միասին ընդհատվել է ուսուցիչների վերապատրաստման ամենամյա գործընթացը: Մոտ 8000 ուսուցիչ զրկվել է տարակարգ ստանալու և ֆինանսական որոշակի բարելավում ունենալու հնարավորությունից:

դ) Նախաձեռնվել է դպրոցական ծրագրերից «Հայոց եկեղեցու պատմություն», «Նախնական զինվորական պատրաստություն» և «Հայրենագիտություն» առարկաների դուրս բերումը, ինչպես նաև բուհական ծրագրերում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների ուսուցումը պարտադիրից հայեցողական դարձնելը:

ե) Անհասկանալի հիմնավորմամբ ֆինանսական միջոցներ են հատկացվել ազգային արժեքների տեսակետից կասկածելի բովանդակությամբ ծրագրերին՝ մասնավորապես, ՀՀ քաղաքացիությունից հրաժարված և սեռափոխ եղած անձի մասին ֆիլմի նկարահանմանը, և «Հուզանք ու զանգ» անվանումով սադրիչ ներկայացման փողոցային բեմականացմանը:

Ելնելով վերոնշյալից՝ «Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդը դատապարտում է կրթության, գիտության և մշակույթի բնագավառում ՀՀ կառավարության և ՀՀ ԿԳՄՍ նախարարության մինչ այժմ որդեգրած քաղաքականությունը: Զորակցելով բողոքի դուրս եկած հայ երիտասարդությանը՝ ԱՕԿ խորհուրդը միաժամանակ պահանջում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հիշյալ ոլորտներում հրաժարվել ազգային արժեհամակարգի խաթարմանը միտված գործողություններից, ձևավորել կրթական և մշակութային քաղաքականություն, որը նպատակամիտված է գործող ազգային հաստատությունների ամրապնդմանը, վերընթաց զարգացմանը, և հանրային համերաշխության վերականգմանը:

Որպես այդ ուղղությամբ առաջին քայլ՝ կոչ ենք անում ազատել ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին զբաղեցրած պաշտոնից, ինչպես նաև դիտարկել արհեստականորեն ձևավորված ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը առնվազն երկու նախարարությունների վերակազմավորելու հնարավորությունը՝ յուրաքանչյուր ոլորտի պետական կառավարումը վստահելով գիտակ, իրենց ոլորտներում կայացած, և հանրության կողմից հարգանք վայելող գործիչների:

«Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>