Այսօր Աստանայում մեկնարկում են միջազգային բանակցությունները Սիրիայի հարցով
Աստանա են ժամանել միջսիրիական բանակցությունների մասնակից բոլոր պատվիրակությունների ղեկավարները: Այս մասին երկուշաբթի հաղորդեց Ղազախստանի արտգործնախարարի տեղակալ Ռոման Վասիլենկոն: Նրա խոսքերով, նրանք արդեն պատրաստվում են աշխատանքի:
Բանակցությունները կմեկնարկեն այսօր՝ հունվարի 23-ին, և կավարտվեն երեքշաբթի:
Բացի սիրիական կառավարության պատվիրակությունից և զինված ընդդիմությունից, հանդիպմանը մասնակցում են Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի, ԱՄՆ-ի ներկայացուցիչները և ՄԱԿ-ի հատուկ հանձնակատար Ստեֆան դե Միստուրան, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Վասիլենկոն նաև հստակեցրեց, որ Աստանայում մոտ 15 ընդդիմադիր խմբեր են ներկայացված: Միասնական ղեկավար որպես այդպիսին ընդդիմությունը չունի: Հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ինչպիսին կլինի հանդիպման ձևաչափը դեռ ճշտվում է: Ղազախստանի ԱԳՆ-ն խոստանում է երկարաձգել հանդիպումը, եթե լինի դրա կարիքը:
Բանակցություններն անցնելու են փակ ձևաչափով ղազախական մայրաքաղաքի գլխավոր՝ «Ռիկսոս» հյուրանոցում: Հանդիպումը լուսաբանում է ավելի քան 500 լրագրող 24 երկրից:
Zham.am