Ինչի համար է Նիկոլ Փաշինյանը մեկնում Ռուսաստանի Դաշնություն
Դեկտեմբերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:
Նիկոլ Փաշինյանը Սանկտ-Պետերբուրգում մասնակցելու է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին և ԱՊՀ անդամ պետությունների ոչ պաշտոնական հանդիպմանը:

