Դոնալդ Թրամփի ուղերձը Ապրիլի 24-ին Ցեղասպանության աղետալի դեպքերից հարյուրամյակ անց, ցավոք, նոր ցեղասպան գործողություններով հայաթափվեց Արցախը. Ամենայն Հայոց Կաթողիկոս Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հարգանքի տուրք՝ Ծիծեռնակաբերդում։ ՈւՂԻՂ
25
Որևէ հայ իրավունք չունի ՑԵղասպանությունն ուրանալու, մոռանալու. Ծառուկյան Պուտին. Այսօր մենք գլուխ ենք խոնարհում Հայոց ցեղաuպանnւթյան հարյուր հազարավոր զոհերի հիշատակի առջև Եկե՛ք միասին կառուցենք այնպիսի Հայաստան, որի մասին երազում էին մեր նախնիները. Գագիկ Ծառուկյան Հայոց Ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի կողմից մնում է մեր պահանջատիրության հիմքում. Արամ Ա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հարգանքի տուրք՝ Ծիծեռնակաբերդում։ ՈւՂԻՂ ՈւՂԻՂ․ Ջահերով երթ՝ Հանրապետության հրապարակից Մայր Աթոռը կոչ է անում ՀՀ կառավարության ղեկավարին հրատապ ու գործուն քայլեր ձեռնարկել՝ կանխելու Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության ոչնչացումը ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ ենք ստացել 19 քաղաքական ուժից, որից երկուսը՝ դաշինք, 17-ը՝ կուսակցություն ԿԸՀ Այս պահի դրությամբ իրենց փաստաթղթերը ԿԸՀ են ներկայացրել 10 քաղաքական ուժեր. Վերջնաժամկետն այսօր է Մարզային այցերը ոչ միայն խնդիրների մասին լսելու, այլև մարդկանց հետ վստահության կամուրջ կառուցելու հնարավորություն են. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Դոնալդ Թրամփի ուղերձը Ապրիլի 24-ին Ցեղասպանության թանգարանը տեղադրել է Վեհափառի այցի մասին նյութ, ապա ժամեր անց ջնջել Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելությունը թույլ կտա Բրյուսելին միջամտել երկրի ներքին գործերին. Զախարովա (տեսանյութ) Որևէ հայ իրավունք չունի ՑԵղասպանությունն ուրանալու, մոռանալու. Ծառուկյան Սա հնարավորություն է՝ հիշելու և ընդգծելու այն անխզելի կապը, որը միավորում է Ֆրանսիան Հայաստանի հետ. Մակրոն Ռոբերտ Աբաջյանի մայրիկի՝ տիկին Աննայի հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 25-ին Պուտին. Այսօր մենք գլուխ ենք խոնարհում Հայոց ցեղաuպանnւթյան հարյուր հազարավոր զոհերի հիշատակի առջև Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել պատասխանատվության ենթարկել Թուրքիայի դրոշը այրող քաղաքացիներին ՔՊ-ին սպասարկող «Հանրային» հեռուստատեսությունը չի ցուցադրել Վեհափառի այցը Ծիծեռնակաբերդ և սուրբ նահատակների բարեխոսական կարգը Աննա ջան, բարի ճանապարհ, ամուր կգրկես տղերքին, մինչ հանդիպում. Զnhված Ադամի մայրը՝ Աբաջյանի մոր մասին Լիբանանի նախագահը կոչ է արել պահպանել պատմական հիշողությունը. հայտարարություն Ցեղասպանության աղետալի դեպքերից հարյուրամյակ անց, ցավոք, նոր ցեղասպան գործողություններով հայաթափվեց Արցախը. Ամենայն Հայոց Կաթողիկոս Այսօրվա ՀՀ ղեկավարները փորձում են արդարացնել Հայոց ցեղաuպանnւթյnւնն իրականացնողներին. Սամվել Կարապետյան Անցյալի ողբերգությունը պետք է դառնա ծանր, բայց ուսանելի փորձառություն, որից կարելի է քաղել դասեր. Պոլսո Հայոց պատրիարք «Հայաստան» դաշինքի ծրագրային դրույթներից է Ցեղաuպանnւթյան միջազգային ճանաչման շարունակական սատարումը․ Ռոբերտ Քոչարյան Եկե՛ք միասին կառուցենք այնպիսի Հայաստան, որի մասին երազում էին մեր նախնիները. Գագիկ Ծառուկյան Հայոց Ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի կողմից մնում է մեր պահանջատիրության հիմքում. Արամ Ա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հարգանքի տուրք՝ Ծիծեռնակաբերդում։ ՈւՂԻՂ Փորձեցին ջնջել հայ ժողովրդին, չստացվեց, պայքարը չի մարել և չի մարելու․ Արագածոտնի թեմի առաջնորդ Ջահերով երթից առաջ այրվեց թուրքական դրոշը Վաղարշապատի զարգացման ծրագիրը, որը ներկայացրել է ՔՊ-ն, հետընթացի մասին է (տեսանյութ) Մայրաքաղաքում «անկանխատեսելի» խցանումներ են (տեսանյութ) Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Փաշինյանի ասածները կարող է մեկնաբանել Հայաստանի քաղաքական կյանքին մի փոքր ծանոթ ցանկացած բժիշկ. ՀԱԿ խոսնակ ՈւՂԻՂ․ Ջահերով երթ՝ Հանրապետության հրապարակից Հայոց ցեղասպանության հիշողությունը ենթակա չէ՛ ուրացման, իսկ միջազգայնացումը՝ սակարկման Ալեն Սիմոնյանի խոստովանությունը Թուրքիայում. «Հրապարակ» Մայր Աթոռը կոչ է անում ՀՀ կառավարության ղեկավարին հրատապ ու գործուն քայլեր ձեռնարկել՝ կանխելու Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության ոչնչացումը Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը թիրախավորեց Անդրանիկ Թևանյանին և ԲՀԿ-ին (տեսանյութ)

