Ռիտա Սարգսյանը ծնունդը նշել է «Օջախում»
«Հրապարակ»-ը գրում է. Մարտի 6-ին ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի տարեդարձն է։ Գրեթե ամեն տարի տիկինն իր ծննդյան օրվա կապակցությամբ համերգ է կազմակերպում, դրսից որեւէ հայտնի երգիչ է գալիս, հրավիրատոմսերն էլ բաժանում է մտերիմներին։ Անգամ տեղեկություններ կային, որ մարտի 6-ին Երեւանում համերգ ծրագրած Իրինա Ալեգրովան նաեւ Ռիտա Սարգսյանի պատվին է գալիս Հայաստան, սակայն համերգը չեղյալ համարվեց։ Համերգից բացի՝ առաջին տիկինը տարեդարձը նշում է նաեւ որեւէ ռեստորանում։ Այս անգամ նշել են «Օջախ» ռեստորանում, մարտի 7-ին, խնջույքին հրավիրված էր մոտ 70 հոգի։ Հրավիրյալները հիմնականում պաշտոնյաների կանայք են, մեծահարուստներ, հասարակական, մշակութային հայտնի գործիչներ։ Տարիներ շարունակ նրա հյուրերի մեջ էին նաեւ այսօր մրցակից դաշտում հայտնված որոշ կանայք․ Ծառուկյանի կինը՝ Ջավահիր Ծառուկյանը, Իշխան Զաքարյանի կինը՝ Գայանե Սողոմոնյանը, Ռոբերտ Քոչարյանի կինը՝ Բելլա Քոչարյանը։

