ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան
Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Փաշինյանը՝ Կիմ Չեն Ընի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի «խառնուրդ»-ն է. Երվանդ Բոզոյան Ողջունում եմ, որ ընդդիմությունը համախմբման ճանապարհ է բռնել, բարդ պրոցես է. Արմեն Աշոտյան Պատերազմ Արցախում
Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան Ազատություն, ազատություն, սենց չի մնա. Վարդան Ղուկասյան (վիդեո) Մարդ խոշտանգող ՔՊ-ական իշխանության ՄԻՊ Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի նիստին Խոշտանգում՝ ՔՊ-ական ձևով. Գագիկ Խաչատրյանին ՔԿՀ-ից պատգարակով տեղափոխեցին դատարան. «Սեպտեմբերի 1-ից սկսած մինչ օրս նա գոնե մեկ անգամ ոտքի վրա չի եղել» Գյուղական «ռազբոռկա». Արբաթում հեռախոսազանգի պատճառով վիճաբանած տղամարդը իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակել, իսկ կռվի մյուս մասնակիցը վնասել է «ՎԱԶ 2107»-ը Էդուարդ Սպերցյանը չի միանա Հայաստանի ազգային հավաքականին. նա վնասվածք ունի Անհնարին համարեցի իմ հետագա պաշտոնավորումը որպես ՍԴ փոխնախագահ, շուրջ 6 ու կես տարի անց ունեցանք դարձ ի շրջանս յուր. Էդգար Շաթիրյան Երևանը ներկայումս փաստացի չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Պեսկով

Դեգրադացիան չունի հատակ, կարմիր գիծ, որտեղ այն կանգ է առնում

Հայաստանում հստակ ձևավորվել է նոր սուր մարտահրավեր՝ ընդհանուր դեգրադացիան։ Պետական, հանրային, հասարակական դեգրադացիան։ Հանրային դիսկուրսի որակը, հանրային դեմքերի որակը, իշխանության պատկերացումները պետության մասին, ոչ իշխանական ուժերի անկարողությունը, քաղաքացիական հասարակության կազմաքանդումը և այլն, և այլն, ամեն օր փաստում են նոր մարտահրավերի՝ ընդհանուր դեգրադացիայի մասին։

Առաջարկում եմ՝ պարբերաբար հայաստանյան պրոցեսներին նայել այլ պետությունների հատուկ ծառայությունների աչքերով։ Նրանց զեկույցները երևի կրում են «ինչպես պայթեցնել պետությունը ներսից» վերնագիրը։

Վերջին օրերի հանրային քննարկման թեմաները միայն հերիք են երկրի մասին ընդհանուր փաստարկված պատկերացում կազմելու համար։ «Նոր տուն» սերիալը, անհասկանալի պերֆորմանսի կողմ և դեմ կռիվը, «սատանայապաշտության» և «ազգային հոգևոր» բարիկադավորումը, մատնագրերի ժանրի ծաղկումը, իրավապահ համակարգի դեպի 1937 թվայնացումը՝ ի փառս նոր հայրենյաց, բավարար են դրսի հայացքի համար՝ չկայացած պետության բնորոշում ստանալու համար։ Սա՝ 21-րդ դարում։

Ներսի հայացքի համար ամենաողբերգական փաստն այն է, որ հասարակության առաջադեմ շերտը որևէ տեղ չկա, հետևում է ամենին իր նոր անդերգրաունդից։ Սա սերիալ է, դիսկուրս է՝ տարբեր հետադիմական հոսանքների մասնակցությամբ։ Երկրի պրոգրեսիվ շերտը խաղից դուրս է, որովհետև նրան քրոմոսամային մակարդակով օտար է թե՛ «Նոր տան» արժեհամակարգը, թե՛ անորակ պերֆորմանսը, թե նրանց հակառակ՝ հակասատանայական ալիքը։

