Բենիամին Մաթևոսյան.«Փաշինյանը նման է Գորբաչովին: Վերջինս էլ չէր պատկերացնում, որ իր քայլերը կփլուզեն ԽՍՀՄ-ը»
Բենիամին Մաթևոսյան.«Երբ Խորհրդային Միության առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը սկսում էր, այսպես կոչված, «պերեստրոյկան», վստահ եմ, որ նա չէր պատկերացնում, որ իր ծավալած գործունեության վերջնարդյունքը ԽՍՀՄ փլուզումն է լինելու: Նույնն էլ այս պարագայում է:
Ես հասկանում եմ, որ Ն. Փաշինյանն իր որոշակի ձգտումներում, իր մոտեցումներում փորձում է ինչ-որ լավ ու դրական բաներ անել, բայց իր գործունեության տրամաբանությունը տանում է նրան, որ նա երկրի համար շատ լուրջ խնդիրներ է առաջացնում:
Նա իսկապես երևի կարծում է, որ կարող է բոլորից լավ տիրապետել երկրի տնտեսական զարգացման հարցերին, բոլորից լավ օրենքներ մշակել, կադրային նշանակումներ անել և այլն:
Նա, միգուցե, դրական ինչ-որ մտքեր ունի, բայց իր գործունեության տրամաբանությունը տանելու է նրան, որ երկիրը շատ լուրջ խնդիրներ է ունենալու:
Այս առումով նա շատ նման է Միխայիլ Գորբաչովին»:
Մանրամասներն՝ այստեղ:
Zham.am