Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս
Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Հայաստանը ՀԱՊԿ-ում կզրկվի ձայնի իրավունքից. նախագիծ է ներկայացվել. Լավրով Սա համակարգված ռեպրեսիա է, որի ողջ պատասխանատվությունն իշխանություններինն է. Լիլիթ Գալստյան Մարդուն ազատությունից զրկելը չի կարող դառնալ քաղաքական հաշվեհարդարի միջոց. հայտարարություն «Քաղաքական մшհերի պատուհանը բացվեց. սարսափելի ընթացք է սպասվում. Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
Հայաստանը թևակոխում է դաժան ճգնաժամի փուլ, որի տևողությունն ու հետևանքները նույնիսկ դժվար է կանխատեսել Ադրբեջանցիները Թոմիրիսին ներկայացնում են որպես երկրի առաջին կին կառավարիչ․ իրականությունն այլ է Բուլղարիայում ձվեր են նետել ֆոն դեր Լայենի ուղղությամբ Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Հայաստանում մшhшպատի՞ժ ենք վերականգնել. Արամ Օրբելյան Աբու Դաբիում բանակցություններն ավարտվել են․ Թրամփի բանագնացները կմեկնեն Մոսկվա, ապա՝ Զելենսկու հետ հանդիպման Կենսաթոշակները չեն բարձրանա․ կառավարությունը փող չունի Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Փաշինյանը կթողնի, որ իրար «փոր թափեն», թեև թիմում վստահ են, թե ով է իրենց թեկնածուն․ «Հրապարակ» ՌԴ-ն կոնտրքայլ է մտածել․ «Հրապարակ» Սասունյան. Փաշինյանի ան իմաստ ելույթը Համաշխարհային հայկական գագաթնաժողովում «Մարդիկ մահանում են» դատարկաբանական դատողությունները տեղին չեն ու դուրս են բարոյականության դաշտից. փաստաբան Մարդուն կալանքի տանելը, անազատությունից զրկելը Նիկոլի ու նրա վարչախմբի համար ոչ թե օրենքի պահանջ է, այլ դասական կապրիզ Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում Փաշինյանական ռեժիմը գործնականում սպանել է Արմեն Գևորգյանին. դա է բխում փաստաբանական թիմի ներկայացրած փաստերից «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս Նիկոլ Փաշինյանն իր հոգեհարազատ Թուրքիայում է «Հրապարակ». Տիկին նախարարի բացատրությունը ոչնչով չի տարբերվում ստալինյան իրավապահների արձագանքներից Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Ինչու՞ է Հայաստանի իշխանությունն ապրում թշնամանքով և ի՞նչ կարող է դրան հակադրել ընդդիմությունը. Արմեն Աշոտյան Արփի Դավոյա՛ն, ու քո համակուսակիցնե՛ր, դե կարո՞ղ եք գնալ ու Արսենի որդու՝ Ալենի աչքերին նայել. Սերո Սողոմոնյան Պատասխանատուները չեն կարողանալու խուսափել օրենքով սահմանված պատժից․ Սամվել Կարապետյան Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Քաղաքապետարանի «աշխատակիցը» (կին) 13 տարեկան աղջկաս իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում. Ահազանգ Բուֆեր երկրի ճակատագիրը Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ

Գրիգորի Հայրապետովի ազատման առեղծվածը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա ընտանիքը որոշել են արձագանքել բոլոր տեսակի ասեկոսեներին, որոնք տարածվում են իրենց ընտանիքի մասին... Պարոն Փաշինյանը, բան ու գործը թողած, հակաասեկոսային պատերազմ է սկսել...

Facebook-յան իր վերջին ուղիղ եթերով պարոն Փաշինյանն անդրադարձավ մի քանի "ասեկոսեների" հերքմանը, որոնց, անկեղծ ասած, ես լուրջ չեմ էլ վերաբերվել, բայց, քանի որ պարոն վարչապետի հակափաստարկները շատ թույլ էին, ինձ մոտ այնպիսի տպավորություն ստեղծվեց, որ դրանցից շատերը համապատասխանում են իրականությանը, կամ էլ պարոն վարչապետը միտումնավոր խոսակցությունն այլ ուղղությամբ էր տանում՝ անդրադառնալով իր նախընտրած "ասեկոսեներին"...

