Հանդիպում շտաբային ակտիվի հետ․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նիկոլի ստերի պոպուրին․ որտեղ քցեց ժողովրդին․ 7or TV Ալիեւը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը չի վերադարձնի
3
Գագիկ Ծառուկյանն այցելել է Գեղարքունիքի մարզ (տեսանյութ) Ընդդիմության միակ գործն ինքն իրեն չպարտվելը պետք է լինի. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Հունիսի 7-ի ճակատագրական ընտրությունը (տեսանյութ) Ադրբեջանը բարձրացրել է 8 գյուղի վերադարձի հարցը. Արծվաշենի մասին խոսելով՝ Փաշինյանը փորձում է հիմնավորել ապագա տարածքային զիջումները․ Երվանդ Բոզոյան Նոր Նորքում բացվեց ԲՀԿ գրասենյակը (տեսանյութ) Երեք սցենար՝ հունիսի 7-ից հետո․ Երվանդ Բոզոյան Ըստ թուրքական Milliyet-ի Իրանն ԱՄՆ-ի հետ «մուկն ու կատվի» խաղն է խաղում, որից օգտվում է Ռուսաստանը Ի՞նչ նպատակ էր հետապնդում Մուստաֆաևի այցը Հայաստան Հայտարարություն․ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է Կովկասի մուսուլմանների վարչության հայտարարությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը շարունակում է ընդլայնել իր ներկայությունը Երևանում ու մարզերում Պատերազմ Արցախում
Պենտագոնը հայտարարել է, որ Թրամփը Գերմանիայից դուրս է բերում զորքերն՝ ի պատասխան «անարդյունավետ հայտարարությունների» Գերմանիայի կանցլերը չի մասնակցի Հայաստանում կայանալիք ԵՔՀ գագաթնաժողովին Հանրայինը չի լուսաբանել Հայաստանի՝ 16 կետով նահանջը մամուլի ազատության ինդեքսում. Սիվիլնեթ Լևոն Տեր-Պետրոսյանի պատասխանն iLur-ի հարցին Թալինում համայնքապետը, որը նաև ՔՊ-ի տարածքային խորհրդի նախագահն է, 30.000-100.000 դրամ «օգնություն» է բաժանել. «Փաստինֆո» Զելենսկին վաղը կգա Հայաստան․ Փաշինյանն է հրավիրել Քննարկվող հարցերից մեկն էլ եղել է Հայաստանում հեռարձակվող ռուսական ալիքների, ինչպես նաեւ տելեգրամյան հարթակների փակման հարցը ««Նախկիների» ժամանակ՝ 2 անկախ պետականություն, «ներկաների» ժամանակ՝ արհեստական շնչառությամբ ապրող հարենիք»․ Սենոր Հասրաթյան Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի կառուցման վայրում հյուրընկալվել էին ասորի համայնքի ներկայացուցիչները Ի տարբերություն տարբեր հեղինակավոր կառույցների և երկրների, հայաստանյան ռեժիմը խոչընդոտում է այդ ամենի կյանքի կոչմանը. Աբրահամյան Ծիծաղելի է, բայց մյուս կողմից պարզապես տխուր և մտահոգիչ. Բադալյանը Գևորգ Պապոյանի՝ Wildberries-ի մասին արած հայտարարության վերաբերյալ Հունիսի 7-ին գալու է Նիկոլ Փաշինյանի «ձեռքերը կտրելու» ժամանակը (տեսանյութ) Հանդիպում շտաբային ակտիվի հետ․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանն այցելել է Գեղարքունիքի մարզ (տեսանյութ) Նիկոլի ստերի պոպուրին․ որտեղ քցեց ժողովրդին․ 7or TV Կենտրոնում գործող հաստատությունների աշխատանքը մայիսի 5-ին կազմակերպվելու է հեռավար․ ԿԳՄՍՆ Հայտնի է՝ երբ կնշվի Վարդավառը Ալիեւը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը չի վերադարձնի Ընդդիմության միակ գործն ինքն իրեն չպարտվելը պետք է լինի. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Իմ առաջին մտահոգությունը վերաբերում է Հայաստանի և Արցախի պատանդներին ու ռազմագերիներին․Քերոլայն Քոքսի բաց նամակը Փաշինյանը Հայաստանում դենացիֆիկացիա և դեմիլիտարիզացիա է իրականացնում, դրա համար պետք է ցանկացած արդարացում գտնի Ադրբեջանի գործողությունները Արցախում արդարացնելու համար․ Ստեփան Դանիելյան «Արևմտյան Ադրբեջանի» համայնքի գագաթաժողովը Երևանում․․․ Հունիսի 7-ի ճակատագրական ընտրությունը (տեսանյութ) Հունիսի 7-ը՝ 1918-ի մայիսի 28-ի նման Սարդարապատի ճակատամարտ է. Հայկ Նահապետյան Նիկոլ, եթե մեծամասնություն ունեցող տղա ես, ինչի ես Կանդազ «փակում». Տիգրան Քոչարյան Ադրբեջանը բարիդրացիական հարաբերություններ ունի Հայաստանի հետ․ Հաջիև Եվրո-կոլապս. մայիսի 2-5-ը Երևանում փակ կլինեն մի շարք փողոցներ Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը Հայաստանում նվազել է 5.2 %-ով, իսկ արդյունաբերական ապրանքների գները աճել են 9.2 %-ով. ՎԿ Ադրբեջանը բարձրացրել է 8 գյուղի վերադարձի հարցը. Արծվաշենի մասին խոսելով՝ Փաշինյանը փորձում է հիմնավորել ապագա տարածքային զիջումները․ Երվանդ Բոզոյան Wildberries-ը՝ Հայաստանից վաճառքները դադարեցնելու տեղեկության վերաբերյալ

