Վլադիմիր Սոլովյովը՝ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին
«Вести FM» ռադիոալիքի «Полный контакт с Владимиром Соловьевым» ծրագրի հերթական թեման եղել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումը:
Վլադիմիր Սոլովյովը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը անվանել է կարևոր պատմական առաջընթաց, որը պետք չէ թերագնահատել, և որ Կոնգրեսի կողմից Եղեռնի ճանաչումը բազմաչարչար հայ ժողովրդի համար «մեծ տոն» է:
«Կեցցեն հայերը, նրանք հետևողական պաշտպանում են իրենց ու իրենց պատմության նկատմամբ հիշողությունն ու հարգանքը: Թույլ չեն տալիս մոռանալ», - ասաց նա:
Zham.am

