Մի՛ լռեք, մի՛ վախեցեք, մի՛ համակերպվեք բռնապետի քիմքի քմահաճույքին․ քաղբանտարկյալ Խաչիկ Գալստյանի ուղերձը ԿԸՀ–ն վերադարձրեց դատախազության միջնորդությունը. Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի Երեմ Սարգսյանին Գ. Ծառուկյանի գործով որպես վկա հարցաքննության հրավիրելով իշխանությունն այլևս չի էլ փորձում թաքցնել իր իրական նպատակը, Իվետա Տոնոյան
22
Քաղբանտարկյալներին զրկում են անչափահաս զավակների հետ հաղորդակցվելու հնարավորությունից․ «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն» Փաշինյանի բռնատիրական ռեժիմը 2 ամսով երկարացրեց քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի կալանքը «Նիկոլը մազից է կախված. պատային վիճակի մեջ են գցել». Երվանդ Բոզոյան Փաշինյանի «քննիչները» Ծառուկյանի փաստաբանին կամայականորեն հեռացրել են վարույթից Իրանական դատարանը որոշում էր ընդունել, որ Գագիկ Ծառուկյանի հանդեպ է կատարվել թե՛ մեքենայություն, թե՛ հանցագործություն. Աբովյան Քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանը կրկին ՊԵԿ քննչական վարչությունում է Միասին պայքարենք հանուն արդարության Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունն ավարտվեց. վաղը հնարավոր է առերեսում լինի. Երեմ Սարգսյան Անդրանիկ Թևանյանի կալանքի երկարաձգման հարցով որոշումը կհրապարակվի հուլիսի 22-ին «ԳԱՌՆԵՐԻ» ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ «ՈՉԽԱՐՆԵՐԻ» ԱՂՄՈՒԿԸ. Անդրանիկ Թևանյանը պահանջում է բաց դատավորություն... Պատերազմ Արցախում
Մի՛ լռեք, մի՛ վախեցեք, մի՛ համակերպվեք բռնապետի քիմքի քմահաճույքին․ քաղբանտարկյալ Խաչիկ Գալստյանի ուղերձը Զինծառայողի մահվան առաջին պատասխանատուն ՊՆ-ն է․ իրավապաշտպան Քաղաքապետարանը չի տրամադրի Ծառուկյանի տնից բռնագրավված ու իշխանության կողմից սատկացրած առյուծի հերձման ակտը Քաղբանտարկյալներին զրկում են անչափահաս զավակների հետ հաղորդակցվելու հնարավորությունից․ «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն» Ողջ շաբաթ օդում փոշու քանակը կրկին գերազանցել է թուլատրելիի սահմանը Ճամբարակի զորամասում մահացած զինծառայող Նարեկ Թորոսյանն իմ ուսանողն էր. Տիգրան Աբրահամյան ԿԸՀ–ն վերադարձրեց դատախազության միջնորդությունը. Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի Ինչպե՞ս են Փաշինյանի «պահած» բանակում մահվան հասցրել տան միակ տղային Վախկոտ փոքրիկ խմբակը գնաց հերթական ապօրինություններին. Մարիաննա Ղահրամանյան Երեմ Սարգսյանին Գ. Ծառուկյանի գործով որպես վկա հարցաքննության հրավիրելով իշխանությունն այլևս չի էլ փորձում թաքցնել իր իրական նպատակը, Իվետա Տոնոյան Սա քաղաքական քինախնդրություն է, փորձում են Նարեկ Կարապետյանին մեկուսացնել. Գոհար Մելոյան Փաշինյանի բռնատիրական ռեժիմը 2 ամսով երկարացրեց քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի կալանքը Փաշինյանի ու Պապիկյանի «պահած» բանակում մահացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Ռուս-Հայկական համալսարանի լրագրություն բաժնում էր սովորում Սա քաղաքական թատրոն է՝ ուղղված բացառապես Նարեկ Կարապետյանի՝ ԱԺ-ում գործունեության դեմ. Ա. Վարդևանյան «Ծառուկյան, Ծառուկյան». ԲՀԿ առաջնորդին վանկարկումներով ճանապարհեցին աջակիցները «Նիկոլը մազից է կախված. պատային վիճակի մեջ են գցել». Երվանդ Բոզոյան Փաշինյանի «քննիչները» Ծառուկյանի փաստաբանին կամայականորեն հեռացրել են վարույթից «Արարատ-Արմենիան» հաղթեց Իռլանդիայի չեմպիոնին ՀՅԴ Հայաստանի ԳՄ հայտարարությունը՝ քննչական մարմինների ապօրինության մասին Իրանական դատարանը որոշում էր ընդունել, որ Գագիկ Ծառուկյանի հանդեպ է կատարվել թե՛ մեքենայություն, թե՛ հանցագործություն. Աբովյան Քաղաքական պատճառներով հետապնդվողների պաշտպանության և ընդդիմադիր պլատֆորմ ստեղծելու ծրագիր կա ՌԴ երկու քաղաքներում ևս երկու Wildberries կենտրոններ են այրվում Քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանին բերեցին քննչական մարմին Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանը կրկին ՊԵԿ քննչական վարչությունում է Սպասում ենք Դատարանի որոշմանը Միասին պայքարենք հանուն արդարության Գագիկ Ծառուկյանին հետ տարան կալանավայր, այս անգամ` առանց ձեռնաշղթաների Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունն ավարտվեց. վաղը հնարավոր է առերեսում լինի. Երեմ Սարգսյան Պապիկյանի ու Փաշինյանի «պահած» բանակում էլի զինծառայող է մահացել