Մի պահից հանրային դիսկուրսին միացան երկրի մտավորականության տարբեր ներկայացուցիչներ՝ իրենց խոսքի որակով կարծես վերահաստատելու, որ, հազվագյուտ բացառություններով, իրենց մտածողությամբ պարզապես ի վիճակի չեն ժամանակակից աշխարհում մրցունակ արժեքներ ստեղծելու։ Նրանցը Պեպոյի բեմադրությունն է ու պետպատվերի լացը։ Այստեղ 21-րդ դարի մասին խոսք չկա, այստեղ 20-րդ դարի մասին էլ խոսք չկա։ Եվ ընդհանրապես՝ նրանց որևէ դարում տեղավորելու դեպքում վիրավորած կլինենք այդ դարերում ստեղծագործած շատ ու շատ դեմքերի։ Այն որակը, մտածողության «լեվըլը», որ այսօր ցույց է տալիս հայ վաստակավորը, ժողովրդականը, պետություն չունեցող ժողովրդի գուսանի որակ է։ Ընդհանուր դեգրադացիան թշնամու սմեռչից ու «Պոլոնեզից» վտանգավոր է։

Հանրային կյանք է պետք է վերադարձնել հասարակության պրոգրեսիվ հատվածին, պետք է ձևը գտնել՝ նրան շոկից հանելու, նրա համար գործելու դաշտ բացելու համար։ Այսօր առաջադիմական շերտը որևէ ակտիվ կողմում չկա. այն, ինչը կատարվում է այսօր Հայաստանում, նրա համար օտար է։ Բայց միայն այդ՝ ազգային, առաջադիմական շերտի դոմինանտության դեպքում է հնարավոր իրավիճակ փոխել։ Միայն այդ դեպքում է հնարավոր մյուսներին կրթել, զսպել, զարգացնել, ուղղել...

Մոլեգնող դեգրադացիան ունի ահռելի ուժ, չկանգնեցնելու դեպքում այն սրբելու է ամեն առաջադիմականը, հնարավոր զարգացման, երկրի մոդեռնիզացիայի ծիլերը։
Դժվար ընկալելի ձայներով պերֆորմանսը դարձել է այսօրվա Հայաստանի մշակութային արժեքը, 21-դարի մեր հայտը, իսկ զելյոնկա պզզացնող երիտասարդը՝ քաղաքացիական հասարակության սիմվոլ։ Ինչու՞։ Որովհետև արժեք ստեղծելու ունակ շրջանակները չունեն ռեսուրսներ. երկրում չկա ռեսուրսների ընտրության հնարավորություն՝ բոլոր ռեսուրսները կա՛մ կենտրոնացել են բյուջեում, կա՛մ հայտնի հիմնադրամում։ Մշակութային հեղափոխությունը ենթադրում էր առաջին հերթին ռեսուրսների հնարավորության բազմազանացում. դա կբերեր ստեղծվող գործերի արժեքային բազմազանության, դրանց որակի աճին։ Իսկ ինչու՞ է զելյոնկայով երիտասարդը դառնում քաղհասարակության սիմվոլ. որովետև ուսյալ կրթյալ քաղհասարակությունը 1.5 տարի է՝ աչք է փակում բոլոր անօրինականությունների վրա, Նոր Հայաստանի պայմաններում չի արել իր գործը ու իր տեղը զիջել է ռադիկալներին։ Թող ոչ ոքի չթվա, թե դեգրադացիան ունի հատակ, կարմիր գիծ, որտեղ այն կանգ է առնում։ Չկա նման բան։ Դա անվերջ է, դրա խորքայնությունը և դրսևորումները անվերջ են։

Այսօրվա վիճակի հիմքում մեծ դեր է խաղացել լռելը։ Շատ երկար ժամանակ և շատ անթույլատրելի դեպքերի ու զարգացումների ժամանակ խմբակային և անհատական լռությունը բերել է այս օրվան։ Լուծումներ են պետք։ Առանց լռելու։ Առաջադիմական հայացքների կոնսոլիդացիա է պետք։ Առաջադիմական արժեքների, բարքերի բարձրաձայնություն է պետք։

Սոլիդ իշխանության գաղափարը Հայաստանում այլընտրանք չունի։ Սա պետությունը փրկելու միակ տարբերակն է. սա երկրին հանդարտություն բերելու, պատերազմից խուսափելու և երկիրը ներսից պայթեցնելու պրոցեսը կանգնեցնելու միակ լուծումն է։

Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>