Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը
Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել Պատերազմ Արցախում
Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում

«Լիդիան ինթերնեյշնլի» տնօրեն. Ե՞րբ է վարչապետն իրականացնելու օրենքի գերակայությունն ապահովելու խոստումը

«Լիդիան ինթերնեյշնլը» արձագանքել է Ընկերության՝ Դարբ գետից ջրօգտագործման թույլտվության դիմումի հետ կապված Շրջակա միջավայրի նախարարության որոշմանը:

2019թ. հուլիսի 4-ին Ընկերությունը դիմել էր Նախարարությանը՝ Դարբ գետից 43.5 լիտր/վայրկյան ջրօգտագործման թույլտվություն ստանալու համար: Սեպտեմբերի 9-ին նախարարությունը հետաձգել էր թույլտվությունը և տրամադրել մի շարք դիտողություններ, այդ թվում՝ պահանջվող 43.5 լ/վ ծավալը վերանայելու անհրաժեշտության մասին՝ Դարբում սեզոնի երեք ամսվա ընթացքում ջրի անբավարար քանակի պատճառով:

Սեպտեմբերի 26-ին Ընկերությունը գրավոր պատասխանել էր Նախարարությանը՝ վերանայելով թույլտվության դիմումը և դիմելով 40 լ/վ ջրօգտագործման թույլտվության համար, ինչպես խորհուրդ էին տվել Նախարարության պաշտոնյաները՝ Ընկերության հետ քննարկումների ժամանակ:

Հոկտեմբերի 31-ին Ընկերությունը ստացավ Շրջակա միջավայրի նախարարի կողմից հոկտեմբերի 25-ին ստորագրված ջրօգտագործման թույլտվության դիմումի մերժումը:

«Լիդիանի» իրավախորհրդատուները մեկնաբանում են, որ Հայաստանի օրենսդրության համաձայն, եթե Նախարարությունը որոշում չի տրամադրել 50 աշխատանքային օրվա ընթացքում, ապա դիմումը համարվում է բավարարված, և Ընկերությունը կարող է օգտվել համապատասխան իրավունքից: Իրավախորհրդատուները նաև պարզաբանել են, որ նույնիսկ հաշվի առնելով Նախարարության կողմից Ընկերության դիմումի հետաձգումը՝ Նախարարությունը, միևնույն է, գերազանցել է օրենքով սահմանված 50 օրը, և Ընկերությունը կարող է համարել, որ ունի Դարբից ջրօգտագործման թույլտվությունը՝ իր դիմումի համապատասխան:

Ընկերությունը ծրագրում է դիմել Վարչական դատարան՝ պահանջելով պարտավորեցնել Նախարարությանը տրամադրել «Լիդիանին» ջրօգտագործման թույլտվության տպագիր օրինակ, որի իրավունքը Ընկերությունն ունի՝ համաձայն ՀՀ օրենսդրության:

«Լիդիանի» նախագահի և գլխավոր գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդվարդ Սելլերսը այս առիթով ասել է․ «Ցավալի է, որ «Լիդիանը» պետք է դարձյալ դիմի դատական մարմիններին՝ ակնկալելով, որ դատարանը կանխի Ամուլսարի ծրագիրն իրականացնելու «Լիդիանի» իրավունքի խախտման ապօրինի փորձերը: Անցյալ ամիս Վարչական դատարանը պարզեց, որ ՀՀ Կառավարության նախկին պաշտոնյան ապօրինի կերպով փորձում էր զրկել Ընկերությանը Ամուլսարի ծրագիրն իրականացելու իրավունքից: Այժմ, կարծես, արդեն գործող նախարարն է ապօրինի գործողություններով խոչընդոտում Ընկերությանը՝ իրականացնել Ամուլսարի ծրագիրը:

2019թ. օգոսոտսի 19-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակավ ընդունեց, որ չկա ոչ մի իրավական հիմք, որի հիման վրա ՀՀ կառավարությունը կարող էր մերժել «Լիդիանի» Ամուլսարի ծրագիրն իրագործելու իրավունքը և որ երկրի շահերից է բխում թույլ տալ, որ ծրագիրն իրագործվի:

Ե՞րբ է Վարչապետը իրականացնելու օրենքի գերակայությունն ապահովելու խոստումը»:

«Լիդիան ինթերնեյշնլ»

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>