Ձևավորվում է կառավարելի քաոս. ըստ հոգեբանի՝ «ՀուԶԱՆՔ ու Զանգ»-ի աղջնակները չեն պատկերացնում, թե ինչի մեջ են ներգրավված

«Արդեն ուղղակի ակնհայտ է, անթաքույց է, որ շատ լուրջ ձեւով մեր ազգային ինքնությանը վնաս հասցնելու, ես կասեի՝ հոգեբանական ինքնաոչնչացման շատ լուրջ պրոցեսներ են տեղի ունենում»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց հոգեբան Կարինե Նալչաջյանը՝ անդրադառնալով «ՀուԶԱՆՔ ու Զանգ» ներկայացման շուրջ բարձրացած աղմուկին։

Հոգեբանն առաջարկում է երեւույթները եւ մասնավորապես, նաեւ այդ ներկայացումը դիտարկել համակարգային ձեւով ։ Նրա խոսքով, եթե փորձենք առանձնացնել եւ դիտարկել միայն այդ ներկայացման փաստը, ամբողջական պատկերացում չենք կարող կազմել այն երեւույթների վերաբերյալ, որոնց ականատեսն ենք լինում այսօր։

«Ամեն օր մենք լսում ենք մեր օրվա իշխանությունների կողմից հայոց լեզվի, գրականության, պատմության, ռազմագիտության, եկեղեցու դեմ ուղղված հայտարարություններ, իսկ դրանք ինքնության սյուներ են ։ Մենք լսում ենք, թե ինչպես ամեն օր հարված է հասցվում հենց այդ սյուներին։ Գիտեք, տաճարը կանգուն չի մնա, եթե վնսվում են սյուները։ Ընդ որում, տպավորություն է, որ ներսից կացինն առած այդ սյուները քանդելով են զբաղված։ Եվ դա մատուցվում է այն սոուսով, որ հերիք է մենք հետամնաց լինենք, եկեք առաջադեմ լինենք, այն, ինչ դուք պաշտպանում եք՝ ավանդույթ, հայրենիք , եկեղեցի եւ այլն, հին բաներ են, դուք շատ հետամնաց եք, մենք եկել ենք , մեզ մի հատ էլ շնորհակալություն հայտնեք»,-ասում է հոգեբանը։

