Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը
Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել Պատերազմ Արցախում
Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում

Ամոթ այն մարդկանց, ովքեր մտածում են՝ Քոչարյանի ընտանիքն ինձ պիտի ֆինանսավորի. Վիտալի Բալասանյան

Հազար ամոթ այն մարդկանց, ովքեր մտածում են, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը ինձ պիտի ֆինանսավորի, որ ես իմ զինակից ընկերոջն աջակցեմ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը՝ անդրադառնալով մամուլում տարածված այն լուրին, թե Վիտալի Բալասանյանի գործունեությունը ֆինանսավորվում է Ռոբերտ Քոչարյանի ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի կողմից:

«Շատ վատ է, որ նման լուրեր են տարածվում։ Նման ստահոդ լուրեր տարածող մարդիկ, եթե գոնե մի քիչ ազնվություն ունենան, պետք է մի փոքր էքսկուրս անկացնեն իմ կենսագրության վերաբերյալ։ Շատ ափսոս, որ դրանց նման ստահակները տեղ ունեն մեր երկրում։ Նրանք ջանք ու եռանդ չեն խնայում երկրի ազգային արժեհամակարգը նսեմացնելու իրենց սեւ գործն իրականացնելու մեջ»,- ասաց Բալասանյանը։

Նա նշեց, որ չի կարող չաջակցել իր զինակից ընկերներին, ովքեր այս պահին ենթարկվում են քաղաքական հետապնդման. «Ես այս երկրում պատահական մարդ չեմ, Ռոբերտ Քոչարյանի, նախկին նախագահների,  մարտական հրամանատարների ու գեներալների հետ մեծ ճանապարհ եմ անցել, եւ իրենց կողքին լինելն այս պահին իմ սրբազան պարտականությունն է։ Ես երևույթների դեմ եմ պայքարում։  Այս մեկ ու կես տարվա ընթացքում, հատկապես Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ արված քայլերը, որոնք ուղղակի ծիծաղելի են, եւ, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը սկսել է քաղաքական հետապնդում իրականացնել  նաեւ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, ինձ այլ տարբերակ չի թողնում, քան աջակցել նրան։ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ չէ, այլ պատանդ է»։

Բալասանյանը ընդգծեց՝ 2016 թվականին Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնն իր կողմից ստանձնելու շրջանում նույնպես մամուլն այնպիսի լուրեր է տարածել, որոնք իրականության հետ որեւէ կապ չեն ունեցել.

«Այս նույն խոսակցությունները շահարկել են նաեւ 2016 թվականին, երբ հայտնվել եմ ՊՊԾ գնդում եւ իմ փոքր ներդրումն եմ ունեցել։ Դրանից հետո ես Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի բազմաթիվ առաջարկներով ստանձնել եմ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը եւ սկսվել է որոշ լրատվամիջոցների կողմից ստահոդ լուրերը։ Եվ հունիսի 11-ին Արցախի նախագահի հրամանագրով ես ազատվել եմ պաշտոնից»։

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի ազատության համար ստորագրահավաք իրականացնելու գործընթացին՝  նա նշեց, որ ստորագրահավաքն այս պահին Ստեփանակերտում է իրականացվում, շուտով պատրաստվում են նաեւ մարզեր այցելել.

«Ստորագրավահաքն այս պահի դրությամբ ընթանում է։ Մենք մեկնարկը տվել ենք նոյեմբերի 4-ից եւ ունենք մոտ 3500 ստորագրություն միայն Ստեփանակերտում։ Ոչ մեկի հետեւից չենք գնացել, երկրի վիճակով մտահոգ քաղաքացիները մոտենում ու ստորագրում են»։

Երկրորդ նախագահի որդին՝ Սեդրակ Քոչարյանն էլ NEWS.am-ին ասաց. «Միայն հիվանդ երևակայություն և սեփական խիղճը վաճառած մեկի մտքով կարող է անցնել մարտական ընկերոջը դժվարության պահին ձեռք մեկնելու արժանապատիվ և վեհ արարքը կապել փողի հետ»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>