Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս
Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Հայաստանը ՀԱՊԿ-ում կզրկվի ձայնի իրավունքից. նախագիծ է ներկայացվել. Լավրով Սա համակարգված ռեպրեսիա է, որի ողջ պատասխանատվությունն իշխանություններինն է. Լիլիթ Գալստյան Մարդուն ազատությունից զրկելը չի կարող դառնալ քաղաքական հաշվեհարդարի միջոց. հայտարարություն «Քաղաքական մшհերի պատուհանը բացվեց. սարսափելի ընթացք է սպասվում. Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
Հայաստանը թևակոխում է դաժան ճգնաժամի փուլ, որի տևողությունն ու հետևանքները նույնիսկ դժվար է կանխատեսել Ադրբեջանցիները Թոմիրիսին ներկայացնում են որպես երկրի առաջին կին կառավարիչ․ իրականությունն այլ է Բուլղարիայում ձվեր են նետել ֆոն դեր Լայենի ուղղությամբ Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Հայաստանում մшhшպատի՞ժ ենք վերականգնել. Արամ Օրբելյան Աբու Դաբիում բանակցություններն ավարտվել են․ Թրամփի բանագնացները կմեկնեն Մոսկվա, ապա՝ Զելենսկու հետ հանդիպման Կենսաթոշակները չեն բարձրանա․ կառավարությունը փող չունի Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Փաշինյանը կթողնի, որ իրար «փոր թափեն», թեև թիմում վստահ են, թե ով է իրենց թեկնածուն․ «Հրապարակ» ՌԴ-ն կոնտրքայլ է մտածել․ «Հրապարակ» Սասունյան. Փաշինյանի ան իմաստ ելույթը Համաշխարհային հայկական գագաթնաժողովում «Մարդիկ մահանում են» դատարկաբանական դատողությունները տեղին չեն ու դուրս են բարոյականության դաշտից. փաստաբան Մարդուն կալանքի տանելը, անազատությունից զրկելը Նիկոլի ու նրա վարչախմբի համար ոչ թե օրենքի պահանջ է, այլ դասական կապրիզ Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում Փաշինյանական ռեժիմը գործնականում սպանել է Արմեն Գևորգյանին. դա է բխում փաստաբանական թիմի ներկայացրած փաստերից «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս Նիկոլ Փաշինյանն իր հոգեհարազատ Թուրքիայում է «Հրապարակ». Տիկին նախարարի բացատրությունը ոչնչով չի տարբերվում ստալինյան իրավապահների արձագանքներից Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Ինչու՞ է Հայաստանի իշխանությունն ապրում թշնամանքով և ի՞նչ կարող է դրան հակադրել ընդդիմությունը. Արմեն Աշոտյան Արփի Դավոյա՛ն, ու քո համակուսակիցնե՛ր, դե կարո՞ղ եք գնալ ու Արսենի որդու՝ Ալենի աչքերին նայել. Սերո Սողոմոնյան Պատասխանատուները չեն կարողանալու խուսափել օրենքով սահմանված պատժից․ Սամվել Կարապետյան Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Քաղաքապետարանի «աշխատակիցը» (կին) 13 տարեկան աղջկաս իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում. Ահազանգ Բուֆեր երկրի ճակատագիրը Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ

Ափսոս էր հնարավորությունը

Լայն զանգվածներին և նույնիսկ կրթված շերտերին չի անհանգստացնում, որ դատարաններն օր օրի ընդգծում են իրենց կախյալությունը։ Չի անհանգստացնում մարդկանց հանդեպ իրականացվող ապօրինի հետապնդումները, առանց հիմքի ազատությունից զրկված մարդկանց առկայությունը, քննչականների և դատախազության քաղաքական գործիք դառնալը, ցանկացածին կալանք տալը։ Այս ընթացքը չի ֆիքսվում։ Միշտ գործում է «դե երևի մի բան կա» ձևակերպումը։ Սրանով շատ երկրներ ու ժողովուրդներ են անցել։

Ժամանակի մի որոշակի հատվածում այս հարցերը կարող են չանհանգստացնել, քանի դեռ խնդիրը չի թակել անհատապես քո դուռը: Դրանից հետո քաղաքացու մտածողությունը փոխվում է, բացվում են նրա աչքերը, շատ իրադարձությունների սկսում է նայել այլ հայացքով։ Սկսում են հարցեր առաջանալ։

