Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան ԿԸՀ-ն մերժել է «Ուժեղ Հայաստան»-ի ընտրական ցուցակի գրանցումն անվավեր ճանաչելու մասին դիմումը Ազատություն Անդրանիկ Թևանյանին. Միացի՛ր, որ փոխենք
7
«Ամեն ինչ հողին է հավասարվել». Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել. սահմանվել է արտակարգ ռեժիմ Թույլ չտալ Հայաստանի սպանություն Փաշինյանը շանս չունի․ Էրդողանը նրան չի կարող օգնել (տեսանյութ) Փաշինյանի հրամանով «Հանրապետությունը» դիմեց ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու համար Սադրիչն ավտոմեքենայով մխրճվել է քարոզարշավ իրականացնող Բարգավաճ Հայաստան և Մայր Հայաստան կուսակցությունների մեր թիմակիցների բազմության մեջ․ Տոնոյան Հրատապ. նիկոլական սադրիչը միկրոավտոբուսով վրաերթի է ենթարկել ԲՀԿ քարոզչական խմբին, կան վիրավորներ. Սոնա Աղեկյան (տեսանյութ) Երեկվա բանավեճում Փաշինյանը սենսացիոն ինքնախոստովանական ցուցմունքով հանդես եկավ ղարաբաղյան խնդրի վերաբերյալ Հունիսի 7-ին գնա՛ քվեարկության, որպեսզի Հայաստանը մնա ինքնիշխան և հայկական. Գագիկ Ծառուկյան Ըստ հարցումների՝ Փաշինյանը մերժված է, մնում է դա ամրագրել հունիսի 7-ի քվեարկությամբ ու ընտրությունը պաշտպանել հաջորդ օրերին Տսնելով որ պարտված են, մերժված ու ատելի՝ փաշինյանական ռեժիմը անցել է բացահայտ ռեպրեսիաների Պատերազմ Արցախում
Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան Հայաստանի հավաքականը Ղազախստանի հետ ընկերական խաղում ոչ ոքի խաղաց. 1:1 Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի կոչը բանտից. գնա ընտրության, որ գնան «Ամեն ինչ հողին է հավասարվել». Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել. սահմանվել է արտակարգ ռեժիմ Իրանի քաղաքացիներն աշխատել են դպրոցի շինարարության վրա, բայց չեն վարձատրվել, բողոքում են Ընտրողների ռեգիստրում ընդգրկվածների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. իրազեկում ԻՀՊԿ-ն նախազգուշացնում է Հորմուզի նեղուցի լիակատար փակման մասին Եթե առաջ Ուրարտուին հավակնում էր Թուրքիան, հիմա հայտ է ներկայացնում նաև Ադրբեջանը. Միքայել Բադալյան Իրանը հարվшծներ է հաuցրել Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմաբազաներին, ԱՄՆ-ից էլ հայտնել են՝ խngել է իրանական չորս ԱԹU Արմեն Աշոտյանը էլի քաղբանտարկյալ է. նա կալանավորվեց մեկ ամսով ԵՄ սցենարը տապալվեց, վերջնական խոսքն ընտրողներինն է Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը ԿԸՀ-ն մերժել է «Ուժեղ Հայաստան»-ի ընտրական ցուցակի գրանցումն անվավեր ճանաչելու մասին դիմումը Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է լրատվամիջոցի դեմ ոտնձգության զարհուրելի փաստը. ՀԺՄ Ազատություն Անդրանիկ Թևանյանին. Միացի՛ր, որ փոխենք Դատախազությունը «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 6 թեկնածուների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար դիմել է ԿԸՀ Պատրաստ եղեք․ Նիկոլն այլընտրանք չի թողնում․ Հայկ Նահապետյան Արամոյին՝ խորհրդանշական 50․000-րդ կամավորին, Գագիկ Ծառուկյանը հանձնեց հավաստագիր «Ուժեղ Հայաստանի» գրանցումը կչեղարկվի՞. ԿԸՀ–ն քննում է «Հանրապետության» դիմումը «Հայաստանում թուրքահպատակ բռնակալություն չի՛ լինելու․․․» Արցախի ԱԺ նախագահը կոչ է արել ընտրել Հայաստանի անվտանգությունն ու արժանապատիվ ապագան ապահովող ուժերի «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու համար որևէ ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ Հակոբյան Թույլ չտալ Հայաստանի սպանություն ԿԸՀ-ն ժամը 22:00-ին կքննի «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու Փաշինյանի «Հանրապետություն» կուսակցության դիմումը Փաշինյանը շանս չունի․ Էրդողանը նրան չի կարող օգնել (տեսանյութ) Ես այսքան նվաստացած չեմ տեսել ՔՊ-ի ներկայացուցիչներին. Սուրենյանց Հունգարիան դադարեցնում է աշխատանքային վիզաների տրամադրումը ՀՀ քաղաքացիներին ՔՊ-ն 36 շտաբ է Երևանում նվեր ստացել

Ի՞նչ ուսուցողադաստիարակչական բան կա «Մել» ֆիլմի մեջ. տրանսգենդերության ու արտագաղթի քարո՞զ, ի՞նչ հարց եք դուք դրանով լուծում

«Դուք խոսում եք մի մարդու մասին, որը տարիներ շարունակ ամենաբարձր մակարդակով Հայաստանը ներկայացրել է միջազգային ասպարեզում, Հայաստանի հիմնը բազմիցս հնչեցրել է։
Մենք գումար ենք հատկացրել մեր չեմպիոնի կյանքի լուսաբանման համար։ Այս գումարը հատկացվել է մինչև իմ նախարար դառնալը, բայց իմ նախարար դառնալուց հետո ամենակարևոր սկզբունքն է եղել ցենզուրա չսահմանել մշակույթի ոլորտում»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ խոսելով «Մել» ֆիլմի մասին։

Պարոն կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար, մի քանի հարց ձեզ:

Ա. Եթե սպորտը ու հայ սպորտսմենների նվաճումները պրոպագանդելու համար եք այդ գումարը հատկացնում, ապա շտապում եմ ձեզ տեղեկացնել, որ Մելինե Դալուզյանից տասնապատիկ ավելի շատ նվաճումներ ունեն Ալբերտ Ազարյանը, Յուրի Վարդանյանը, Լևոն Ջուլֆալակյանը, Արթուր Ալեքսանյանը, Լևոն Արոնյանը, Սիմոն Մարտիրոսյանը, Հենրիխ Մխիթարյանը և ՀՀ սպորտին համբավ բերած շատ ու շատ այլ մարզիկներ (կռուտիտը չի անցնի)։

Բ. Եթե պատճառաբանությունն է, որ նախորդ կառավարությունն է հատկացրել էդ գումարը, նախորդ կառավարությունը գլուխը պատովն է տվել, չեղյալ համարեք այդ որոշումը կամ վերաբաշխեք այդ գումարը այլ խնդիրների համար: Չասեք, որ դա հնարավոր չէ: Եթե ձեր աշխատավարձը կարող է թաքուն բաձրանալ 1.500.000 դրամ, եթե դատարանները կարող են արգելափակվել, եթե 5.000.000 դրամով կարելի է խալի լվալ, ապա ձեր կառավարության օրոք ամեն ինչ հնարավոր է:

Գ. Հասանք ցենզուրային: Ասում եք՝ ցենզուրա չեք սահմանում մշակույթի ոլորտո՞ւմ: Դե ուրեմն՝ Հանրային հեռուստատեսությանը հորդորեք ցուցադրել Կաննի փառատոնի «Ոսկե արմավենու ճյուղի» դափնեկիր Լարս ֆոն Տրիերի «Նիմֆոմանուհի» ֆիլմը: Հետաքրքիր է, դրանից հետո քանի՞ րոպե կդիմանան Հանրայինի դարպասները:

Դ. Այսինքն, եթե Մելինեն իր սպորտային նվաճումներով հաստատ զիջում է նվազագույնը 2 տասնյակ այլ հայերի, ու Դուք պնդում եք, որ նրա կյանքի մասին է խոսքը, դուրս է գալիս, որ առաջին պլան է գալու նրա տրանսգենդերությունը, արտագաղթը Հայաստանից և այլն: Ըստ ձեզ՝ դա հիմա ՀՀ բյուջեից փող տրամադրելու համար գերհրատապ բա՞ն է: Ի՞նչ ուսուցողադաստիարակչական բան կա դրա մեջ: Ի՞նչ հարց եք դուք դրանով լուծում:

Ե. Եթե դուք չեք կարող գտնել հիմնավորում չեղյալ համարելու թեկուզ նախորդ կառավարության որոշումը, ուրեմն՝ դա ձեզ պետք չէ: Չեմ զարմանա, եթե շուտով էդ ֆիլմը դառնա դպրոցներում պարտադիր դիտման նյութ: Ի դեպ, մյուս տարի էլ փող տվեք, ԱԺ-ում ելույթ ունեցած տրանսգենդերի մասին թող ֆիլմ նկարեն, անունն էլ դրեք «ՄԵԼ Գիբսոն»:

Հ.Գ. Թումանյանից հատուկ ընտրել եմ ամենահեշտ քառյակը, որ փորձեք գոնե իր 175-ամյակին հասցնեք սովորել.

Երկու դարի արանքում,
Երկու քարի արանքում,
Հոգնել եմ նոր ընկերի
Ու հին ցարի արանքում։

Ռուբեն Մխիթարյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>