ԴիՋեյ Վակցինան դատի է տվել Կենդանաբանական այգու տնօրենին
Արուսյակ Մկրտչյանը՝ նույն ինքը ԴիՋեյ Վակցինան, դատի է տվել Ռուբեն Խաչատրյանին, որը դեռևս Կենդանաբանական այգու տնօրենն է: Նա բնակության վայր սահմանելու, ալիմենտ բռնագանձելու պահանջներ է ներկայացնում Ռուբեն Խաչատրյանին:
Analitik.am-ի հետ զրույցում ԴիՋեյ Վակցինան ասել է, որ Ռուբեն Խաչատրյանի հետ համատեղ բնակվել են 4 տարուց մի փոքր ավելի, ունեն համատեղ երեխա.
«Ես պարզապես պահանջում եմ հայրական որոշ պարտականությունների իրականացում։ Պահանջում եմ երեխայի համար բնակության վայրի հաստատում, այն է՝ երեխան բնակվի իմ հետ: Երեխայի բնակության վայրը դեռևս դատարանով սահմանված չէ։ Ես իրենից բնակության վայրի կամ բնակարանի պահանջ չունեմ, այդ առումով խնդիր չունեմ: Խնդրում եմ դատարանին, որ սահմանի երեխայի բնակության վայրը մոր հետ և ալիմենտների վճարում, որը վերջին ամիսներին նա չի կատարել»,- ասել է նա: