Նիկոլ Փաշինյանի «թևավոր խոսքերը » գովազդվում են Սամվել Ալեքսանյանի գործարանում. Լուսանկար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այց է կատարել Սամվել Ալեքսանյանին պատկանող գործարաններից մեկը: Վարչապետի այցի ընթացքում գործարանում լրագրողները նկատել են գրատախտատ, որի վրա գրված է եղել Նիկոլ Փաշինյանի «թևավոր խոսքերը». «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է»:
Հիշեցնենք նաև, որ նման բովանդակությամբ գովազդային պաստառներ տեղադրելու համար կառավարությունը հատկացրել էր 50 մլն դրամ:
Լուսանկարը՝ լրագրող Սևակ Վարդումյանի ֆեյսբուքյան էջից
Zham.am