Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում
Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Պատերազմ Արցախում
Սոնա Աղեկյան. «Պահանջում ենք, որ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դատավարությունն ընթանա դռնբաց…» Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ընտրովի արդարադատությունը Հայաստանում. վտանգ ԵՄ-ի հետ հարաբերությունների՞ համար Երևանում ավտոմեքենայով շարժվելը կդառնա շքեղություն. Տիգրան Ավինյան Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Միասնության օրակարգի շուրջ համախմբվածների ճեպազրույցները Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը

Սեյրան Օհանյան. «Այս պայքարում մենք կրակը վերցնելու ենք մեզ վրա»

«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի անդամները, ցուցակի առաջին եռյակի՝ գեներալ–գնդապետ Սեյրան Օհանյանի, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի և ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի գլխավորությամբ, նախընտրական քարոզարշավի շրջանակներում այցելել են Տավուշի մարզի Դիլիջան քաղաք։


Նախընտրական հավաքի ժամանակ դաշինքի առաջին համար Սեյրան Օհանյանը բնակչությանն ուղղված իր խոսքում ասել է.


–Մենք որոշել ենք ամեն ինչ մի կողմ դնել, նաև՝ այն խոսակցությունները, որ դու զինվորական ես, դու կառավարման համակարգում ես եղել, քեզ պետք է այս ամենը. այո՛, պետք է, որովհետև մենք ուզում ենք լինել ժողովրդի կողքին։ Այս պայքարում մենք կրակը վերցնելու ենք մեզ վրա։ Մենք քարոզարշավը սկսել ենք հենց Տավուշի մարզից, այդ դժվարագույն հատվածից՝ սահմանային իրավիճակից քաջ տեղյակ լինելով, տեսնելով, թե ինչ դժվարույթուններով է ժողովուրդը իր հացը վաստակում։
Երբ աշխատում ես, երբ ստեղծագործում ես, սխալներ լինում են, բայց սխալը գնահատելը կամ վերագնահատելը և այն չվերացնելը նման են մարտի դաշտում պատերազմից հետո զորքը անտեր թողնելուն։ Այսինքն, պետք է այդ սխալները մենք միասին ուղղենք։ Եվ այսօր, երբ մենք հայտ ենք ներկայացնում մեր դաշինքով գնալու նոր կառավարման համակարգի ձևավորման, մենք միայնակ չենք կարող, սիրելի՛ հայրենակիցներ։ Մենք միայն ու միայն դա կարող ենք կատարել ձեր հետ։


Օհանյանի խոսքով՝ միայն ժողովուրդը կարող է արդար քվեով կատարել այդ իշխանափոխությունը, ընտրել այն ուժին, որը կարող է այս երկիրն այս դժվար կարգավիճակից դուրս բերել։


–Ես չեմ կարող ասել, որ այս 25 տարիների ընթացքում մենք ոչ մի դրական բան չենք ունեցել։ Մեր անկախությունը, որ ձեռք է բերել մեր ժողովուրդը, մեր ամենամեծ ձեռքբերումն է։ Հայկական բանակը, որ այսօր ազատության երաշխիքն է, ամենամեծ ձեռքբերումն է։ Բայց մեզ խոսքի, դավանանքի ազատության հետ մեկտեղ՝ ևս 2 կարևոր ազատություն է պետք՝ ազատություն վախից, ընդ որում՝ վախ, որը վերաբերում է ընդհանուր անվտանգության ձևավորմանը, և նաև ազատություն վախից ներքին հարթության մեջ, որ ժողովուրդը չվախենա ստեղծագործել, ազատ արարի, հետապնդումներ չլինեն, կառավարման համակարգում գտնվող անձանց նկատմամբ հետապնդումներ չլինեն։ Եվ մյուս ազատությունը՝ ազատություն կարիքից։ Մեր ժողովուրդը կարքիքավոր է դարձել, իսկ դրանից ազատումը մենք կարող ենք անել միայն տնտեսության զարգացման հաշվին, որը, ինչպես զինվորի ձեռքին զենքն է հիմնական գործոնը հաղթանակի համար, այնպես էլ՝ մարդու ձեռքին, ՀՀ քաղաքացու, հայ մարդու, մեր ազգային փոքրամասնություններ հանդիսացողի համար զենք հանդիսանում է տնտեսությունը։ Մենք այն ազատականացնելու ենք, աշխատելու ենք այնպես անել, որ այն չլինի մի քանի մարդկանց, մի քանի ընտանիքների և մեծահարուստների մոտ, որպեսզի տնտեսության մեջ բևեռացում չլինի, ինչի միակ ելքն էլ փոքր և միջին բիզնեսն է,–նշել է Ս. Օհանյանը։


ՀՀ ՊՆ նախկին ղեկավարը հավելել է՝ փոքր և միջին բիզնեսն ազատելու են հարկային բեռից, հարկային արձակուրդ են տալու։


–Մենք աշխատելու ենք ժողովրդագրական խնդիրները լուծել։ Մենք հասկանում ենք, որ շատերը թողնում են մեր հայրենիքը, ժողովրդի մի մասը թողնում է սահմանները և գալիս կուտակվում է կենտրոնում և մայրաքաղաքում։ Դա անընդունելի է, մենք պետք է համաչափ տեղաբաշխված լինենք մեր երկրում, տարածության մեջ։ Մեր երկրի անվտանգության զարգացման հիմնական սկզբունքն օրորոցային վրեժն է:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>