Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս
Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Հայաստանը ՀԱՊԿ-ում կզրկվի ձայնի իրավունքից. նախագիծ է ներկայացվել. Լավրով Սա համակարգված ռեպրեսիա է, որի ողջ պատասխանատվությունն իշխանություններինն է. Լիլիթ Գալստյան Մարդուն ազատությունից զրկելը չի կարող դառնալ քաղաքական հաշվեհարդարի միջոց. հայտարարություն «Քաղաքական մшհերի պատուհանը բացվեց. սարսափելի ընթացք է սպասվում. Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
Հայաստանը թևակոխում է դաժան ճգնաժամի փուլ, որի տևողությունն ու հետևանքները նույնիսկ դժվար է կանխատեսել Ադրբեջանցիները Թոմիրիսին ներկայացնում են որպես երկրի առաջին կին կառավարիչ․ իրականությունն այլ է Բուլղարիայում ձվեր են նետել ֆոն դեր Լայենի ուղղությամբ Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Հայաստանում մшhшպատի՞ժ ենք վերականգնել. Արամ Օրբելյան Աբու Դաբիում բանակցություններն ավարտվել են․ Թրամփի բանագնացները կմեկնեն Մոսկվա, ապա՝ Զելենսկու հետ հանդիպման Կենսաթոշակները չեն բարձրանա․ կառավարությունը փող չունի Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Փաշինյանը կթողնի, որ իրար «փոր թափեն», թեև թիմում վստահ են, թե ով է իրենց թեկնածուն․ «Հրապարակ» ՌԴ-ն կոնտրքայլ է մտածել․ «Հրապարակ» Սասունյան. Փաշինյանի ան իմաստ ելույթը Համաշխարհային հայկական գագաթնաժողովում «Մարդիկ մահանում են» դատարկաբանական դատողությունները տեղին չեն ու դուրս են բարոյականության դաշտից. փաստաբան Մարդուն կալանքի տանելը, անազատությունից զրկելը Նիկոլի ու նրա վարչախմբի համար ոչ թե օրենքի պահանջ է, այլ դասական կապրիզ Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում Փաշինյանական ռեժիմը գործնականում սպանել է Արմեն Գևորգյանին. դա է բխում փաստաբանական թիմի ներկայացրած փաստերից «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս Նիկոլ Փաշինյանն իր հոգեհարազատ Թուրքիայում է «Հրապարակ». Տիկին նախարարի բացատրությունը ոչնչով չի տարբերվում ստալինյան իրավապահների արձագանքներից Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Ինչու՞ է Հայաստանի իշխանությունն ապրում թշնամանքով և ի՞նչ կարող է դրան հակադրել ընդդիմությունը. Արմեն Աշոտյան Արփի Դավոյա՛ն, ու քո համակուսակիցնե՛ր, դե կարո՞ղ եք գնալ ու Արսենի որդու՝ Ալենի աչքերին նայել. Սերո Սողոմոնյան Պատասխանատուները չեն կարողանալու խուսափել օրենքով սահմանված պատժից․ Սամվել Կարապետյան Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Քաղաքապետարանի «աշխատակիցը» (կին) 13 տարեկան աղջկաս իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում. Ահազանգ Բուֆեր երկրի ճակատագիրը Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ

Կա՛մ Փաշինյանն է ստում, կա՛մ նրա թիկնազորն է անպիտան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով այսօր Արցախում է գտնվում ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հարսանիքին, քիչ առաջ սրտաճմլիկ գրառում է կատարել, թե ինչպես է Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղի մերձակայքում մի մարդ ջուր լցրել իր մեքենայի հետևից... Պարոն վարչապետը իր գրառման մեջ պարզաբանել է, որ սկզբից վախեցել է, երբ ճամփեզրին տեսել է այդ մարդուն... Բայց հետո, երբ վերջինս ջուրը լցրել է, հասկացել է այդ մարդու իրեն ուղղված մեսիջը...

Պարոն վարչապետի այս գրառումից երկու եզրահանգման եմ եկել. կա՛մ Փաշինյանն է ստում, կա՛մ նրա թիկնազորն է անպիտան...

Ըստ առաջին վարկածի՝ Փաշինյանի PR-ով զբաղվողները բացահայտ պրիմիտիվիզմով են զբաղված և հասկանալով, որ հասարակության լայն շերտերը դեռ հավատում են այս իշխանություններին՝ մարդկանց տարաբնույթ "հեքիաթներով" են կերակրում...

Վերջին շրջանում Հայաստանի վարչապետի տեղաշարժին հետևելիս որևէ մեկը չի կարող հավատալ պարոն Փաշինյանի գրառմանը... Թիկնազորն ուղղակի "մաքրում" է նրա ավտոշարասյան ճանապարհին հանդիպող բոլոր մեքենաները և մարդկանց... Իսկ վարչապետին մոտենալու մասին խոսք լինել չի կարող... Երեք տասնյակից ավելի թիկնապահներն ուղղակի կենդանի պատի նման փակում են Փաշինյանին և նրա "սվիտային" չորս կողմից...

Իսկ եթե Հայաստանի վարչապետի պատմածը համապատասխանում է իրականությանը, ապա դա նշանակում է, որ Հայաստանի վարչապետի անվտանգությունն ապահովող կառույցի ներկայացուցիչները անպիտանների մեկն են... Ինչպե՞ս կարող է ինչ-որ մեկը կանգնի Փաշինյանի ճանապահին՝ ինչ-որ բան ձեռքին, և թիկնապահները չհետաքրքրվեն, թե այդ անձն ո՛վ է և ի՛նչ գործ ունի Հայաստանի վարչապետի ավտոշարասյան ճանապարհին, որը ոչ միայն հսկվում է վարչապետի անվտանգության աշխատակիցների, այլև հյուրընկալող կողմի անվտանգության ծառայությունների աշխատակիցների կողմից ևս...

Մեկ հարց ևս... Այդ մարդը որտեղի՞ց գիտեր Հայաստանի վարչապետի ավտոշարասյան տեղաշարժի "քարտեզը", որ ճանապարհի եզրին ջուրը ձեռքին իրեն էր սպասում...

Չեմ զարմանա, եթե պարոն Փաշինյանը որոշ ժամանակ անց գրառման միջոցով իր երկրպագուներին տեղեկացնի, որ խաշ ուտելու համար Գյումրի գալու ճանապարհին հանդիպել է այլմոլորակայինների, և համացանցի "պողոսացված" և զոմբիացած մասսան, ինչպես նաև հայտնի ՊՈԱԿ-ի 20-25 հազար ֆեյքերը, որոնք ծառայում են գործող իշխանություններին համացանցում գովերգելու, իսկ իշխանություններին քննադատողներին՝ անվանարկելու և վիրավորելու համար, էքստազի մեջ հայտնվեն, ինչպես հայտնվել են Փաշինյանի վերջին "ջրառատ" գրառումից հետո...

Հ.Գ. Պարոն վարչապետն իր գրառման մեջ այդ մարդուն նաև խոստացել է հուսախաբ չանել... Ցավոք, շատերն են արդեն հուսախաբ եղել, քանի որ իշխանության գալուց հետո նախորդ ռեժիմին սպասարկող բազմաթիվ հանցագործները և օդիոզ դեմքերը ոչ միայն պատասխանատվության չեն ենթարկվել, այլև մեծ հաճույքով համագործակցում են գործող իշխանությունների հետ...

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>