Սիրիայի հայերի հայրենասիրության մասին հարցն ապացուցվել է պատերազմի ժամանակ. Սիրիայի նախագահ
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ Սիրիայի հայերի հայրենասիրության հարցն ապացուցվել է պատերազմի ժամանակ և այդ առումով բոլոր կասկածները ցրվել են:
«Հայրենասիրության մասին հարցն ապացուցվել է պատերազմի ժամանակ և այդ առնչությամբ բոլոր կասկածները ցրված են: Միևնույն ժամանակ Սիրիայի քաղաքացիների այդ խումբն ունի իր կազմակերպությունները, իր եկեղեցիները և, ինչն ավելի կարևոր է, իր դպրոցները: Եթե դուք այցելում եք որևէ հայկական տոնախմբություն՝ հարսանիք կամ որևէ այլ միջոցառում, ես ունեմ հայ ընկերներ, և ես այցելել եմ այդպիսի միջոցառումներ, նրանք այդ ժամանակ երգում են իրենց ավանդական երգերը, սակայն հետո նրանք երգում են ազգային երգեր», - մեջբերում է Բաշար Ասադին ՍԱՆԱ գործակալությունը:
Նա նաև նշեց, որ հայերը ձուլվել են սիրիական հասարակությունում շատ ավելի պակաս, քան ուրիշ համայնքների ներկայացուցիչները:
Zham.am