Մի որոշ ժամանակ անց անհատական հարցերը դառնալու են համընդհանուր հարցեր, համընդհանուր պահանջ՝ կանգնեցնել իրավական բեսպրեդելը, պատժել դրա պատասխանատուներին և բացել իրավական նիհիլիզմի մեխանիզմը։

Ակնհայտ է, որ հաջորդ իշխանությունը, ով էլ լինի, ինչպիսին էլ լինի բացելու է այդ սխեման՝ թե դատական իշխանության նկատմամբ ճնշման ի՞նչ մեխանիզմներ ու սպառնալիքների ի՞նչ համակարգ է գործի դրվել: Ժամանակի ընթացքում ճնշման յուրաքանչյուր դեպք քրեական գործի հիմք է հանդիսանալու: Իսկ այդպիսի դեպքերը բազմաթիվ են՝ դատարանների մուտքերը շրջափակելը, գործերը դատավորներին մակագրելու համակարգը որոշակի շահերի համար օգտագործելը, պարզ ասած՝ պատվեր վերցնող դատավորի ընտրությունը, գաղտնալսմամբ հայտնի դարձած դատավորի նկատմամբ անմիջական ճնշման փաստը, ոչ ցանկալի որոշման համար դատավորի նկատմամբ քրեական գործի հարուցումը, ՍԴ որոշման անտեսումը: Այս ցանկը կարելի է դեռ շարունակել:

Սրանք ճնշման հրապարակային դրսևորումների օրինակներն էին, բայց կան ավելի խորքայինները, որոնց վերաբերյալ ևս կան բազմաթիվ անպատասխան հարցեր:
Ինչպե՞ս են պատվիրվում քրեական գործերն ու դատարանների ցանկալի որոշումները, ո՞վ է զանգում քննչական, ո՞վ է զանգում դատախազություն, ինչի՞ց ելնելով են որոշում քրգործ հարուցել սրա կամ նրա նկատմամբ՝ սանիկի, բարեկամի, քրոջ և այլն։ Ովքե՞րն են միջնորդները, ինչպե՞ս է գործում դատավորների հանդեպ ճնշումների իրականացման ստվերային համակարգը։ Ինչու՞ են մի դեպքում քննչականներն ու դատախազությունը գերակտիվ ու գերօպերատիվ, իսկ այլ դեպքերում՝ դրևորում են իրավական կուրություն։

Ժամանակի ընթացքում այս հարցերի պատասխանները հասանելի կդառնան, դատավորները, քննիչները և այլոք ավելի ուշ կպատմեն, թե ինչ ճնշումներ են եղել իրենց վրա, ովքեր և ինչպես են ճնշել, կհարուցվեն բազմաթիվ քրեկան գործեր։

Իրականում սա պետության համար լավ ճանապարհ չէ։ Ոչինչ չէր խանգարում հեղափոխությունից հետո գնալ դատաիրավական համակարգի գրագետ բարեփոխման, բաց դա ուներ մեկ նախապայման. սեփական քաղաքական շահերի համար չօգտվել առկա որակներով դատաիրավական համակարգի ծառայություններից։ Սա էր միակ նախապայմանը, որն էլ ցավոք չպահպանվեց։ Իսկ երբ դա չի լինում, պրոցեսները գնում են լրիվ այլ տրամաբանությամբ։

Ափսոս էր հնարավորությունը։

Հ.Գ. Մարտի 1-ի գործը դատական իշխանության համար լակմուսի ֆունկցիա է կատարում: Յուրաքանչյուր հաջորդ որոշում հնարավորություն է տալիս եզրահանգումներ անել ճնշումների և համակարգի կախյալ վիճակի վերաբերյալ: Դատավոր Դանիբեկյանի վաղվա որոշումը ևս ցուցիչ կլինի, դատական համակարգի հիվանդության աստիճանի վերաբերյալ՝ դրա խորության, անդառնալիության... Դատավորները ունե՞ն փոքր-ինչ ռեսուրս պայքարել անկախ դատական համակարգի համար, թե՞ վերջնականապես հանձնվել են։

Էլինար Վարդանյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>