ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան
Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Փաշինյանը՝ Կիմ Չեն Ընի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի «խառնուրդ»-ն է. Երվանդ Բոզոյան Ողջունում եմ, որ ընդդիմությունը համախմբման ճանապարհ է բռնել, բարդ պրոցես է. Արմեն Աշոտյան Պատերազմ Արցախում
Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան Ազատություն, ազատություն, սենց չի մնա. Վարդան Ղուկասյան (վիդեո) Մարդ խոշտանգող ՔՊ-ական իշխանության ՄԻՊ Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի նիստին Խոշտանգում՝ ՔՊ-ական ձևով. Գագիկ Խաչատրյանին ՔԿՀ-ից պատգարակով տեղափոխեցին դատարան. «Սեպտեմբերի 1-ից սկսած մինչ օրս նա գոնե մեկ անգամ ոտքի վրա չի եղել» Գյուղական «ռազբոռկա». Արբաթում հեռախոսազանգի պատճառով վիճաբանած տղամարդը իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակել, իսկ կռվի մյուս մասնակիցը վնասել է «ՎԱԶ 2107»-ը Էդուարդ Սպերցյանը չի միանա Հայաստանի ազգային հավաքականին. նա վնասվածք ունի Անհնարին համարեցի իմ հետագա պաշտոնավորումը որպես ՍԴ փոխնախագահ, շուրջ 6 ու կես տարի անց ունեցանք դարձ ի շրջանս յուր. Էդգար Շաթիրյան Երևանը ներկայումս փաստացի չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Պեսկով

Կոռուպցիոն շղթա Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի մասնակցությամբ

Antifake.am-ը գրում է․

«Նիկոլ Փաշինյանի և նրա տիկնոջ՝ Աննա Հակոբյանի շուրջ սկանդալներն ու «կոռուպցիոն համագործակցությունը» շարունակվում է։

Որոշ ժամանակ առաջ ներկայացրել էինք, որ 1 տարի առաջ վարչապետի աշխատակազմ աշխատանքի ընդունված Աննա Հակոբյանի վարսահարդար Սոֆյա Նավասարդյանն այդ պաշտոնը ստացել էր բացառապես Աննա Հակոբյանի վարսահարադարումն ապահովելու համար։ Սոֆյա Նավասարդյանը վարչապետի աշխատակազմում աշխատել է 1 տարի, որի ընթացքում 13 անգամ մեկնել է գործուղման և ավելի քան 10,5 միլիոն դրամ է ստացել պետական բյուջեից որպես աշխատավարձ, պարգևավճարներ և գործուղումների ծախսեր։ Հոդվածում ներկայացրել էինք, որ Սոֆյա Նավասարդյանը գործուղման է մեկնել միայն այն դեպքերում, երբ կառավարությունում որևէ կարգավիճակ չունեցող Աննա Հակոբյանը եղել է այլ պետություններում։ Աննա Հակոբյանի վարսահարդարի ներկայությունն իր օտարերկրյա գործուղումների ժամանակ ապահովվել է նույնիսկ օրենքի խախտման գնով։

Պարզվում է, որ Սոֆյա Նավասարդյանը միակը չէ, ով վարչապետի աշխատակազմ աշխատանքի է ընդունվել Աննա Հակոբյանին սպասարկելու համար։

Վարչապետի աշխատակազմին ուղղված Սոֆյա Նավասարդյանի վերաբերյալ հարցման պատասխաններում հայտնաբերել էինք նաև, որ Սոֆյա Նավասարդյանի հետ գործուղումների է մեկնել ևս մեկ անձ՝ Հայարփի Հակոբյան անունով։ Ուստի՝ վարչապետի աշխատակազմ հարցում ուղարկեցինք` տեղեկություն հայցելով նաև Հայարփի Հակոբյանի վերաբերյալ։

