ԻՊ իր վրա է վերցրել Քաբուլի զինվորական հոսպիտալի վրա հարձակման պատասխանատվությունը
Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորումն իր վրա է վերցրել Քաբուլում կատարված ահաբեկչության պատասխանատվությունը: Այս մասին հաղորդում է Tolo News հեռուստաընկերությունը:
Պայթյունը տեղի է ունեցել Քաբուլի զինվորական հոսպիտալներից մեկում, ԱՄՆ դեսպանատնից ոչ հեռու, այնուհետև հրաձգություն է սկսվել: ԶԼՄ-ի տվյալներով, գրոհայինները սպիտակ բժշկական վերնազգեստով էին:
Ընդհանուր գրոհայինները հինգն էին. մեկը մահացավ հիվանդանոցի մուտքի մոտ: Ուժայիններին հաջողվեց ոչնչացնել երկու գրոհային, ևս երկուսը շարունակում են դիմադրել:
Վերջին տվյալներով, գրոհի հետևանքով զոհվել է չորս մարդ, 66՝ վիրավորվել: Փոխանցում է ՌԻԱ Նովոստի-ն:
Zham.am