Ալեքսանդր Գրիգորյանը, ամենայն հավանականությամբ, կգլխավորի Հայաստանի հավաքականը
Ամենայն հավանականությամբ, Ալեքսանդր Գրիգորյանը կգլխավորի Հայաստանի հավաքականը: Ինչպես հայտնի է դարձել ArmFootball.com-ին, Գրիգորյանի թեկնածության նախաձեռնողը Երևանի «Ուրարտուի»սեփականատեր Ջևան Չելոյանցն է, իսկ թեկնածությունը պաշտպանում է անձամբ ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը:
Ընդ որում, Չելոյանցը պատրաստություն է հայտնել ինքը վճարել մարզչի աշխատավարձը:
ArmFootball.com-ի տեղեկություններով, ՀՖՖ-ում ոչ բոլորն են հավանություն տալիս Գրիգորյանի նշանակմանը և ավելի հակված են եվրոպացի մասնագետի հրավիրելու, սակայն Վանեցյանը կողմ է հենց Գրիգորյանի թեկնածությանը: