Դատարանը 3 ամսով երկարաձգեց Բագրատ սրբազանի տնային կալանքը Մանդատազրկման հարցը՝ արդեն 4-րդ անգամ դատարանում Ես քաղհալածյալ եմ. Խաչիկ Գալստյանը՝ դատարանում
Փաշինյանը պատերազմ է հայտարարել լրագրողներին. ՀԺՄ հայտարարություն ՌԴ նախագահը դրական է գնահատել եռակողմ հանդիպումը Պուտինի, Սի Ցզինպինի և Թրամփի միջև հանդիպումից հետո հռչակագիր է ընդունվել Փաշինյանն առաջին հերթին պետք է ազատ արձակի քաղբանտարկյալներին, պատանդներին, միայն դրանից հետո առաջարկներ անի ընդդիմությանը Ռուսաստանում Փաշինյանին կտեղեկացնեն, թե Հայաստանն ինչ քաղաքականություն պետք է վարի + 250 մլն եվրո․ Փաշինյանը Հայաստանը գցում է նոր վարկի տակ Այնքան են լկտիացել, որ փորձում են շրջանցել անգամ դատարանի որոշումները. Մանուկ Սուքիասյան Պատմական հանդիպում. Մեկնարկել են Թրամփի, Սիի և Պուտինի միջև եռակողմ բանակցությունները Փաշինյանի և Պապիկյանի կառավարած բանակում էլի զինծառայող է մահացել Պուտինն ու Թրամփը հանդիպել են Պատերազմ Արցախում
Կինգ Կոնգը, պինգ-պոնգը ու... «Սահմանադրությունը» Փաշինյանը թող բերի 5 նախադեպ, երբ ինքը չի «քցել», հետո նոր առաջարկություններ անի․ Քրիստինե Վարդանյան Ի՞նչն է հունից հանել Փաշինյանին․ «Կարճ ասած» Ո՞վ է մեզ պատերազմ հայտարարելու․ Նիկոլ Փաշինյանի ականջը կանչի․ Խաչատրյան Թրամփը Չինաստան կատարած իր այցը անվանել է հիանալի Փաշինյանը պատերազմ է հայտարարել լրագրողներին. ՀԺՄ հայտարարություն «Փորձում է «շպագատ» իջնել, բայց չի կարողանալու, իսկ արդյունքում միակ տուժողը մեր ժողովուրդն է լինելու». «Փաստ» Փաշինյանը սպառված գործիչ է և հանրային ճնշում գեներացնել չի կարող. Քաղտեխնոլոգ «ԶԱՊ-ը» և «Օշականցի Գևորիկը» դատարանի դահլիճից ազատ են արձակվել Ի՞նչ են անում, երբ սերիական խաբեբան և կեղծարարն առաջարկում է իր «ազնիվ խոսքի» վրա հիմնված գործարք. Լևոն Զուրաբյան Ավելի քան 4 միլիոն բարել հում նավթ տեղափոխող երկու նավեր այրվում են Հորմուզում Դատարանը 3 ամսով երկարաձգեց Բագրատ սրբազանի տնային կալանքը ՌԴ նախագահը դրական է գնահատել եռակողմ հանդիպումը «Դու իսկապե՞ս այնքան ես կտրվել իրականությունից, որ կարծում ես՝ քո քաղաքական կենսագրության մեջ որևէ դրական բան կա, որով կարող ես երաշխավորե՞լ ինքդ՝ քեզ». Արթուր Սուքոյան Պուտինի, Սի Ցզինպինի և Թրամփի միջև հանդիպումից հետո հռչակագիր է ընդունվել Փաշինյանն առաջին հերթին պետք է ազատ արձակի քաղբանտարկյալներին, պատանդներին, միայն դրանից հետո առաջարկներ անի ընդդիմությանը Բարձր տոնն ու պիտակավորումները ընդամենը փորձ են՝ աղմուկով ծածկելու բովանդակային փակուղին և խուսափելու ուղիղ պատասխաններից. Աշոտյան Թրամփի ընկերությունները գումարներ են ստացել ադրբեջանական «լվացքատնից» Ռուսաստանում Փաշինյանին կտեղեկացնեն, թե Հայաստանն ինչ քաղաքականություն պետք է վարի Ինչքան կարևոր է ալիևյան սահմանադրությունն անցկացնելը, որ պատրաստ է «կոնի» վրա իր պաշտոնն էլ դնել «Հրապարակ»․ Մեծ «ռազբորկա» է տեղի ունեցել Պապոյանի խառը հայտարարությունները․ Ռուսաստան չի մեկնել՝ սահմանափակումները չեն վերացվի. «Ժողովուրդ» Ընդդիմադիր պատգամավորները ցանկանում են տեսակցել Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողին, բայց թույլ չեն տալիս. «Ժողովուրդ» Մոսկվան արմատական է տրամադրված. «Հրապարակ» Բուլդոզերով ժողովրդավարություն․ «Ինձ չհեռացրիք՝ ես եմ ձեզ հեռացնելու». Փաշինյան․ «Ժողովուրդ» Ի՞նչ է թաքցվում Փաշինյանի հիստերիայի տակ․ «Կարճ ասած» Երեք տարի անց արցախյան հակամարտությունը մնում է չլուծված Ֆրանսիայի Ազգային ժողովում «Արցախ․ հանձնառություններ և հեռանկարներ» խորագրով համաժողով է կազմակերպվել + 250 մլն եվրո․ Փաշինյանը Հայաստանը գցում է նոր վարկի տակ Մի կողմ դնենք սևացած բանանը, նյարդային դրամատուրգիան, սևացած դուխիզմը։ Նայենք լայն և խորը. Վլադիմիր Մարտիրոսյան

Միքայել Մելքումյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Վերին Լարս և ուսումնասիրել հերթերի հետ կապված իրավիճակը

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի պատվիրակությունը հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանի գլխավորությամբ այցելել է Վերին Լարս:

Տեղում մանրակրկիտ ուսումնասիրվել է տարիների ընթացքում արդեն իսկ խրոնիկ դարձած հերթերի, խցանումների  հետ կապված իրավիճակը:

ՌԴ Պետդումայի գործընկեր հանձնաժողովի՝ ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի տեղակալ Կազբեկ Կուցուկովիչ Տայսաևի գլխավորությամբ պատվիրակությունը հայկական պատվիրակության հետ միասին եղել է Հյուսիսային Օսիայի Հանրապետության պառլամենտում, որտեղ նրանց ընդունել է նաև պառլամենտի նախագահ պարոն Ալեքսեյ Վասիլևիչ Մաչնևը:

Ներկա են եղել շահագրգիռ բոլոր կողմերը՝ սահմանապահ զորքերի հրամանատարությունը, ղեկավար կազմը, ինչպես նաև Հյուսիսկովկասյան օկրուգի մաքսային ծառայության ղեկավարները, Հյուսիսային Օսիայի մաքսային ծառայության ղեկավարը:

Մանրակրկիտ ուսումնասիրվել են առկա բոլոր խնդիրները, մասնավորապես՝ Ռուսաստանից դեպի Վրաստան, Հայաստան թողունակության, հատկապես՝ բեռնատար ավտոտրանսպորտի թողունակության բարձրացման խնդիրը: Սրա հետ կապված Ռուսատանի Դաշնության կառավարությունն արդեն նախատեսել է շուրջ 1.9 մլրդ ռուսական ռուբլի՝ նպատակային պետական ծրագրերի շրջանակում բեռնատարների անցուղիների թվաքանակը ընդլայնելու համար:

Միաժամանակ նշվել է, որ շինարարության ընթացքում կուտակումներն է՛լ ավելի կմեծանան, և այլընտրանքային լուծումներ են պետք:

Քննարկվել են նաև հարցեր՝ կապված անցակետերում ֆիտոսանիտարիայի կազմակերպման խնդիրների հետ: Այստեղ Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության օրենքների ներդաշնակեցման խնդիր կա: Առաջադրված խնդիրներից մեկն այն է, որ  քաշերը ստուգվեն ոչ թե մաքսային վերջնակետում՝ Լարսում, այլ մինչև այդ առկա 3-4  այլ կետերում: Մյուսը ֆիտոսանիտարիայի լաբորատոր հետազոտությունների կենտրոնների հեռավորությունն է.  դրանք գտնվում են ոչ թե Վլադիկավկազում, որը Լարսից մոտ 120 կմ հեռավորության վրա գտնվող Կաբարդա-Բալկարական Հանրապետության մայրաքաղաք Նալչիկում: Դա նույնպես ձգձգումների պատճառ է դառնում:

Քննարկվել են նաև ուղևորատար տրանսպորտին վերաբերող հարցեր՝ կապված լիցենզավորված փոխադրումների, ավտոընկերությունների միջև հստակ ժամանակացույցերի արձանագրման և սպասարկման հետ: Ներկայացվել են սահմանապահ ծառայության կողմից սպասարկման խնդիրները:

Վերը նշված հարցերը կքննարկվեն նոյեմբերի 6-ին՝ Գյումրիում կայանալիք հայ-ռուսական միջպառլամենտական հանձնաժողովի նիստում, որտեղ հիմնական զեկուցողներից է նաև Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը:

Քննարկվել են նաև այլ հարցեր՝ կապված բեռների ստուգման, խմբաքանակներով թողնման հետ: Հուսով ենք, որ մոտ ժամանակներս Հայաստանի Հանրապետության Պետեկամուտների կոմիտեն Լարսում կունենա մշտական ներկայացուցիչ:

Հանդիպմանը մասնակցում էր նաև Դոնի Ռոստովում Հայաստանի Հանրապետության հյուպատոս Արթուր Սարգսյանը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>