Ըստ Կարինե Նալչաջյանի, խոսքի ոճը, որով իշխանական լծակներ ունեցող տղաներն ու աղջիկները դիմում են մեզ, նոր չէ. «Տարիներ շարունակ պայքարել ենք մշակութային անվան տակ մատուցվող աղբի դեմ, օրինակ, հեռուստատեսային աղբի, որը ամեն օր մեր տներն էր լցվում։ Երբ տեղի են ունենում ազգային ինքնությունները ոչնչացնող պրոցեսներ, դրանց նախապատրաստական աշխատանքների մեջ մեծ տեղ է գրավում այսպես կոչված արտ նախապատրաստումը, այսինքն, նախապատրաստումը արվեստով։ Ես դա ուսումնասիրել եմ քաղաքական հոգեբանության շրջանակում։ Հիմա բացված են բոլոր ֆիլտրերը եւ այս հեղեղը այնպես շռնդալից է մուտք գործել մեր կյանք, որ չենք հասցնում ուշքի գալ»։

Կարինե Նալչաջյանի խոսքով այս ամենը պոստմոդեռնիզմի դրսեւորումներից մեկն է, որը, ըստ հոգեբանի, քայքայված արվեստն է. «Այն, ինչ մենք տեսնում ենք, հենց թեկուզ երեկվա այդ ներկայացումը, դա այդ պոստմոդեռնիստական, ֆուտուրիստական երանգներով աղբի դրսեւորումն է, որի հիմքում ընկած է գաղափարախոսությունը, որ այն ամենը, ինչ մինչեւ այսօր գոյություն է ունեցել, ոչինչ է։ Այս ամենին մենք պետք է նայենք մեր ինքնությունը քանդելու կոնտեքստում։ Մեզանում ձեւավորվում է կառավարելի քաոսը։ Երեկ ինչ կատարվում էր, քաոս էր, որովհետեւ մարդիկ, որ նայում էին, չէին դիմանում, մարդկանց մոտ արդեն ինքնապաշտպանական ներքին մղումներն էին արթնանում, մարդիկ հասկանում էին, որ մեր ինքնությունը ոչնչացնելու քայլեր են արվում։ Այդ քաոսն էր երեկ եւ այդ նույն աղջնակները, որոնք իրենց վրա այդ դերը վերցրել էին եւ ոգեւորությամբ տանում էին, իրենք էլ չեն պատկերացնում, թե ինչի մեջ են ներգրավված, իրենք էլ զոհեր են եւ զոհ ենք բոլորս՝ էնտեղ գտնվողները, չգտնվողները»,-համոզված է Կարինե Նալչաջյանը։

Ըստ հոգեբանի, ուլտրալիբերալիստական այս մոտեցումների տրամաբանությամբ, մեր ինքնությունը, արժեքները, հայրենիքը, ազգ, լեզուն թշնամիներ են։ «Հայաստանը գոնե իմ գիտակցական կյանքի ընթացքում այսպիսի վիճակում չեմ տեսել, շատ ցավալի է»,-եզրափակում է Կարինե Նալչաջյանը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 2-ին մետրոյի՝ Հանրապետության Հրապարակ կայարանի տարածքում տեղի է ունեցել «ՀուԶԱՆՔ ու Զանգ» ներկայացումը, որը առաջացրել է հանրային լայն շրջանակների քննադատությունը։ Ներկայացման համար Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2,7 մլն դրամի դրամաշնորհ է տրամադրել կազմակերպիչներին։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>