Վայոց Ձորում ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանը կրիտիկական վիճակից դուրս է եկել
Դիտել նաև
Վերաքննիչը վերացրեց Ռուբեն Մխիթարյանի խափանման միջոց կալանքը
Փաստաբանը չի կարող ենթարկվել որևէ հետապնդման իր մասնագիտական գործունեությունն իրականացնելու համար․ Փաստաբանների պալատը՝ Ռուբեն Մխիթարյանի նկատմամբ իրականցվող քրեական հետապնդման մասին
Հենրիխ Մխիթարյանը՝ իր չեղարկված գոլի մասին
Հենրիխ Մխիթարյանը գուցե կարիերան ավարտի այս մրցաշրջանի վերջում
Հենրիխ Մխիթարյանն անկախ Հայաստանի ֆուտբոլի պատմության ուժեղագույն ֆուտբոլիստն է. Մելիքբեկյան
Փոխգնդապետ Արա Մխիթարյանը, ով սեպտեմբերի 17-ին Վայոց Ձորում մի խումբ մարդկանց կողմից ծեծի էր ենթարկվել և կոմայի մեջ ընկել, կրիտիկական վիճակից դուրս է եկել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Նրա մոտ թեթև դրական շարժ կա, բայց վիճակը մնում է ծանր: Ուղղակի այդ կրիտիկական վիճակից է դուրս եկել, մի ստադիան փոխվել է, բայց այնպես չէ, որ նա նորմալ գիտակցություն ունի, կամ կարողանում է շփվել»,- ասաց Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանը Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում ծեծի էր ենթարկվել: Միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորվել է նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնականը՝ Հարություն Գրիգորյանը: Հենց այս միջադեպի պատճառով Տրդատ Սարգսյանը հրաժարվեց մարզպետի պաշտոնից։