Օրինակ, պարոն Փաշինյանը, անդրադառնալով ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետ Գրիգորի Հայրապետովի հրաժարականին, բացահայտ ցույց տվեց ոչ միայն իր անվստահությունն այդ անձի հանդեպ, այլև, անդրադառնալով այդ ազատման հետ կապված իր բնորոշմամբ, ասեկոսեներից մեկին, բացահայտ անտեսեց ևս մեկ վարկած՝ կապված այդ ազատման հետ, որն, ըստ իս, համապատասխանում է իրականությանը... Պարոն Փաշինյանը հերքեց, որ Հայրապետովի ազատման պատճառը Դուշանբեում Ալիևի հետ "վերելակային" բանակցություններին ականատես լինելն է եղել... Դա ապացուցելու համար պարոն վարչապետը հասկացրեց, որ նախկին երկու նախագահների՝ Ռ.Քոչարյանի և Ս.Սարգսյանի օրոք 20 տարի աշխատած թիկնապահի մոտ նա երբեք այնպիսի բաներ չէր խոսա Ալիևի հետ, որ հետագայում դա օգտագործվեր իր դեմ... Սակայն պարոն վարչապետը միտումնավոր մի կարևոր փաստ անտեսեց... Հանցագործություն բացահայտած դետեկտիվի գոհ դեմքով պարոն վարչապետը լավ կլիներ հայաստանյան հասարակությանը հիմա էլ բացատրեր, թե ինչո՞ւ իր կողմից բացարձակ վստահություն չվայելող գնդապետ Հայրապետովին սույն թվականի հուլիսի 5-ին շնորհեց գեներալ-մայորի կոչում... Հետաքրքիր է, ինչի՞ համար է այդ կոչումը շնորհել... Չլինի գնահատել է, ինչպես ինքը բնութագրեց, Քոչարյանին և Սարգսյանին 20 տարի ծառայելու վաստակը... Իհարկե, ո՛չ...

Պարոն վարչապետը, "վերելակային" վարկածը հերքելով, ևս մեկ վարկածի չանդրադարձավ... Դա՝ Հայրապետովից Հայաստանի նախկին նախագահ Քոչարյանի դեմ ցուցմունք կորզելու փորձն է եղել, որին "անշնորհակալ" Հայրապետովը, որքան հասկանում եմ, դեմ է արտահայտվել... Ստացվում է, որ գեներալի կոչում տալով Հայրապետովին` Փաշինյանը նրան փորձել է կաշառել՝ Քոչարյանի դեմ ցուցմունք տալու դիմաց, սակայն այն չստանալով, հոկտեմբերի 15-ին պարոն վարչապետն ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետին հրամայում է դիմում գրել ու հեռանալ...

Զավեշտալի մի փաստ. պարոն Փաշինյանի կողմից գեներալի կոչում ստացածներից շատերը նույն Փաշինյանի կողմից հետագայում պիտակավորվում են որպես անվստահելի անձինք և հակահեղափոխականներ...

Հ.Գ. Պարոն վարչապետին խորհուրդ կտամ թերթել ընդամենը 2 տարի առաջ իր ընտանիքին պատկանող պարբերականի էջերը և հաշվել, թե ամեն համարի մեջ որքան ասեկոսեներ են հրապարակվել, որոնք այդպես էլ նրա իշխանության գալուց հետո չհաստատվեցին և այդպես էլ ասեկոսե մնացին... Օրինակ, ամոթ չի զգում "ՀԺ"-ն, որ այդքան վատաբանում և ապատեղեկատվություն էր տարածում Սամվել Ալեքսանյանի նման օրինակելի մարդու մասին...

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>