Ի պատասխան Գոռ Սուջյանի հայտարարության՝ ԿԳՍՄ նախարարությունը հրապարակել է երգչի ստորագրությամբ արձանագրության լուսանկարը
Դիտել նաև
Հայաստանում կարող է այլևս ընտրություններ չլինեն. Միքայել Նահապետյան (տեսանյութ)
«Վերջին զանգ». Տուգանային հրապարակ է տարվել 39 մեքենա. 33-ի ղեկին անչափահաս է եղել, մեկը՝ ոչ սթափ
Այսօր դպրոցներում կհնչի «Վերջին զանգը». ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարն ուղերձ է հղել
«ՀուԶանք ու Զանգ» ներկայացման ծախսերի հետքերով. տեխնիկական ծախսերը 330 000 դրամի փոխարեն կարող էին կազմել առավելագույնը 150 000 դրամ
«ՀուԶանք ու Զանգ»-ի «զնգզնգոցը»․ աղմկահարույց ներկայացման հետքերով. թեման թափ է առել
Երգիչ Գոռ Սուջյանը գրառում է կատարել, որում նշում է, թե ԿԳՄՍ նախարարը իբր «թյուր ինֆորմացիա» է հայտնել «ՀուԶանք ու Զանգ» ներկայացմանը` իր հավանություն տալու վերաբերյալ:
Բացի այն, որ գոյություն ունի Գոռ Սուջյանի ստորագրությամբ արձանագրությունը, որը հրապարակում ենք, հարկ ենք համարում ընդգծել, որ նախարարը իր խոսքում նշել է ոչ թե հավանությունների մասին, քանի որ քննարկումը փակ է եղել, այլ լրագրողների հարցին ի պատասխան հրապարակել է հանձնաժողովի անդամների ցանկը։
Ուշագրավ է նաև այն, որ երգիչն իր տեքստում, ըստ էության, նշել է ճիշտ այն, ինչը գրված է եղել նախարարության պարզաբանման մեջ. նախարարությանը ներկայացված ծրագիրը հայ բանաստեղծների ժամանակակից ընթերցանության բեմադրումն է եղել։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն