Դավթաշենի նախկին թաղապետը 5 մլն դրամ գրավով ազատ է արձակվել
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակել Երևանի Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանին: Այս մասին «Հրապարակ»-ին հայտնեցին Գլխավոր դատախազությունից։
Նշենք, որ որ դատախազությունը Բաղդասարյանին կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել:
Ոստիկանության փոխանցմամբ՝ նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավարի աշխատակազմում 2009-ից մինչև 2018 թվականն ընկած ժամանակահատվածում տարբեր հաստիքների են հրամանագրվել, բայց փաստացի աշխատանքի չեն հաճախել վարչական շրջանի նախկին ղեկավարի մտերիմները։ Հրամաններով և աշխատանքային պայմանագրով նախատեսված պարտականությունները չկատարելու պարագայում նրանց անվամբ դուրս է գրվել ընդհանուր 41 միլիոն 720 հազար 929 դրամ աշխատավարձ, որը վատնման եղանակով հափշտակվել է։