Փաշինյանի ռեյտինգի անկման զուգահեռ կտրուկ իջել են «Վարչապետ» օղիների գները
Դիտել նաև
Բաթումիում հարձակվել են Վրաստանի նախկին վարչապետի վրա
Վարչապետի աշխատակազմը 700 000 դրամով 100 շապիկ և 100 հազար դրամով 10 շարֆ է ձեռք բերել
Վարչապետն դասեր է տվել, դեսպաններն էլ աշակերտի նման լսել են
Վարչապետն ու ՔՊ-ականները Գյումրիում եւ Հրազդանում միջոցառումների կմասնակցեն
Վրաստանի վարչապետը խոստացել է, որ երկրում «մայդան» չի լինի
«Հրապարակ» թերթը գրում է. «Հեղափոխությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկարով օղիներ հայտնվեցին շուկայում՝ սիրելի օլիգարխ եւ հմուտ բիզնեսմեն Սամվել Ալեքսանյանի արտադրության։ Դրանք վաճառվում էին շատ լավ, բավականին տպավորիչ գներով՝ 4-5 հազար դրամով։ Մարդկանց համար պատիվ էր իրենց սեղանին դնել վարչապետի նկարով օղի։ Վարչապետի ռեյտինգի անկմանը զուգահեռ, պարզվում է, այս օղիների իրացումը բարդացել է, եւ դրանց «հեղափոխական» գները կտրուկ իջել են։ Հիմա դրանք վաճառում են ակցիայի տակ՝ 66 տոկոս զեղչով։
Այսպես․ «Վարչապետ» գրությամբ ու Փաշինյանի նկարով մի տեսակի օղին, որն արժեր 3․670 դրամ, այժմ վաճառվում է 1230-ով։ Մյուսը՝ ավելի գեղեցիկ փաթեթավորմամբ, 4․590-ից դարձել է 1690 դրամ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում