Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման ստորագրահավաքի համար հարթակ է ստեղծվել
Դիտել նաև
Լսումների փոխարեն՝ զեկույցի մոտ 20 էջանոց եզրակացություն. Որոշել են առիթը բաց չթողնել
Կյանքից հեռացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Պուտինը սպասվող տոների կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Ռոբերտ Քոչարյանին
Հրապարակում ես սեփական թերթիցդ հոդված ու սա որպես բանակցային փաստաթուղթ ես ներկայացնում․ Լևոն Քոչարյան
Ով է դեռ «չզտված» ցուցակում Անդրանիկ Քոչարյանի առաջադրվելու երաշխավորը
ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման ստորագրահավաքի համար հարթակ է ստեղծվել։ Էլեկտրոնային հարթակի հասցեն է «supportrk.org»։ Կայքում տեղադրված է հայտարարություն, որին և առաջրկում են միանալ․
«Հայաստանի դատաիրավական համակարգի, դատավորների եւ Սահմանադրական դատարանի հանդեպ իրականացվող բիրտ ճնշումները խորը մտահոգության տեղիք են տալիս:
Ցավով արձանագրում ենք, որ ՀՀ վարչապետը, իշխող քաղաքական ուժը, հայտարարելով ժողովրդավարական արժեքներին հավատարմության, դատաիրավական համակարգի անկախության ապահովման, երկրում քաղաքական հետապնդումները բացառելու մասին, իրականում առաջնորդվում են բոլորովին այլ շարժառիթներով։
Ազգային-պետական շահերը հակադրվում են նեղ անձնական ու քաղաքական նպատակներին»։
Zham.am