Ամենայն հավանականությամբ Սոֆյա Նավասարդյանի մասին մեր բացահայտումը ստիպել էր վարչապետի աշխատակազմին ավելի զգուշավոր լինել և չտրամադրել մեր հայցած բոլոր տեղեկությունները։ Մասնավորապես՝ հարցման պատասխանով չեն տրամադրվել Հայարփի Հակոբյանի գործուղումների վերաբերյալ որոշումների և հրամանների պատճենները, գործուղումներից հետո ներկայացվող հաշվետվությունները, յուրաքանչյուր գործուղման համար հատկացված ճանապարհի, կացության, օրապահիկի գումարի չափը (տրամադրվել է գործուղումների ընդհանուր ծախսը, բայց ոչ առանձին-առանձին), սակայն մեր ձեռքի տակ եղած ու հրապարակային աղբյուրներում առկա տեղեկությունները բավարար էին ընդհանուր պատկեր ստանալու համար։

Այսպես, Հայարփի Հակոբյանը վարչապետի աշխատակազմ աշխատանքի է ընդունվել 2018 թվականի հուլիսի 4-ին։ Նկատենք, որ նույն օրը Վարչապետի աշխատակազմ աշխատանքի է ընդունվել Աննա Հակոբյանի վարսահարդար Սոֆյա Նավասարդյանը։

Հայարփի Հակոբյանը ստանձնել է արարողակարգի բաժնի արարողակարգային միջոցառումների պատասխանատուի պաշտոնը՝ 206 475 դրամ աշխատավարձով։ 2019 թ. հուլիսի 1-ից մինչ այս պահը Հայարփի Հակոբյանը գտնվում է հղիության և ծննդաբերության արձակուրդում։

Վարչապետի աշխատակազմը պատասխանում նշել է, որ Հայարփի Հակոբյանը մասնակցել է վարչապետի, անհրաժեշտության դեպքում` նրա տիկնոջ … միջազգային և տեղական բնույթի աշխատանքային հանդիպումների արարողակարգային միջոցառումների իրականացմանը, որոնց հետ կապված որոշումները հրապարակված են www.gov.am կայքում՝ վարչապետի որոշումներ բաժնում։

Ուսումնասիրեցինք Հայարփի Հակոբյանի գործուղումների մասին որոշումների պատմությունը և բացահայտեցինք հետևյալը.

Այն ժամանակահատվածում, երբ Հայարփի Հակոբյանն աշխատել է վարչապետի աշխատակազմում, Հայաստանից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարական պատվիրակություն է գործուղվել 15 անգամ։

Այս 15 գործուղումներից Հայարփի Հակոբյանը կառավարական պավիրակությունների կազմում գործուղումների է մեկնել միայն ու միայն այն դեպքում, երբ ամուսնուն ուղեկցելու համար կառավարական պատվիրակության կազմի հետ տվյալ երկիր է մեկնել Աննա Հակոբյանը։ Մասնավորապես, Հայարփի Հակոբյանը Աննա Հակոբյանի հետ կառավարական պատվիրակության կազմով գործուղվել է՝

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն և Բելգիայի թագավորություն

Իրանի Իսլամական Հանրապետություն

Գերմանիայի Դաշնային Հանրապետություն

Ֆրանսիայի Հանրապետություն

Լիբանանի Հանրապետություն

Իսկ մյուս բոլոր դեպքերում, երբ կառավարական պատվիրակության կազմի հետ Աննա Հակոբյանը չի մեկնել, չենք գտնում նաև Հայարփի Հակոբյանի անունը (1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9): Եվ միայն մի դեպքում է, երբ Աննա Հակոբյանը մեկնել է կառավարական պատվիրակության հետ` առանց Հայարփի Հակոբյանի։

Այսպիսով, Հայարփի Հակոբյանը ներգրավված է եղել միայն ու միայն Աննա Հակոբյանի ներգրավվածությամբ Կառավարական պատվիրակությունների կազմերում։

Սա դեռ ամենը չէ, Հայարփի Հակոբյանը Սոֆյա Նավասարդյանի հետ մեկտեղ վարչապետի աշխատակազմի ղեկավարի հրամաններով գործուղվել է տարբեր պետություններ, և այս բոլոր ժամանակահատվածները համընկնում են Աննա Հակոբյանի՝ արտասահմանում գտնվելու ժամանակահատվածների հետ։

