Թյուր ինֆորմացիա է, ես նման ներկայացման հավանություն չե՛մ տվել․ Գոռ Սուջյան. Տեսանյութ
Ժողովուրդ ջան նոր տեսա ,որ նախարարը նշում է իմ անունը ՝որպես մասնագետի ով հավանություն է տվել այս ներկայացմանը,սակայն ուզում եմ նշել ,որ թյուր ինֆորմացիա է ՝քանի որ ես նման ներկայացման հավանություն չե՛մ տվել։ Ինձ հրավիրել են որպես երիտասարդ երաժշտի իմ կարծիքը հայտնելու ՝այս կամ այն մշակութային ծրագրերի մասին, բայց ո՛չ որպես մասնագետ ՝ քանի որ մասնագետը այն անձն է ՝ ով խորապես տեղեկացված է ծրագրերից։
Անձամբ ես տեղեկացված եմ եղել ծրագրերից շատ մակերեսորեն և եթե չեմ սխալվում տվյալ ներկայացումը նշվել էր որպես «1920»: Ամեն դեպքում ես հավատացյալ քրիստոնյա եմ և եթե ինչ որ մի բան տեսնեյի ՝որը դեմ է քրիստոնեական արժեհամակարգին ՝ ես դրան հավանություն չէի տա։
Գոռ Սուջյանի ֆեյսբուքյան էջից