Եթե մի երկրում կարողացավ Փաշինյանը զավթել իշխանություն, ուրեմն այդ երկրում ամեն րոպե ամեն ինչ հնարավոր է. Կարինե Աճեմյան. Տեսանյութ

168 TV «Ռեվյու» հաղորդաշարի հյուրը նախկին պատգամավոր, ՀՀԿ Կանանց խորհրդի նախագահ Կարինե Աճեմյանն է

– Տիկի՛ն Աճեմյան, համալսարանականները և ՀՅԴ երիտթևը, երկու օր է՝ բողոքի ակցիաներ են սկսել Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով։ Արդարացվա՞ծ պահանջ է։

– Որևէ նշանակություն չունի՝ կլինի Արայիկ Հարությունյանը կամ այլ մարդ իրենց թևից։ Գիտեմ, որ նրանց թիմում հակասություններ կան, փոխնախարարներ կան, որոնք ուզում են այդ աթոռին բազմել։ Եթե թիմի մեկ անդամը փոխարինվի այլ անդամով, որևէ բան դա մեր կյանքում չի փոխի։ Այն, ինչ կատարվում է՝ կատարվում է Նիկոլ Փաշինյանի հրահանգով, որևէ մեկը չի կարող քայլ անել՝ առանց նրա գիտության։ Բոլոր ոլորտներում ապականման գործընթաց է գնում… միայն մի ուղղությամբ չէ, մի ոլորտում չէ, հետևապես՝ այս պայքարը պետք է անպայման լինի Նիկոլ  Փաշինյանի դեմ, որովհետև նրա դրածոները կատարում են իր պահանջները։

– Ասում եք՝ ապականման գործընթաց է գնում բոլոր ոլորտներում. եթե մատնանշում եք հայագիտական առարկաները բուհերում հայեցողական դարձնելու նախագիծը, ապա իշխանությունն ասում է, որ կարող են լինել բուհեր, որոնք դրանք կարող են պարտադիր դարձնել, եթե մատնանշում եք սեռափոխված Մել Դալուզյանի ֆիլմի համար պետբյուջեից հատկացված 20 միլիոն դրամը, ապա իշխանությունը հակադարձում է՝ նշելով, որ խոսքը մի մարդու մասին է, որը եռակի չեմպիոն է: Դարձյա՞լ պնդում եք, որ ապականման գործընթաց է գնում։

