Թուրքիան ցասման մեջ է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունման պատճառով․ Տեսանյութ
Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի ընդունման և Թուրքիայի արձագանքի վերաբերյալ հաղորդում է պատրաստել ռուսական НТВ հեռուստաալիքը։
Թուրքիայի ԱԳՆ-ն բանաձևի ընդունումը խայտառակություն է անվանել։ «Թուրքիան ցասման մեջ է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշման պատճառով։ Այդ թեման իսկական ցավ է Թուրքիայի համար, և ԱՄՆ-ի որոշումը, անկախ հարաբերություններում առկա որոշակի սառնությանը, հարված է Թուրքիայի համար»,- ասվում է հեռուստաալիքի ռեպորտաժում։
Հիշեցնենք, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում բանաձևի ընդունման հարցում կոնգրեսականները գրեթե միաձայն են եղել․ այն ընդունվել է 405 կողմ, 11 դեմ ձայնով։
Տեսանյութն՝ այստեղ

