Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման օրն ու վայրը
Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները դեկտեմբերի 5-6-ը հանդիպում կունենան»,- այս մասին հայտարարել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը՝ և հավելել, որ այնտեղ կկայանա ԵԱՀԿ անդամ երկրների ԱԳ նախարարների հերթական նիստը։
Rusarminfo-ի փոխանցմամբ Գրեմնինգերը հույս է հայտնել, որ արտգործնախարարների գալիք հանդիպումը նոր ազդակ կտա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների ընթացքին։
«Հակամարտության երկու կողմերն արդեն մի շարք միջոցներ են ընդունել վստահության ամրապնդման համար, այդ թվում՝ «Բաքվի և Երևանի միջև ուղիղ կապի հաստատումը»,-նշել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը։