– Բայց չէ՞ որ մենք շատ չեմպիոններ ենք ունեցել, որոնք սեռափոխված չեն, ինչո՞ւ նկարել ֆիլմ հենց նրա մասին։ Իսկ եթե հայագիտական առարկաների մասին խոսելիս համեմատականներ են տանում այլ երկրների հետ, ապա պետք է ասեմ, որ մենք փոքր երկիր ենք, և արդեն երևում է, որ մեր իմունիտետը վտանգի տակ է։ Նման քայլով կարող ենք վտանգել ամեն ինչ, և դա՝ այն դեպքում, երբ տեսնում ենք, որ շատ երիտասարդներ անգամ չեն տիրապետում լեզվին։ Ես կարծում եմ, որ սա ոչ թե հայոց լեզվի և հայոց  եկեղեցու պատմության մասին է, այլ ամբողջ արժեհամակարգի: Ի դեպ՝ ձեր նշած նախարարն ասաց, որ 21-րդ դարում մեզ ազգային ինքնություն պետք չէ։

– Իսկ ինչո՞վ  եք պայմանավորում այն, որ, թեև երեկվանից ցուցարարները պահանջում են, որ Արայիկ Հարությունյանն իրենց հետ հանդիպի, բայց ակցիայի մասնակիցներին բախվեց Նիկոլ Փաշինյանը՝ ԱԳՆ գնալիս, այսինքն՝ նա հանդիպեց բողոքող ցուցարարներին:

– Որովհետև Նիկոլ Փաշինյանն է որոշում՝ ով ում հետ հանդիպի. պարզ ասեմ։ Ես համոզված եմ, որ նա որոշում է կայացրել և իր հերթական անձնական PR ակցիան է անում, որովհետև նրա բոլոր ելույթները դրան են ուղղված։ Կա նաև մեկ այլ հանգամանք. Արայիկ Հարությունյանն անհանգստանում է, վախենում է։ Գիտեք՝ ես այդ թվով ոստիկաններ չէի տեսել նախարարության դիմաց. ընդամենը ուսանողներ են, որոնք իրենց ձայնն են բարձրացնում, հանցակազմ պարունակող որևէ արարք թույլ չեն տվել. դա նշանակում է, որ վախ և անհանգստություն կա. մենք տեսանք նաև, որ դեռ միտինգը չավարտած՝ քրեական գործ է հարուցվում։

– Նկատի ունեք Արծվիկ Մինասյանի՞ն, որը նախօրեին կանչվել էր հարցաքննության, իսկ դրանից կարճ ժամանակ առաջ կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում Արայիկ Հարությունյանն ասել էր, որ իրեն ուղարկված արկղերը քրեական գործերով կլցնի և ետ կուղարկի։

– Այո՛, սա քաղաքական որոշում է. Առհասարակ, Ռոբերտ Քոչարյանի գործից սկսած՝ այլ գործերով վերջացրած, եթե որևէ մեկը խանգարում է իրենց կամ կայացնում է որոշում, որը նրանց դուր չի գալիս, պետք է ճնշեն։

– Իսկ կհաջողվի՞ իշխանությանն այս բողոքի ալիքը կանգնեցնել, և ի՞նչ տարբերակներով է դա հնարավոր։

– Կարծում եմ՝ ամենաճիշտ տարբերակը կլինի, որ նրանք հրաժարվեն. որոշ դեպքերում դա եղել է, բայց ես կարծում եմ, որ այդ մտադրությունները հետաձգվել են՝ Ամուլսար, Ստամբուլյան կոնվենցիա և մի շարք գաղտնի որոշումներ։

Մանրամասները՝ կից տեսանյութում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>