2018թ. սեպտեմբերի 19-22-ը` Ռուսաստանի Դաշնություն (Սանկտ Պետերբուրգ)։ Նույն ժամանակահատվածում ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքում է գտնվել Աննա Հակոբյանը։

2018թ. դեկտեմբերի 12-17-ը` Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև)։ Նույն ժամանակահատվածում Շվեյցարիայի Ժնև քաղաքում է եղել Աննա Հակոբյանը։

Առանձնակի ուշադրության է արժանի Հայարփի Հակոբյանի և Սոֆյա Նավասարդյանի գործուղումը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) նոյեմբերի 11-13 ժամանակահատվածում, որի վերաբերյալ վարչապետի աշխատակազմի ղեկավարի հրամանը կազմվել է գործուղումից 40 օր անց։ Այսինքն, վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը «20» դեկտեմբերի 2018թ. N1147-Ա հրամանով հրամայել է Հայարփի Հակոբյանին և Սոֆյա Նավասարդյանին 2018թ. նոյեմբերի 11-13-ը գործուղել ՌԴ (Մոսկվա), ինչը պաշտոնեական կեղծիք է։ Նույն ժամանակահատվածում Մոսկվայում է գտնվել Աննա Հակոբյանը։

 

2019 թ. ապրիլի 1-15-ը` Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Վաշինգտոն, Բոստոն, Լոս Անջելես, Մեմֆիս, Նյու Յորք)։ Նույն ժամանակահատվածում ԱՄՆ-ում է գտնվել Աննա Հակոբյանը (1, 2, 3, 4, 5, 6):

2019թ. մայիսի 23-25-ը` Ղազախստանի Հանրապետություն (Ալմաթի): Աննա Հակոբյանը ևս նշված ժամանակահատվածում գտնվել է Ալմաթիում։

Այսպիսով, կարող ենք փաստել, որ Հայարփի Հակոբյանը Վարչապետի աշխատակազմի ղեկավարի հրամաններով 5 անգամ գործուղվել է տարբեր երկրներ Աննա Հակոբյանին սպասարկելու համար։

Ընդհանուր առմամբ՝ Հայարփի Հակոբյանն ունեցել է 10 գործուղում, որի ծախսերը պետբյուջեի վրա արժեցել են 4.149.790 ՀՀ դրամ։ Այլ պատվիրակությունների կազմում Հայարփի Հակոբյանի գործուղումների մասին մեզ հայտնի չեն, քանի որ դրանք ոչ առկա են e-gov.am կայքում, ոչ էլ տրամադրվել են վարչապետի աշխատակազմի կողմից, ուստի կարող ենք ենթադրել, որ բացի Աննա Հակոբյանին ուղեկցելու համար արված գործուղումներից, այլ գործուղումների Հայարփի Հակոբյանը չի մեկնել, ինչը ևս մեկ անգամ փաստում է, որ Հայարփի Հակոբյանն աշխատանքի է ընդունվել վարչապետի աշխատակազմում` անձամբ Աննա Հակոբյանին սպասարկելու համար։

Բացի 1 տարվա ընթացքում ավելի քան 2 միլիոն դրամ աշխատավարձից` Հայարփի Հակոբյանը նաև ստացել է 1.505.250 ՀՀ դրամ պարգևավճար։

Եթե Սոֆյա Նավասարդյանի պարագայում տեղյակ էինք, որ վերջինս զբաղվել է Աննա Հակոբյանի վարսերի հարդարմամբ, ապա Հայարփի Հակոբյանի պարագայում բաց է մնում միայն այն, թե ինչ գործառույթներ է իրականացրել նա Աննա Հակոբյանի համար։

Այսպիսով՝ կառավարությունում որևէ կարգավիճակ չունեցող Աննա Հակոբյանին սպասարկելու համար աշխատանքի ընդունված Հայարփի Հակոբյանը պետության վրա արժեցել է ավելի քան 8 միլիոն դրամ»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>