Հասարակական համերաշխության հաստատումը շուռ կգա հենց իշխանության դեմ, քանի որ կոտորակված հասարակությանն ավելի հեշտ է կառավարել. Աղասի Ենոքյան (տեսանյութ)

 

Չկան քաղաքական ընդդիմադիր ուժեր, խորհրդարանական ընդդիմությունն ավելի շատ ծառայում է Նիկոլ Փաշինյանի խնդիրների լուծմանը: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար, քաղաքագետ Աղասի Ենոքյանը. «Ինչ վերաբերում է արտախորհրդարանական ընդդիմությանը, այն չի կարողանում նախ իր ձևաչափը ճշգրտել, և ապա՝ վախենում է Նիկոլ Փաշինյանի կողմից թիրախավորվելուց: Ամեն դեպքում, քաղաքական ուժերի առաջնահերթ խնդիրը մարդկանց փողոց դուրս բերելը չէ»:

Ըստ քաղաքագետի՝ պետք չէ մեծ հույսեր ունենալ, թե «Կուսակցությունների մասին» ՀՀ նոր օրենքը քաղաքական դաշտը կզուլալեցնի. «Ներկա իրավիճակը ձեռնտու է Նիկոլ Փաշինյանին: Բիզնեսին այլևս շահավետ չէ անմիջականորեն մնալ քաղաքականության մեջ: Քաղաքականությունն ավելի շատ ֆինանսավորվում է ստվերային կողմերով, միջնորդավորված: Միայն ԲՀԿ-ն է, որ յուրահատուկ դեպք է մեր իրականության մեջ»:

Աղասի Ենոքյանի կարծիքով՝ իշխանությանը ձեռնտու չէ հասարակական համերաշխության հաստատումը, քանի որ եթե նման քայլեր արվեն, սև-սպիտակ բաժանումը վերացվի, կլինեն ընդդիմադիր կուսակցությունների միավորումներ. «Վախի մթնոլորտում համերաշխություն ստեղծելը կլինի հակաիշխանական, այն շուռ կգա իշխանության դեմ, և հակառակը՝ որքան իշխանությունն ավելի կոտորակի հասարակությանը սևերի և սպիտակների, այնքան ավելի հեշտ կլինի կառավարել»:

«Եթե Նիկոլ Փաշինյանի թիմն ասում է՝ նախկինները ռևանշիստներ են, ընդդիմադիրներն էլ ասում են՝ ներկաները ստալիններ են: Մենք տեսնում ենք, որ մարդկանց տանում, նստեցնում են, հետո նոր որոշում՝ ինչ հոդված դնել նրանց վրա»,- ասել է քաղաքագետը:

Աղասի Ենոքյանի կարծիքով՝ ամբողջական իշխանության համար Փաշինյանին պետք է նաև Արցախը, որն իրեն չի ենթարկվում և չպետք է ենթարկվի. «Մինչև հիմա ՀՀ-ի և Արցախի իշխանություններն ունեցել են նույն գենեզիսը՝ արցախյան շարժումը: Փաշինյանն իշխանության է եկել դրանից դուրս, և բնական է, որ նրանց մեջ կարող են լինել տարընթերցումներ: Արցախի հարցը հիմնական հարցն է, որը Նիկոլ Փաշինյանը պետք է լուծի, իսկ նա չի արտահայտել իր մոտեցումները, կամ էլ դրանք եղել են հակասական ու դեկլարատիվ»:

Ենոքյանի կարծիքով՝ Փաշինյանը շատ հեշտ լուծեց օլիգարխների հարցը՝ ասելով, թե նրանք գործարար են. «Օլիգարխները չեն եղել ՀՀԿ-ինը կամ Քոչարյանինը, նրանք եղել են պետության ղեկավարինը, հիմա ղեկավարը փոխվել է, նրանք իրենց լոյալությունն են հայտնում նոր ղեկավարին»,- ամփոփել է քաղաքագետը: 

Մանրամասները տեսանյութում

Աղբյուր՝ Tert.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>